Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրը սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվում է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+11.09 oC

Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրը սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվում է

09:30 28.05.2020

«Մայր Հայաստան» հուշահամալիրի հիմնանորոգման աշխատանքները վերսկսվել են։ 2019 թվականի աշնանը սկսված շինարարության ընթացքում որոշ նախագծային փոփոխություններ են կատարվել, ինչն էլ  հետաձգել է ավարտի ժամկետները։ Այն սուբվենցիոն ծրագիր է` համայնքի և կառավարության համաֆինանսավորմամբ: Նախագծա-նախահաշվային արժեքը գնահատվել է 68 միլիոն դրամ, բայց շինարարը մրցույթը շահել է 17 մլն դրամով էժան, իսկ ընթացքում նախագիծ փոխելու և չնախատեսված աշխատանքներ կատարելու համար ևս մոտ 7 միլիոն է հատկացվել։

Բարձր բլուրի վրա «Մայր Հայաստան» հուշահամալիրի կառուցումը սկսվել է 1973 թվականին՝ Լենինականի այդ ժամանակվա գլխավոր ճարտարապետ Ռաֆայել Եղոյանի նախագծով: 20 մ բարձրությամբ «Մայր Հայաստան» արձանի էսքիզի հեղինակն Արա Սարգսյանն է, իսկ  քանդակագործը` Երեմ Վարդանյանը: Իրականում արձանը կառուցվել էր Երևանի «Հաղթանակ» զբոսայգում տեղադրելու համար, բայց նախագծային փոփոխությունից հետո որոշվել է այն տեղափոխել Լենինական:

Հուշահամալիրի բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել 1975 թվականի մայիսի 9-ին։ Բացման արարողության կադրերը  պահպանվել են Խորհրադային Հայաստանի վաստակավոր նկարիչ Խաչատուր Վարդպարոնյանի արխիվում։ Անցած 45 տարիների ընթացքում հուշահամալիրի տարածքում վերականգման աշխատանքներ չեն եղել, որոշ հատվածներում բազալտե եզրաքարերն ու սալահատակը քայքայվել էին:

Հուշահամալիրի ամենաշատ վնասված հատվածները կասկադային տարածքի աստիճանահարթակներն էին, որտեղ տեղադրված   ջրավազանների ներքին մակերեսներն ամբողջությամբ ճաքճքել էին, ինչն էլ դարձել էր ջրային կորուստների հիմնական պատճառը:

Ջրավազանների հատակներն արդեն բետոնապատված են, ներքին ջրային ցանցի խողովակները փոխելու անհրաժեշտություն չի եղել: 45 տարվա խողովակները եղել են նորմալ վիճակում։ Հուշահամալիրի կանաչապատ տարածքների ոռոգման համակարգի վերանորոգում անհրաժեշտ է, որոշ հատվածներում ցանցը չի շահագործվում:

Հուշահամալիրի ամբողջ տարածքը վերածվել է շինհրապարակի։ Կոտրված բազալտե հին քարերը վարպետ քարտաշները վերականգնում են նույն տեսքով։ Անմար կրակի ու պատվանդանի մարմարե քարերն ու զարդաքանդակները նախկին գույնն են ստացել, միայն անձրևներով լվացված հուշարձանները շինարարները մաքրել են փոշուց ու ցեխից:

Շինարարների համար ամենաբարդ գործը 21 մ բարձրությամբ պատվանդանի վրայի ներկերը, փորագրած սիրային խոստովանություններն ու անվանատառերը մաքրելն է։ Հուշարձանային համալիր այցելողներից ոմանց համար պատմամշակութային արժեք ներկայացնող կոթողի վրա հետք թողնելու վատ սովորությունը դեռ պահպանվում է։ Նման դեպքերը բացառելու համար վերականգման աշխատանքներից հետո հուշահամալիրի տարածքում տեսախցիկներ են տեղադրվելու։

Համալիրի վերականգնումն ավարտելու համար շինարարին 3 ամիս է մնում։ Նախագծային փոփոխություններն ու արտակարգ դրության սահմանափակումները մեկ ամսով հետաձգել են շինարարի գործը, բայց շինընկերությունն ավարտի վերջնաժամկետը խոստանում է չխախտել․ վերջնաժամկետն օգոստոսի 15-ն է։ Այս ընթացքում կսկսվի նաև հուշահամալիր տանող Օզանյան, Տեր-Գաբրիելյան փողոցների և Ղարսի խճուղու կապիտալ նորոգումը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ինդոնեզիայում ժայթքել է Դուկոնո հրաբուխը․ Antara

00:00 25.11.2024

Ինդոնեզիայում ժայթքել է Դուկոնո հրաբուխը․ Antara

Ինդոնեզիայի Հալմահերա կղզում գտնվող Դուկոնո հրաբուխը սկսել է ժայթքել և 3 հազար մետր բարձրությամբ մոխրի սյուն է նետել, հաղորդում է Antara գործակալությունը։ Ինդոնեզիայի արտակարգ իրավիճակների ծառայությունները հրաբխում մի շարք ցնցումներ են գրանցել, որի գագաթը ծովի մակարդակից 1 335 մետր է։ Իշխանությունները կոչ են արել տեղի բնակիչներին հեռու մնալ Դուկոնոյի գագաթից 3 կմ շառավղով և դիմակներ […] ...

