09:58 13.06.2018
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Առաջիկայում «Ծառուկյան» խմբակցությունը նոր պատգամավոր կունենա: Ինչպես հայտնի է, խմբակցության պատգամավոր Մերուժան Սիմոնյանը հայտարարել է մանդատը վայր դնելու, ինչպես նաև կուսակցությունը լքելու մասին: Օրեր առաջ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նշել էր, թե իրենք փորձելու են համոզել գործընկերոջը, որպեսզի հետ վերցնի մանդատից հրաժարվելու մասին դիմումը: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Մերուժան Սիմոնյանի որոշումը վերջնական է: Հրաժարականի պատճառներն իրականում շատ խորն են, և որքան էլ ԲՀԿ-ականները հայտարարում են, թե երբևէ պաշտոնի կռիվ չեն անում, սակայն ակնհայտ է, որ Սիմոնյանի որոշումը հենց դրանով է պայմանավորված: Նա Սյունիքի մարզպետ դառնալու հույսեր է ունեցել, սակայն վերջին պահին պարզվել է, որ այդ պաշտոնն այլ մարդու են հատկացնում՝ Գագիկ Ծառուկյանի ընկերոջ որդուն՝ Կարեն Համբարձումյանին:
Եվ հիմա Սիմոնյանին փոխարինողի հարցում ևս հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել: Սիմոնյանը պատգամավոր է դարձել Վայոց ձորի և Սյունիքի մարզերն ընդգրկող թիվ 12 ընտրատարածքից՝ հավաքելով 8168 ձայն: Նրանից հետո հաջորդ առավելագույն ձայն ստացած թեկնածուն Դավիթ Հարությունյանն է (4694 ձայն)՝ Եղեգնաձորի քաղաքապետը, և մեր տեղեկություններով՝ մանդատը վերցնելու ցանկություն չունի:
Նրանից հետո ավելի շատ քվե ստացել է Աղասի Հակոբջանյանը (4373 ձայն), սակայն նրա խորհրդարան գալը միանշանակ չէ: Սյունիքի նորանշանակ մարզպետ Համբարձումյանը հենց Հակոբջանյանի փեսան է, և այս պարագայում կստացվի աները՝ պատգամավոր, փեսան՝ մարզպետ, սակայն ԲՀԿ-ականները հակված են, որ այսպիսի կապերը միանշանակ չեն ընդունվի թե´ հասարակության, թե´ նոր կառավարության կողմից: Մեր տեղեկություններով՝ այս պահին այդ առումով քննարկումներ են ընթանում, թե ինչպես վարվեն ստեղծված իրավիճակում: Հավելենք, որ Հակոբջանյանից հետո էլ մյուս ձայներ ստացած թեկնածուն Սերգեյ Բագրատյանն է՝ 4033 ձայն, սակայն նա էլ արդեն պատգամավոր է համամասնական ընտրակարգով»:
14:35 19.04.2025
Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունովՀայաստանում Ղազախստանի մշակույթի օրեր են։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի մասնակցությամբ կայացել է Երևանի Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգու անվանակոչման արարողությունը։ Ի պատիվ ղազախ բանաստեղծ, լուսավորական շարժման ներկայացուցիչ, գրականության ու փիլիսոփայության անվանի գործիչ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի՝ զբոսայգում […] ...
14:16 19.04.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա ԲալաևայինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևային: Նախարարի գլխավորած պատվիրակությունը մեր երկրում է գտնվում ապրիլի 18-19-ին Հայաստանում Ղազախստանի մշակութային օրերի միջոցառումներին մասնակցելու շրջանակում: Ողջունելով նախարարին՝ նախագահ Խաչատուրյանը ընդգծել է, որ նման այցերը ոչ միայն խորացնում են երկկողմ կապերը, այլև նոր շունչ են հաղորդում ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների զարգացմանը։ Նա […] ...
13:58 19.04.2025
Հռոմում մեկնարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների երկրորդ փուլըՀռոմում մեկնարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամի կարգավորման բանակցությունների երկրորդ փուլը։ Այս մասին հայտնում է Իրանի պետական հեռարձակողը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Խորհրդակցությունները անցկացվում են Օմանի դեսպանի նստավայրում։ Ավելի վաղ Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտնել էր, որ Իտալիայի մայրաքաղաքում անուղղակի բանակցություններ կանցկացվեն Օմանի ԱԳ նախարարի միջնորդությամբ։ ...
13:50 19.04.2025
Այսօր կկայանան վերջին տուրի հանդիպումները. Հոկեյի ԱԱԱյսօր Երևանում կկայանա տափօղակով հոկեյի Աշխարհի IV դիվիզիոնի առաջնության վերջին տուրը։ Հայաստանի հավաքականն ԱԱ-ի շրջանակում վերջին հանդիպումը կանցկացնի՝ մրցելով Ինդոնեզիայի հետ։ Հանդիպումը կմեկնարկի 17։00-ին։ Այսօրվա հանդիպումների ժամանակացույցը․ Մալայզիա — Ուզբեկստան / 14։00 Հայաստան — Ինդոնեզիա / 17։00 Իրան — Քուվեյթ / 20։00 Հայաստանի հավաքականն ունի 9 միավոր և երկրորդն է մրցաշարային աղյուսակում, իսկ առաջատարն Ուզբեկստանի […] ...
13:33 19.04.2025
Իրանի ԱԳ նախարարը ժամանել է ՀռոմԻրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին ժամանել է Իտալիայի մայրաքաղաք Հռոմ՝ մասնակցելու Միացյալ Նահանգների հետ բանակցությունների երկրորդ փուլին։ Ինչպես տեղեկացնում է իրանական IRNA գործակալությունը, Թեհրանն ու Վաշինգտոնը բանակցություններ են վարում Իսլամական Հանրապետության քաղաքացիական միջուկային ծրագրի և Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցների դադարեցման շուրջ քննարկումների համար: ...
13:22 19.04.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում ապրիլի 19-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 20-24-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ: Ապրիլի 21-24-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 19-ի ցերեկը, 20-22-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։ Երևան քաղաքում ապրիլի 19-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 20-24-ին […] ...