19:23 28.12.2017
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր տարեմուտի ընդունելության է հրավիրել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին:
Կառավարության ղեկավարը շնորհավորել է ԶԼՄ-ների ներկայացուցիչներին՝ գալիք Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, մաղթել առողջություն, երջանկություն, սեր, խաղաղություն և ջերմություն նրանց ընտանիքներին:
«Մենք բոլորս երազում ենք մեր երկիրը տեսնել ավելի լավը և ավելի ուժեղ, ու այդ գործում դուք չափազանց կարևոր և անհրաժեշտ առաքելություն ու պատասխանատվություն ունեք: Դուք կարող եք մատնանշել հասարակությանը հուզող հարցերը, ախտորոշել խնդիրները, ֆիքսել նեղ տեղերը և ինչու ոչ՝ նաև լուծումներ առաջարկել: Դուք կարող եք մեր քաղաքացիներին խրախուսել լավ գործերի, ոգևորել նրանց, հերոսացնել, քաղաքացու ճիշտ կերպար ստեղծել, կարող եք մասնագիտական բանավեճի մեջ ձևավորել նոր մշակույթ, բայց նաև կարող եք հակառակն անել, չուզելով՝ դեմոտիվացնել ազնիվ և հայրենասեր մարդկանց:
Մի օրինակ եմ ցանկանում բերել, որը մենք հաճախ կիրառում ենք հարկայինի հետ, երբ քննարկում ենք որոշակի գործողություններ, որոնք վերջինս մտադիր է անել ոչ օրինապահ դաշտում աշխատող, հարկերից խուսափող պոտենցիալ հերոսի հետ: Միշտ ասում ենք՝ պատկերացրու, որ հերոսդ ոչ թե հարկերից խուսափողն է, այլ «սպիտակ դաշտում» աշխատող օրինապահ բիզնեսմենը, ու եթե քո այդ կանոնները և գործողությունները նրան նեղություն են պատճառելու, անկախ նրանից, որքան հրապուրիչ լինեն սպասելիքները, մենք այն չենք կիրառում: Կարծում եմ՝ այս մոտեցումը կարելի է նաև ձեր առօրյա կյանքում կիրառել:
Մեր այսօրվա կյանքն այնպիսին է, որ իմ կարծիքով, պրագմատիզմը, ռացիոնալ մտածելակերպը, պոպուլիզմից հեռու լինելն անհրաժեշտություն է և պետք է դառնա կյանքի նորմ: Լավագույն քարոզիչները կարող եք դուք լինել, եթե այդ ցանկությունը լինի, որովհետև ամենամեծ ազդեցությունն այդ դաշտի վրա ունեք դուք:
Կառավարությունը չափազանց շահագրգռված է և պատրաստակամ մեդիա աշխարհի հետ ձևավորել կոմունիկացիայի նոր կանոններ և նոր բովանդակություն տալ: Այդ առումով, եթե ձեր կողմից լինի նման ցանկություն՝ մենք չափազանց ուրախ կլինենք:
Նոր տարվա շնորհավորանքի այս խոսքն ասելիս, ճիշտն ասած, չեմ թաքցնում, հույս ունեմ, որ այն նստվածք կթողնի, և երբ դուք Նոր տարին ձեր ընտանիքի, երեխաների, մեծերի, բարեկամների հետ դիմավորեք, ոգևորեք մեկդ մյուսին, գրկեք, ջերմություն ստանաք ոը հետո անցնեք առօրյա կյանքին՝ հնարավոր է մեկ -մեկ այն վերհիշեք: Շնորհավոր ձեր Նոր տարին, լավ եղեք, լավ տոնուս ստացեք այս տոներին, որովհետև շատ բաներ ունենք անելու և ես, իհարկե, համոզված եմ, որ մենք ունենալու ենք այնպիսի երկիր, որով բոլորս հպարտանալու ենք»,– նշել է Կարեն Կարապետյանը:
Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեությունը մշտապես ուշադրության կենտրոնում պահելու և լուսաբանելու համար ԶԼՄ-ների մի շարք ներկայացուցիչների և պետական գերատեսչությունների մամուլի պատասխանատուների Կարեն Կարապետյանը խրախուսել է Հայաստանի Հանրապետության վարչապետի շնորհակալագրով:
11:49 18.04.2025
Արթուր Դավթյանը դուրս է եկել աշխարհի գավաթի 5-րդ փուլի եզրափակիչ11:07 18.04.2025
ՀՀ պետական բյուջեի միջոցներով կառուցվում է Մ-17-Նռնաձոր ճանապարհը10:45 18.04.2025
«Արսենալը»` ՉԼ գլխավոր ֆավորիտ10:21 18.04.2025
Մբապեն պատրաստ կլինի Իսպանիայի գավաթի եզրափակչին10:13 18.04.2025
Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 18-ին10:00 18.04.2025
ԱՄՆ-ը կարող է Սիրիայում ռազմական ներկայությունը կրճատել մինչև 500-ի09:40 18.04.2025
Եմենում ԱՄՆ-ի հարվածների հետևանքով զոհվածների թիվը հասել է 33-ի09:00 18.04.2025
Վիրջիլ վան Դեյկը երկարաձգել է պայմանագիրը «Լիվերպուլի» հետ08:45 18.04.2025
Թրամփը նշել է, որ իր այցը Մեծ Բրիտանիա սպասվում է սեպտեմբերին08:35 18.04.2025
Ովքե՞ր են ՉԼ շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակի հավակնորդները08:20 18.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է08:10 18.04.2025
Թրամփը թույլ է տվել չինական ապրանքների մաքսատուրքերը նվազեցնել08:00 18.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են23:59 17.04.2025
