Որևէ ապացույց չկա, որ պոլիոմելիտի կամ ԲՑԺ-ի պատվաստանյութը կարող են կանխել կորոնավիրուսի վարակի տարածումը. Արսեն Թորոսյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 11 2024
  • $
    391.63
  • RUBLE
    3.58
  • 412.31
WEATHER
+2.09 oC

Որևէ ապացույց չկա, որ պոլիոմելիտի կամ ԲՑԺ-ի պատվաստանյութը կարող են կանխել կորոնավիրուսի վարակի տարածումը. Արսեն Թորոսյան

13:54 22.05.2020

«Որևէ ապացույց չկա, որ պոլիոմելիտի կամ ԲՑԺ-ի վակցինան կարող են կանխել կորոնավիրուսի վարակի տարածումը, հետևաբար՝ մենք դրա հավանականությունը կամ հնարավորությունը չենք քննարկում: Ինչ վերաբերում է դիմակներին, դա պետք է պատշաճ  կրել և փոխել, բայց պետությունը չի կարող նման ստուգողական ֆունկցիա կատարել, թե դու քանի ժամ ես կրել և արդյոք դա երեկվա քո դիմակն է, թե նորն ես դրել:

Սակայն դրա տոտալ կրումը, այդ թվում՝ դժբախտաբար սխալ կրումը, ապացուցված է, որ հիվանդացության նվազեցում է ապահովում: Ավստրիայում է դա ապացուցվել, Իսպանիայում գրիպի համավարակի ժամանակ 100 տարվա հնության, երբ բժշկական դիմակներն այսպիսի որակի չեն եղել, հիմնականում եղել են տնային դիմակներ, ամեն դեպքում, դա էլ է օգնում հիվանդության օդակաթիլային տարածումը կանխելու համար:

Նաև դա վարքագիծ է դրսևորում, մեր ձեռքերը դեմքին, քթին կամ բերանին չմոտեցնելու և հակառակը՝  քթի պարունակությունը արտաքին աշխարհ չտարածելու համար»,- խոսելով դիմակների կրումը պետության կողմից վերահսկելու հնարավորության ու այդ դիմակները կրելու կարևորության մասին՝ ասել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Հանրային խորհրդի անդամների հետ առցանց քննարկման ժամանակ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանը կրկին ճանաչվել է աշխարհի ամենաանվտանգ պետություններից մեկը․ ինչի՞ շնորհիվ

00:48 28.11.2024

Հայաստանը կրկին ճանաչվել է աշխարհի ամենաանվտանգ պետություններից մեկը․ ինչի՞ շնորհիվ

Հայաստանը կրկին դասվել է աշխարհի ամենաանվտանգ պետությունների շարքին: Հրապարակված վերլուծությունը թույլ է տալիս նկատել, որ մեր երկիրը քրեական հանցագործությունների վտանգի տեսակետից անվիճելի առաջատար է ողջ տարածաշրջանում: Ո՞վ է կազմել այդ վարկանիշը և ո՞ր ցուցանիշները հաշվի առնելով: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Կա միջազգային տեղեկությունների այդպիսի բազա, կոչվում է Numbeo: Միջազգային կառույց է, որն […] ...

Starship-ը Լուսին կհասցնի Lunar Outpost-ի ամենագնացը

00:00 28.11.2024

Starship-ը Լուսին կհասցնի Lunar Outpost-ի ամենագնացը

Ամերիկյան Lunar Outpost ընկերությունը, որը 2024 թվականի գարնանը պայմանագիր է կնքել ՆԱՍԱ-ի հետ՝ տիեզերագնացների համար լուսնային փոխադրամիջոց մշակելու համար, պայմանագիր է ստորագրել SpaceX-ի հետ՝ Starship-ն օգտագործելու իր Lunar Outpost Eagle ամենագնացը Երկրի բնական արբանյակին հասցնելու համար: «Պատճառը, որ մենք ընտրեցինք Starship-ը, նրա տեխնոլոգիական հասունությունն է, զարգացման տեմպերը և որակը»,-ասել է Lunar Outpost-ի գործադիր տնօրեն Ջասթին […] ...

