ՀՔԾ-ն մերժել է ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ քրգործի հարուցումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 12 2024
  • $
    395.05
  • RUBLE
    3.85
  • 410.46
WEATHER
+4.09 oC

ՀՔԾ-ն մերժել է ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ քրգործի հարուցումը

13:39 23.05.2020

ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից որոշում է կայացվել ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ նախապատրաստված նյութերի հիման վրա քրեական գործ հարուցելը մերժելու մասին` հանցակազմի բացակայության հիմքով: Այս մասին SHANTNEWS-ին տեղեկացրել են Հատուկ քննչական ծառայությունից:

Հիշեցնենք, ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքի տեսանյութն ուղարկվել էր ՀՔԾ: ԱԺ-ի խմբակցությունների միջև քաղաքական ու գաղափարական հակասությունները մայիսի 8-ին բանավեճերով չեն սահմանափակվել, բանը հասել է բռունցքներին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

FT. Թրամփի թիմը պնդում է, որ երդմնակալության օրը ԱՄՆ-ն դուրս գա ԱՀԿ-ից

15:00 22.12.2024

FT. Թրամփի թիմը պնդում է, որ երդմնակալության օրը ԱՄՆ-ն դուրս գա ԱՀԿ-ից

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի թիմը պնդում է, որ Վաշինգտոնը դուրս գա Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից (ԱՀԿ) հունվարի 20-ին Սպիտակ տան ղեկավարի պաշտոնը ստանձնելու օրը։ Այս մասին հայտնում է Financial Times-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Ինչպես նշում է հրատարակությունը, ԱՄՆ-ի դուրս գալը կզրկի ԱՀԿ-ին ֆինանսավորման հիմնական աղբյուրից և կխաթարի արտակարգ իրավիճակներին դիմակայելու նրա կարողությունը։ Ջո Բայդենի վարչակազմի […] ...

Տարադրամի փոխարժեքները դեկտեմբերի 22-ին

14:40 22.12.2024

Տարադրամի փոխարժեքները դեկտեմբերի 22-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 393 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 398 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 411 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 416 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․8 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 3․88 դրամ: ...

Դեսպան Տիգրան Մկրտչյանը ներկա է գտնվել Հունաստանի ռազմական ակադեմիայում «Լորդ Բայրոն» դասարանի երդման հանդիսավոր արարողությանը

14:20 22.12.2024

Դեսպան Տիգրան Մկրտչյանը ներկա է գտնվել Հունաստանի ռազմական ակադեմիայում «Լորդ Բայրոն» դասարանի երդման հանդիսավոր արարողությանը

2024 թվականի դեկտեմբերի 20-ին, ուրբաթ օրը, Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը ներկա է գտնվել Ատտիկայի Վարի շրջանում գտնվող Հունաստանի ռազմական ակադեմիայում (Στρατιωτική Σχολή Ευελπίδων, ՍΣΕ) տեղի ունեցած 2028 թվականի առաջին կուրսեցիների՝ «Լորդ Բայրոն» դասարանի երդման հանդիսավոր արարողությանը: Արարողությանը ներկա են եղել Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբի պետ գեներալ Դիմիտրիոս Խուփիսը, Հունաստանի […] ...

Pink Floyd-ի հիմնադիրը ԱՄՆ-ին և Իսրայելին մեղադրել է Պաղեստինի ժողովրդի ցեղասպանության մեջ

14:00 22.12.2024

Pink Floyd-ի հիմնադիրը ԱՄՆ-ին և Իսրայելին մեղադրել է Պաղեստինի ժողովրդի ցեղասպանության մեջ

Pink Floyd-ի հիմնադիր Ռոջեր Ուոթերսը «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում մեղադրել է ԱՄՆ-ին և Իսրայելին Պաղեստինի ժողովրդի ցեղասպանության մեջ և կոչ է արել դադարեցնել դրանք։ «Ամբողջ աշխարհում սիրտ և ուղեղ ունեցող յուրաքանչյուր մարդ գիտի, որ Իսրայելի և Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից Պաղեստինի ժողովրդի ցեղասպանությունը սխալ է։ Դուք չեք կարող ոչնչացնել ժողովրդին»,- ասել է Ուոթերսը։ 2023 թվականի […] ...

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

13:40 22.12.2024

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Երևանում դեկտեմբերի 22-ի երեկոյան, 24-ի գիշերը հնարավոր է թույլ ձյուն։ Դեկտեմբերի 23-ին, 25-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ ​ Մարզերում դեկտեմբերի 22-ի երեկոյան, 24-ի գիշերը, 27-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն։ Դեկտեմբերի 23-ին, 24-ի ցերեկը, 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին արևմտյան 3-6մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ ...

Էկոնոմիկայի նախարարը ընդունել է քաղաքացիների՝ ծանոթացել նրանց խնդիրներին

13:30 22.12.2024

Էկոնոմիկայի նախարարը ընդունել է քաղաքացիների՝ ծանոթացել նրանց խնդիրներին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մոտ կիրակի օրը՝ դեկտեմբերի 22-ին, տեղի է ունեցել ընդունելություն, որին մասնակցել է 22 քաղաքացի։ Բարձրաձայնված հարցերը հիմնականում վերաբերել են նախարարության կողմից իրականացվող աջակցության ծրագրերին, ներդրումային նախագծերին և գաղափարներին, կարկուտից տուժած գյուղացիական տնտեսությունների խնդիրներին, ներմուծման և արտահանման գործընթացներին, սահմանամերձ բնակավայրերում հացի և հրուշակեղենի արտադրամասերի հիմնմանը, կաթի գնին, սպանդանոցներ հիմնելու ծրագրերին, գործարար […] ...

BACK_TO_TOP