10:43 13.06.2018
ԱԺ-ում քննարկվում է «Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի 2017 թվականի գործունեության մասին» հաղորդումը: Հանձնաժողովի նախագահին հարց ուղղեց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանը: Նա ասաց, որ ինքն օգտվում է ինտերակտիվ հեռուստատեսային ծառայությունների հնարավորություններից և շատ դժգոհ է, քանի որ արդեն 4-րդ օրն է՝ որևէ հեռարձակում չկա: Պատգամավորը հանձնաժողովի նախագահ Գագիկ Բունիաթյանից հետաքրքրվեց՝ նման դեպքերում իրենք որևէ գործառույթ ունե՞ն կարգի հրավիրելու համար:
«Մյուս հարցս կոնցեպտուալ է: Հեռուստաընկերությունների եթերի լիցենզիան տրամադրվում է ժամկետով: Պատկերացրեք, հեռուստաընկերությունը ներդրումներ է կատարում, ձևավորում է իր լսարանը և 10 տարի, 5 տարի հետ դնում ենք մրցույթի, նա դուրս է մնում: Ի՞նչ խնդիր ենք լուծում, նրա լսարանը կա, պահանջարկված է, որևէ խախտում չի կատարում: Ինչո՞ւ պիտի վերալիցենզավորվի»,- հարցրեց Հարությունյանը:
Այդ պահին նիստերի դահլիճում խառնաշփոթ իրավիճակ էր: Պատգամավորներն այլ հարց էին քննարկում: Արա Բաբլոյանը մյուս պատգամավորներին կոչ արեց այլ հարցերը դրսում քննարկել: Տեղից արձագանքեց ՀՀԿ խմբակցության անդամ Սեյրան Սարոյանը:
«Հիմա էս կնի՞կն ա կարևոր դատավոր, թե՞ բանը»,- ասաց պատգամավորը:
Նշենք, որ խոսքը ՍԴ անդամի թեկնածու Ելիզավետա Դանիելյանի մասին է:
Ի պատասխան Սարոյանի՝ Բաբլոյանը նշեց, թե Բունիաթյանը պիտի պատասխանի, չեն կարողանում լսել:
Այնուհետև խորհրդարանականները փոքր-ինչ հանդարտվեցին, և Բունիաթյանը պատասխանեց Խոսրով Հարությունյանի հարցերին:
«Պարո´ն Հարությունյան, կաբելայինների գործունեությունն էլ է մեր տիրույթում, այսօր գործում է 58 կաբելային հեռուստաընկերություն, բնական է՝ բոլորի գործունեության մասին տեղյակ չեմ, բայց եթե կոնկրետ խնդիր կա, կասեք, մենք կճշտենք, խոսքը խոշորների մասին չէ՝ կարծում եմ:
Ինչ վերաբերում է երկրորդ հարցին. լիցենզիաների ժամկետներն օրենքով սահմանված կարգ են: Ընդհանրապես հեռահաղորդակցությունն այնքան արագ է զարգանում, որ կաբելային ծառայությունների, հեռուստատեսության դասական հեռարձակումները թույլ են տալիս հեռուստաընկերություններին գործել տարբեր հարթակներում: Եթե հեռուստաընկերությունները փորձում են` հնարավորություն կունենան տարբեր հարթակներում շարունակել իրենց գործունեությունը»,- ասաց Բունիաթյանը:
15:18 11.04.2025
Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը ընդամենը 32 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել է Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովին և դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Կարեն Խաչատրյանը (87 կգ) 1/8-ում մրցել է բուլղարացի Սեմյոն Նովիկովի հետ և պարտվել է 3-6 հաշվով։ ...
15:11 11.04.2025
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն ԱնթալիաՄեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա: Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսված են նախարարի երկկողմ հանդիպումներ: ...
15:06 11.04.2025
Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆՆԳՆ-ն հորդորում է որևէ մեկին չտրամադրել անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր։ «Վերջերս լայն տարածում են ստացել տարբեր բանկերի անունից սոցցանցերում տեղադրվող տարաբնույթ կեղծ հայտարարությունները, որոնք հանդիսանում են հաճախորդների բանկային տվյալներին տիրանալու, ապա նրանց անվամբ վարկեր ձևակերպելու և գումարները հափշտակելու միջոց։ Կանխարգելիչ թեմատիկ տեսանյութում անդրադարձել է կատարված Հայաստանում գործող բանկերից մեկի անունից տարածվող կեղծ հայտարարություններին և հափշտակության […] ...
14:57 11.04.2025
Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...
14:50 11.04.2025
Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպանԻրանը ներկայումս անուղղակի բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ, ասել է Մոսկվայում հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին « Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Դիվանագետն ընդգծել է, որ Թեհրանը չի վախենում Վաշինգտոնի հետ երկխոսությունից։ «Բայց մեր գերագույն առաջնորդը նման թեզ ունի. նա ասել է, թե ինչու ուղղակի բանակցություններ չենք վարում: Պատճառը մեր փորձն է: Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների […] ...