Շիրակի մարզում ինքնամեկուսացման ցուցում ունի 335 քաղաքացի, իսկ ինֆեկցիոն հիվանդանոցում բուժում է ստանում 87 վարակակիր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+10.09 oC

Շիրակի մարզում ինքնամեկուսացման ցուցում ունի 335 քաղաքացի, իսկ ինֆեկցիոն հիվանդանոցում բուժում է ստանում 87 վարակակիր

11:26 03.06.2020

Շիրակի մարզում մարտ, ապրիլ, մայիս ամիսների համեմատ նկատվում է նոր կորոնավիրուսով վարակվածության դեպքերի մի փոքր նվազում, բայց սա առայժմ չի խոսում վիրուսի նահանջի մասին։ Երեք ամիսների տվյալներով՝ առողջացել և հիվանդանոցից դուրս է գրվել 263 մարդ, նրանցից 185-ը մարզի բնակիչ են։ Այս պահին տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 335 քաղաքացի, 37-ը՝ հաստատված դեպքերով, բայց հիվանդության անախտանիշ ընթացքով։ Այս քաղաքացիների հսկողությունը տնային պայմաններում իրականացնում են  առողջության պահպանման առաջնային օղակները

Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցի 100 մահճակալային ֆոնդից զբաղված է 87-ը: COVID19-ի բուժում ստացող հիվանդներից միայն 27-ն են Շիրակի մարզի բնակիչներ, 60-ը Գյումրի են տեղափոխվել հանրապետության տարբեր բնակավայրերից: Այդ հիվանդների շփման շրջանակն ունեցող անձանց համար արդեն մի քանի շաբաթ է` մեկուսացման առանձնացված վայր չկա։ Քաղաքի հյուրանոցներից մեկը, որը  մեկուսարանի էր վերածվել, որպես այդպիսին այլևս չի գործում։ Ոչ միայն կոնտակտավորների, նաև անախտանիշ բոլոր անձանց համար  մեկուսացումը տնային պայմաններում է:

Տնային պայմաններում բոլորի մեկուսացման ռեժիմին ու կանոններին հետևում են առաջնային օղակի բուժաշխատողները։ Հսկողության գործառույթը քաղաքային բնակaվայրերում պոլիկլինիկաներինն է, գյուղականներում` բուժամբուլատորիաներինը։

«Մեր պոլիկլինիկայում ներկա պահին 26 կոնտակտավորներ կան, նրանցից 2-ն անցել են 14-օրյա ժամկետը, ու հսկվողները դարձել են 24-ը, հիմա հսկվում են 24 քաղաքացիներ, որից մեկը դրական պատասխանով է»,-ասում է Գյումրու Միջազգային Կարմիր խաչի անվան պոլիկլինիկայի ընտանեկան բժիշկ Սարգիս Կարապետյանը:

«Վերահսկվում են 50 պացիենտներ, պոլիկլինիկայի կողմից սպասարկվող բնակչությունից ունենք 3 դրական  թեստով հիվանդներ,որոնք գտնվում են ստացիոնար բուժման մեջ, իսկ թեթև ու միջին ծանրության հիվանդներն այժմ գտնվում են տանը, հսկվում են մեր պոլիկլինիկայի կողմից»,-նշում է Գյումրու Բեռլին պոլիկլինիկայի ընտանեկան բժիշկ Սուսաննա Սանոսյանը:

Տանը մեկուսացածների հետ շփումը ընտանեկան բժիշկների ու բուժքույրերի հետ հիմնականում հեռախոսազանգերով է: Օրական երկու անգամ  գրանցում են մեկուսացածների ջերմությունները, ճշտում՝ արդյոք ունե՞ն ախտանշաններ ու գանգատներ։ Տնային այցերի դիմում են, երբ պացիենտը ներկայացնում է անհանգստացնող անամնեզ։ Իսկ թեստավորման համար նմուշառում կատարվում են նաև մարզի պոլիկլինիկաներում։
«Համավարակի սկզբից առ այսօր Շիրակի մարզում իրականացվել է 2037 նմուշառում: Ի սկզբանե Շիրակի մարզում լաբորատոր հետազոտություն չէր իրականացվում։ Այն պահից, երբ լաբորատոր հետազոտություն սկսեց իրականացվել նաև ՀՎԿԱԿ-ի Շիրակ մասնաճյուղի լաբորատորիայում, առ այսօր մենք այնտեղ իրականացրել ենք 714 նմուշառում»,-մարզի նմուշառումների տվյալներն է ներկայացրել Շիրակի մարզպետարանի առողջապահության բաժնի պետ Լեյլի Ասլանյանը:
Շիրակի մարզում մինչ օրս  վարակի տարածման երկու օջախ կա՝ Գյումրին ու Անիի տարածաշրջանը։ Սահմանափակումների մեղմացման հետ մեկտեղ վարակակիր անձանց ու նրանց հետ շփման նոր շրջանակներ ի հայտ եկան։

Նոր վիրուսով վարակվելու և այն տարածելու ամենառիսկային խումբ են համարվում բուժաշխատողները: Այժմ մարզում կան  56  վարակակիր բժիշկներ և բուժքույրեր, նրանցից միայն 2-ն են բուժում ստանում ինֆեկցիոն հիվանդանոցում, մյուսներն ինքնամեկուսացման ցուցում ունեն։