Լիբանանը հայտնել է, որ 24 ժամվա ընթացքում Իսրայելի օդային հարվածների հետևանքով 84 մարդ է զոհվել

23:55 24.11.2024

Լիբանանը հայտնել է, որ 24 ժամվա ընթացքում Իսրայելի օդային հարվածների հետևանքով 84 մարդ է զոհվել

Նոյեմբերի 23-ին իսրայելական ավիահարվածների հետևանքով զոհվել է 84 մարդ, վիրավորվել՝ 213 լիբանանցի։ Նման տվյալներ են բերվում Լիբանանի Առողջապահության նախարարությանն առընթեր արտակարգ իրավիճակների կենտրոնի զեկույցում, որը հրապարակվել է Ֆեյսբուքում: Այդ տեղեկատվության համաձայն՝ 2023 թվականի հոկտեմբերին ռազմական սրացման սկզբից ի վեր Իսրայելի ռմբակոծությունների և հրետանային հարձակումների հետևանքով զոհերի ընդհանուր թիվը կազմում է 3 754, իսկ վիրավորներինը՝ 15 […] ...

Չոլակուն և Լասկոնին կհանդիպեն Ռումինիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում

23:50 24.11.2024

Չոլակուն և Լասկոնին կհանդիպեն Ռումինիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում

Ռումինիայի Սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցության առաջնորդ, վարչապետ Մարսել Չոլակուն կիրակի օրը կայացած նախագահական ընտրությունների առաջին փուլում ստացել է ձայների 25%-ը։ Երկրորդ արդյունքը ցույց է տվել Ելենա Լասկոնին՝ «Ռումինիայի փրկության միություն» աջ կենտրոնամետ կուսակցությունից, որը ստացել է ձայների 18,1%-ը։ Էքզիթ փոլի այս տվյալները հրապարակվել են ընտրատեղամասերի փակումից անմիջապես հետո՝ ժամը 23:00-ին, Քաղաքային և տարածաշրջանային սոցիոլոգիայի կենտրոնի կողմից: Ընտրություններին […] ...

Kyodo. ԱՄՆ-ն և Ճապոնիան Թայվանի տարածքում գործողության պլան են մշակում

23:40 24.11.2024

Kyodo. ԱՄՆ-ն և Ճապոնիան Թայվանի տարածքում գործողության պլան են մշակում

ԱՄՆ-ի և Ճապոնիայի զինված ուժերը մտադիր են դեկտեմբերին Թայվանում ռազմական ճգնաժամի դեպքում մշակել համատեղ գործողությունների առաջին պլանը, որը կներառի, մասնավորապես, ամերիկյան հրթիռային ուժերի տեղակայումը հարակից Ֆիլիպիններում և ճապոնական կղզիների հարավ-արևմուտքում: Այնտեղ կտեղակայվեն հատուկ հենակետեր, հայտնում է Kyodo գործակալությունը՝ հղում անելով աղբյուրներին։ Գործակալությունը ընդգծում է, որ Թայվանի ճգնաժամի դեպքում այդ ամբողջ հսկայական տարածքը վերածվելու է պատերազմի […] ...

Իրավապահները Թբիլիսիում ցուցարարների ավտոշարասյանը թույլ չեն տվել հասնել խորհրդարան

23:20 24.11.2024

Իրավապահները Թբիլիսիում ցուցարարների ավտոշարասյանը թույլ չեն տվել հասնել խորհրդարան

Թբիլիսիում Վրաստանի ՆԳՆ աշխատակիցները հրաժարվել են թույլ տալ ցուցարարների ավտոշարասյանը խորհրդարանի շենք հասնել։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը հանրահավաքի վայրից։ Ոստիկանության ներկայացուցիչների խոսքով՝ որոշումը կայացվել է խորհրդարանի մոտ նախատեսվող բողոքի ակցիայի անվտանգության միջոցառումներից ելնելով։ Մինչդեռ իրավապահները խնդիր չունեն թույլ տալ ոտքով մարդկանց մոտենալ խորհրդարանին։ Ընտրությունների արդյունքների դեմ Թբիլիսիում հանրահավաքը սկսվել է նոյեմբերի 24-ի երեկոյան։ […] ...

SpaceX հրթիռը ուղեծիր է ուղարկել Starlink ինտերնետային արբանյակների նոր խումբ

23:00 24.11.2024

SpaceX հրթիռը ուղեծիր է ուղարկել Starlink ինտերնետային արբանյակների նոր խումբ

Falcon 9 հրթիռy կիրակի օրը հաջողությամբ ուղեծիր է դուրս բերել 20 մինի արբանյակների ևս մեկ խմբաքանակ՝ համալրելու Starlink համակարգի գլոբալ ինտերնետ ծածկույթի ուղեծրային համաստեղությունը, հաղորդում է SpaceX ծրագրավորող ընկերությունը: «Հաստատվել է Starlink 20 արբանյակների արձակումը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Հրթիռն արձակվել է Կալիֆոռնիայում ԱՄՆ Վանդենբերգ տիեզերական ուժերի բազայի SLC-4E արձակման հարթակից: Արձակումից մոտ մեկ ժամ […] ...

BACK_TO_TOP