Հոնկոնգը կարող է զրկվել ԱՄՆ-ի կողմից շնորհված հատուկ կարգավիճակից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 11 2024
  • $
    390.88
  • RUBLE
    3.71
  • 411.09
WEATHER
+1.09 oC

Հոնկոնգը կարող է զրկվել ԱՄՆ-ի կողմից շնորհված հատուկ կարգավիճակից

10:07 28.05.2020

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Կոնգրեսին հայտնել է, որ Հոնկոնգն այլևս չունի նախկին ինքնավարությունը, հաղորդում է BBC-ն: Այս հայտարարությունը կարող է լուրջ հետևանքներ ունենալ ԱՄՆ-ի և Հոնկոնգի միջև առևտրի համար:

Բանն այն է, որ Չինաստանը մտադիր է նոր օրենք ընդունել, որն ընդլայնում է ուժային ծառայությունների լիազորություններն ինքնավար շրջանի տարածքում: Այդ օրենքն, ըստ Պոմպեոյի, «մեկն է այն մի շարք գործողություններից, որոնք նվազեցնում են Հոնկոնգի ինքնավարությունը և մարդկանց ազատությունները»:

Օրինագծի դեմ վերջին օրերին բազմահազարանոց ցույցեր են անցկացվել Հոնկոնգում: ԱՄՆ-ն Հոնկոնգին հատուկ կարգավիճակ է շնորհել, և կողմերի միջև առևտուրն իրականացվում է բոլորովին ոչ նույն պայմաններով, ինչ Չինաստանի հետ: Եթե Հոնկոնգը զրկվի այդ կարգավիճակից, ապա դա կազդի միլիարդավոր դոլարների առևտրային գործարքների և ներդրումների վրա:

Պարբերականը հաղորդում է, որ դա կվնասի նաև մայրցամաքային Չինաստանին, որը Հոնկոնգն օգտագործում է որպես միջնորդ՝ աշխարհի հետ գործարքներ կատարելու համար:

Հոնկոնգը 1842թ.-ին գրավվել էր Անգլիայի կողմից և եղել Անգլիայի գաղութը: 1997թ.-ին տարածքի նկատմամբ գերիշխանությունը փոխանցվել է Չինաստանին: Չինաստանի և Մեծ Բրիտանիայի կողմից ընդունած համատեղ հռչակագրի և Հոնկոնգի հիմնական օրենքի համաձայն՝ տարածքին լայն ինքնավարություն է տրված մինչև 2047թ.-ը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հրդեհ Բալահովիտ գյուղում

08:46 27.11.2024

Հրդեհ Բալահովիտ գյուղում

Նոյեմբերի 27-ին, ժամը 05:04-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բալահովիտ գյուղում այրվում է մանկապարտեզ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չշահագործվող մանկապարտեզում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:23-ին, մարվել` 08:17-ին։ Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը՝ մոտ […] ...

ՄԱԿ-ը ողջունել է Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարի մասին հայտարարությունը

08:40 27.11.2024

ՄԱԿ-ը ողջունել է Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարի մասին հայտարարությունը

Լիբանանի հարցով ՄԱԿ-ի հատուկ համակարգող Ժանին Հենիս-Պլասշերտը ողջունել է Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարի մասին համաձայնագիրը։ Նա ասել է, որ համաձայնագիրը մեկնարկային կետ է կարևոր գործընթացի համար, որը հիմնված է ՄԱԿ-ի 1701 բանաձևի ամբողջական իրականացման վրա՝ նպատակ ունենալով վերականգնել անվտանգությունը և պաշտպանել խաղաղ բնակիչներին Լիբանանի և Իսրայելի սահմանի երկու կողմերում: «Որպեսզի համաձայնագիրը երկարաժամկետ լինի, անհրաժեշտ […] ...

Հաղթանակների համար ժամանակ է հարկավոր․ Ամորիմ

08:30 27.11.2024

Հաղթանակների համար ժամանակ է հարկավոր․ Ամորիմ

«Մանչեսթեր Յունայթեդի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը մեկնաբանել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրում «Իպսվիչ Թաունի» հետ ոչ-ոքին. «Գիտեմ` երկրպագուները հիասթափված են, բայց այժմ շատ բան ենք փոխում։ «Մանչեսթեր Յունայթեդը» դեռ երկար է տառապելու։ Պետք է փորձենք հաղթանակներ տանել, բայց դրա համար ժամանակ է հարկավոր։ Այս խաղում կարող էինք նույնիսկ պարտվել, եթե չլիներ Անդրե Օնանայի […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

08:25 27.11.2024

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Եղանակային պայմանների վատթարացմամբ պայմանավորված՝ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: ...

Սպիտակի ոլորաններում կատարվում են մաքրման եւ աղ-ավազի խառնուրդով մշակման աշխատանքներ

08:20 27.11.2024

Սպիտակի ոլորաններում կատարվում են մաքրման եւ աղ-ավազի խառնուրդով մշակման աշխատանքներ

Սպասարկող կազմակերպությունը Սպիտակի ոլորաններում կատարում է մաքրման եւ աղ-ավազի խառնուրդով երթեւեկելի հատվածի մշակման աշխատանքներ, հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ ...

Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի համաձայնագիրը ուժի մեջ է մտել. Al Nahar

08:15 27.11.2024

Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի համաձայնագիրը ուժի մեջ է մտել. Al Nahar

Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի մասին համաձայնագիրը ուժի մեջ է մտել տեղական ժամանակով 04:00-ին՝ ԱՄՆ-Ֆրանսիական նախաձեռնության համաձայն։ Ինչպես հաղորդում է Al Nahar թերթը, փաստաթուղթը նախատեսում է լիբանանյան բանակի ստորաբաժանումների աստիճանական տեղակայում հարավային սահմանի երկայնքով՝ Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի աջակցությամբ։ Իսրայելն, իր հերթին, աստիճանաբար դուրս կբերի իր զորքերը Հարավային Լիբանանից։ Հանրապետության վարչապետ Նաջիբ Միքաթին գոհունակություն է […] ...

BACK_TO_TOP