Լարսը փակ է բեռնատարների համար23:57 17.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են23:48 17.04.2025
Թրամփը հայտարարել է, որ չի շտապում հարձակվել Իրանի վրա23:43 17.04.2025
Քաջարանում բախվել են «Mercedes»-ն ու «Scania» բեռնատարը23:22 17.04.2025
Երևան-Սևան ավտոճանապարհին «Datsun»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի23:19 17.04.2025
Կառավարությունը սահմանել է ամառային զորակոչի ժամկետը22:49 17.04.2025
Կստեղծվի Գորիսի բազմագործառութային պետական քոլեջ22:37 17.04.2025
ՃՏՊ Սիսիան-Շամբ ավտոճանապարհին22:03 17.04.2025
Ռաֆիկ Հարությունյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն․ ծանրամատի ԵԱ21:48 17.04.2025
Կբարելավվեն Տավուշի մարզային նշանակության ավտոճանապարհները12:07 18.04.2025
Ընտրակաշառք տալու, ստանալու և բարեգործության արգելքը խախտելու մեջ մեղադրվող 4 անձի վերաբերյալ 2 քրեական վարույթներն ուղարկվել են դատարանԸնտրակաշառք տալու, ստանալու, ինչպես նաև ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործությունների դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթներից մեկով պարզվել է, որ Գյումրի համայնքի 2025 թվականի մարտի 30-ին նշանակված ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների դաշինքի թեկնածուն բարեգործության անվան տակ ընտրողին դրամ և ապրանք խոստանալու եղանակով խախտել է բարեգործության արգելքը: Մասնավորապես՝ դաշինքի թեկնածուն իր […] ...
11:55 18.04.2025
Նախագծով առաջարկվում է մարզադպրոցներ անվանակոչելու հնարավորություն տալԿարեւորելով վաստակաշատ անձանց եւ սպորտում ավանդ ունեցող անձանց, այդ թվում՝ օլիմպիական խաղերի եւ աշխարհի չեմպիոնների մեծ ներդրումը սպորտի զարգացման, մարզիկների կրթության եւ հայրենասիրական դաստիարակության գործում՝ մարզադպրոցների անվանակոչումը կհանդիսանա նրանց նվիրումով աշխատանքի յուրատեսակ գնահատականը: Այս մասին ասել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը՝ Ազգային ժողովի՝ ապրիլի 18-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Ֆիզիկական կուլտուրայի եւ […] ...
11:49 18.04.2025
Արթուր Դավթյանը դուրս է եկել աշխարհի գավաթի 5-րդ փուլի եզրափակիչՀայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե և արծաթե մեդալակիր Արթուր Դավթյանը ևս դուրս է եկել Դոհայում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության հինգերորդ փուլի եզրափակիչ: Հենացատկի վարժության որակավորման փուլում Դավթյանը 13,899 միավոր է հավաքել և երրորդ տեղով դուրս եկել եզրափակիչ: Հիշեցնենք՝ աշխարհի գավաթի հինգերորդ փուլի որակավորման փուլն ավելի վաղ հաղթահարել են Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանը, […] ...
11:40 18.04.2025
Մշտական ցուցադրության վերաբացում և «Ուսուցիչը» ժամանակավոր ցուցադրություն Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանումԽաչատուր Աբովյանի տուն-թանգարանում տեղի կունենա մշտական ցուցադրության վերաբացումը և «Ուսուցիչը» խորագրով ժամանակավոր ցուցադրության բացումը՝ նվիրված Խաչատուր Աբովյանի հիշատակի օրվան։ Վերջին ամիսների ընթացքում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ թանգարանում իրականացվել են ցուցասրահի վերանորոգման, մշտական ցուցադրության հայեցակարգի վերանայման և ցուցադրության արդիականացման ու համալրման աշխատանքներ։ Գիտաորոնողական լայնածավալ աշխատանքների արդյունքում ցուցադրությունը հարստացվել է նոր և արժեքավոր […] ...
11:35 18.04.2025
Նախաձեռնությամբ սահմանվում են բանակի՝ գլխավոր շտաբի սերժանտի, կորպուսի և շտաբի սերժանտների պաշտոններն ու դրանց վարձատրության գործակիցներըԶինված ուժերում արհեստավարժ պայմանագրային զինվորական ծառայության ամբողջական կայացման նպատակով սահմանվում են բանակի՝ գլխավոր շտաբի սերժանտի, կորպուսի եւ շտաբի սերժանտների պաշտոններն ու դրանց վարձատրության գործակիցները. այս մասին ասել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը: Նա ապրիլի 18-ի ԱԺ նիստում առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել ««Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում […] ...