Հիվանդության ծանր ընթացք ունեցող Շիրակի մարզի 31 պացիենտները գտնվում են մայրաքաղաքի կլինիկաներում։ Առողջապահության նախարարության հրահանգով՝ մարզպետարանի առողջապահության բաժինը ևս տեղի բուժհաստատություններում աշխատող և  ռեզերվում գտնվող ռեանիմատոլոգների և անեսթեզիոլոգների տվյալներ է ներկայացրել՝ իրավիճակի թելադրանքով և անհրաժեշտութան դեպքում նախկին բուժաշխատողների մասնագիտական ներուժնօգտագործելու համար։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սեուլում ենթադրում են, որ Հյուսիսային Կորեան կարող է արբանյակ արձակել մինչև տարեվերջ

22:40 24.11.2024

Սեուլում ենթադրում են, որ Հյուսիսային Կորեան կարող է արբանյակ արձակել մինչև տարեվերջ

Կորեայի Հանրապետության իշխանությունները հավանական են համարում, որ ԿԺԴՀ-ն կրկին կփորձի հետախուզական արբանյակ արձակել մինչև 2024 թվականի ավարտը։ Այս մասին Yonhap News հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Կորեայի Հանրապետության նախագահի աշխատակազմի ազգային անվտանգության վարչության ղեկավար Շին Վոն Սիկը։ «Դեռևս նշաններ չկան, որ արձակումը մոտ է, բայց նախապատրաստական աշխատանքները վերջին փուլում են: Մեծ հավանականություն կա, որ արձակումը […] ...

Անհայտ ԱԹՍ-ներ են նկատվել Բրիտանիայում գտնվող ամերիկյան ավիաբազաների երկնքում

22:20 24.11.2024

Անհայտ ԱԹՍ-ներ են նկատվել Բրիտանիայում գտնվող ամերիկյան ավիաբազաների երկնքում

Անհայտ անօդաչու թռչող սարքեր են նկատվել Մեծ Բրիտանիայում ԱՄՆ ռազմաօդային ուժերի երեք բազաների վրայով թռչելիս, հայտնում է Guardian-ը՝ հղում անելով Եվրոպայում ԱՄՆ զինված ուժերի ներկայացուցչին։ «Մենք կարող ենք հաստատել, որ փոքր անօդաչու թռչող սարքերը նկատվել են RAF Lakenheath, RAF Mildenhall և RAF Feltwell ռազմաբազաների տարածքների վրա նոյեմբերի 20-ից 22-ը: Թերթի տվյալներով՝ ԱՄՆ ռազմաօդային ուժերը, որոնք […] ...

Հաջորդ համերգներից մեկի հայտարարությունը էջումս տեղադրելու եմ՝ ներկա-բացակա անելու հեռանկարով․ վարչապետ

22:00 24.11.2024

Հաջորդ համերգներից մեկի հայտարարությունը էջումս տեղադրելու եմ՝ ներկա-բացակա անելու հեռանկարով․ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․ «Մարիամի հետ ներկա գտնվեցինք Հայաստանի պետական ջազ նվագախմբի համերգին։ Խնդրում եմ + դնեն նրանք, ովքեր պատրաստ կլինեին 3000-ից 5000 դրամ վճարել համերգին ներկա գտնվելու համար, եթե իմանային դրա մասին։ Խնդրում եմ անկեղծ լինել, որովհետև հաջորդ համերգներից մեկի հայտարարությունը էջումս տեղադրելու եմ՝ […] ...

Արաբական պետությունների լիգան մերժել է Իրաքի դեմ Իսրայելի մեղադրանքները

21:40 24.11.2024

Արաբական պետությունների լիգան մերժել է Իրաքի դեմ Իսրայելի մեղադրանքները

Արաբական պետությունների լիգան հայտարարել է, որ մերժում է Իսրայելի բոլոր մեղադրանքները Իրաքի դեմ և իր համերաշխությունն է հայտնում Բաղդադին։ Այս մասին ասված է կազմակերպության հայտարարության մեջ, որը հրապարակվել է մշտական ներկայացուցիչների մակարդակով նրա արտահերթ նիստի արդյունքներով։ Կիրակի Արաբական պետությունների լիգայի խորհրդի արտահերթ նիստը տեղի է ունեցել իրաքյան կողմի խնդրանքով։ «Արաբական պետությունների լիգան լիովին աջակցում է […] ...

Լիտվան զենքի խմբաքանակ է փոխանցել Ուկրաինա

21:20 24.11.2024

Լիտվան զենքի խմբաքանակ է փոխանցել Ուկրաինա

Վիլնյուսը Կիևին է հանձնել բանակի համար նախատեսված զենքի և տեխնիկայի խմբաքանակ, հայտնում է Լիտվայի ազգային պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։ «Լիտվան շարունակում է ռազմական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային։ Այս շաբաթ Ուկրաինա են հասել նրա բանակի համար էլեկտրական գեներատորներ, M113 զրահամեքենաների պահեստամասեր, տարբեր տեսակի զենքեր և դրանց մասեր։ Լիտվան, ի պատասխան Ուկրաինայի խնդրանքների, այս տարի արդեն մատակարարել է […] ...

Իսրայելական հարվածների հետևանքով Բեյրութում առնվազն 29 մարդ է զոհվել

21:00 24.11.2024

Իսրայելական հարվածների հետևանքով Բեյրութում առնվազն 29 մարդ է զոհվել

Բեյրութի կենտրոնին Իսրայելի ավիահարվածի հետևանքով առնվազն 29 մարդ է զոհվել։ Նման տվյալներ են ներկայացված Հանրապետության առողջապահության նախարարությանն առընթեր արտակարգ իրավիճակների օպերատիվ կենտրոնի հաշվետվության մեջ։ Հրապարակված տեղեկատվության համաձայն՝ տուժել է 67 մարդ։ Ինչպես պարզաբանում է լիբանանյան NNA ազգային գործակալությունը, փրկարարները շարունակում են փլատակների մաքրումը, և զոհերի թիվը կարող է աճել։ ...

BACK_TO_TOP