Պուտինն ու Տոկաևը նացիստների գործողություններն անվանել են ԽՍՀՄ ժողովուրդների ցեղասպանություն

23:52 27.11.2024

Պուտինն ու Տոկաևը նացիստների գործողություններն անվանել են ԽՍՀՄ ժողովուրդների ցեղասպանություն

Նացիստների գործողությունները պետք է համարել ԽՍՀՄ ժողովուրդների ցեղասպանություն, ասվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի համատեղ հայտարարության մեջ։ «Միջազգային հարթակներում, այդ թվում՝ ԱՊՀ-ում և ՀԱՊԿ-ում, կողմերն ընդգծում են, որ նացիստների և նրանց հանցակիցների գործողությունները, որոնք հաստատվել են Նյուրնբերգի Միջազգային ռազմական տրիբունալի դատավճռով, պետք է համարվեն Խորհրդային Միության ժողովուրդների ցեղասպանություն»,- ասվում է […] ...

Հարավային Կորեայում ռեկորդային ձյան տեղումների պատճառով երեք մարդ է զոհվել

23:44 27.11.2024

Հարավային Կորեայում ռեկորդային ձյան տեղումների պատճառով երեք մարդ է զոհվել

Նոյեմբերի եղանակային դիտարկումների պատմության մեջ ամենաառատ ձյունը Հարավային Կորեայում երեք մահվան պատճառ է դարձել, չորեքշաբթի հաղորդում են հարավկորեական լրատվամիջոցները: Տեղեկություններ են ստացվում նաև տուժածների մասին, սակայն նրանց թիվը չի նշվում։ Օդերևութաբանների տվյալներով՝ Սեուլում տեղումներն ավելի քան 24 սմ են, Գյոնգիում՝ 22 սմ, Ինչհոնում՝ 14 սմ։ Եղանակային վատ պայմանների պատճառով ավելի քան 330 տնտեսություն մնացել է […] ...

ԵՀ ղեկավարը վստահեցրել է, որ Եվրահանձնաժողովը կաջակցի Ուկրաինային ԵՄ-ին անդամակցելու հարցում

23:36 27.11.2024

ԵՀ ղեկավարը վստահեցրել է, որ Եվրահանձնաժողովը կաջակցի Ուկրաինային ԵՄ-ին անդամակցելու հարցում

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ նոր ԵՀ-ն աշխատելու է Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցելու ուղղությամբ։ «Մենք ցանկանում ենք, որ Ուկրաինան դառնա մեր Եվրամիության մաս, մենք կաջակցենք Ուկրաինային այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է», – ասել է նա։ Ֆոն դեր Լայենը խոստացել է, որ ԵՀ-ն կօգնի Ուկրաինային, Մոլդովային և Արևմտյան Բալկանների երկրներին պատրաստվել ԵՄ անդամակցությանը […] ...

Stellantis-ը հետաձգել է Ram էլեկտրական փիքափի վաճառքի մեկնարկը մինչև 2025 թվականի առաջին կեսը

23:28 27.11.2024

Stellantis-ը հետաձգել է Ram էլեկտրական փիքափի վաճառքի մեկնարկը մինչև 2025 թվականի առաջին կեսը

Եվրոպական Stellantis խումբը 2024 թվականից հետաձգում է էլեկտրական Ram փիքափի վաճառքի մեկնարկը մինչև 2025 թվականի առաջին կես և շարունակում է մեքենայի փորձարկումը, հայտնում է CNBC-ն։ Ընկերության ղեկավար Կառլոս Տավարեսը հրաժարվել է հայտնել հետաձգման ստույգ պատճառները։ «Մենք պարզապես շատ աշխատանք ունենք անելու, և մենք ցանկանում ենք շատ ուշադիր փորձարկել արտադրանքը, այնպես որ մենք չենք շտապում»,-ասել է […] ...

BACK_TO_TOP