Ամանորը ոչ թե որկրամոլության մրցավազք է, այլ տոն. Սեդրակ Մամուլյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 04 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.73
  • 441.92
WEATHER
+13.09 oC

Ամանորը ոչ թե որկրամոլության մրցավազք է, այլ տոն. Սեդրակ Մամուլյան

13:48 27.12.2017

Ամանորը մենք, ցավոք, վերածել ենք մրցակցության: Պետք է ոչ թե որկրամոլության մրցավազք լինի, այլ իսկապես տոն: Այսպիսի կարծիք է հայտնել «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ ղեկավար Սեդրակ Մամուլյանը՝ խոսելով  ամանորյա տոների մասին: Միևնույն ժամանակ, նա նշել է, որ հայերն այն եզակի ժողովուրդներից  են, որ քիչ թե շատ պահպանել են տոնածիսական կերակրատեսակները:

Դրանք տարիների ընթացքում փոփոխվել են, փոխվել է նաև սննդի համակարգը, սակայն հիմնական կերակրատեսակները պահպանվել են: Սեղաններին շատ էին դրվում չրեր, անուշապուր՝ պատրաստված չրերով և խորհուրդ ուներ, որ տարին անուշ լինի, դրվում էր կճախաշ՝ կճուճի մեջ տարբեր ընդեղեններ:

Ամանորի հիմնական կերակուրը տարեհացը և քաշիկան էր: Տարեհացը քաղցր թխվածք է, որ մինչ օրս էլ հայկական ընտանիքներում պատրաստվում է: Դրա մեջ մետաղադրամ է դրվում և համարվում է, որ ընտանիքի այն անդամի համար, որին բաժին է ընկնում մետաղադրամը,  տարին հաջող է լինելու: Քաշիկան հարիսայի բաղադրությունն է, բայց պատրաստվում է գառան մսով և տարբերվում պատրաստման եղանակով՝ ուտեստը չի խառնվում, որ գալիք տարին խառնակ չլինի, պատերազմ չլինի:

Սեդրակ Մամուլյանը նաև վստահեցրել է, որ Ամանորին իրենց սեղանն այս ավանդական կերակրատեսակներով է հարուստ լինում:

«Ամանորը պետք է ոչ թե մրցավազք լինի, այլ տոն: Պետք է խուսափել տարբեր կենդանիների մարմնի մեծ մասեր սեղանին դնելուց, հատկապես վստահ եմ՝ 80 և ավելի տոկոսը չի ապահովում պահպանման ճիշտ պայմանները: Պետք է պատրաստել փոքր չափաբաժիններով: Եվ, ի վերջո, առատ սեղանները նաև ճնշում են ախորժակը»,- ասել է Սեդրակ Մամուլյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

00:30 29.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Իսպանիայում հայտարարվել է արտակարգ դրություն

00:27 29.04.2025

Իսպանիայում հայտարարվել է արտակարգ դրություն

Իսպանիայի Ներքին գործերի նախարարությունը արտակարգ դրություն է հայտարարել էլեկտրաէներգիայի խոշոր անջատումից հետո։ Այս մասին հայտնել է Reuters-ը: Արտակարգ դրության ռեժիմը կգործի այն շրջաններում, որոնք համապատասխան դիմում կներկայացնեն։ Նշվում է, որ Մադրիդը, Անդալուսիան և Էքստրեմադուրան արդեն դիմել են կառավարությանը օգնության համար։ Անվտանգությունն ապահովելու համար նախարարությունը կտեղակայի 30,000 ոստիկանի։ ...

ԱՄՆ ռազմածովային ուժերի ավիակիրից կործանիչ է ընկել Կարմիր ծովը

00:25 29.04.2025

ԱՄՆ ռազմածովային ուժերի ավիակիրից կործանիչ է ընկել Կարմիր ծովը

Ամերիկյան USS Harry S. Truman ավիակիր նավի կործանիչը քարշակման ժամանակ ընկել է Կարմիր ծովը: Այս մասին նշվում է ԱՄՆ ռազմածովային ուժերի հայտարարության մեջ։ «F/A-18E-ը անգարում քարշակելիս անձնակազմը կորցրել է ինքնաթիռի կառավարումը։ Ինքնաթիռը և քարշիչն ընկել են ջուրը», – ասվում է հայտարարության մեջ։ Նշվում է, որ անձնակազմի անդամներից մեկը թեթև վնասվածքներ է ստացել։ Ռազմածովային ուժերը հետաքննություն […] ...

Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը «3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament 2025» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող

00:21 29.04.2025

Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը «3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament 2025» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող

Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը դարձավ Հնդկաստանում անցկացված «3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament 2025» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող։ Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Մանուէլը 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և կիսեց 1-3-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշներով լավագույն եռյակը ունեցավ հետևյալ տեսքը. 1-ին տեղ՝ Մանուէլ Պետրոսյան (Հայաստան) 2-րդ տեղ՝ Լևան Փանցուլաիա (Վրաստան) 3-րդ տեղ՝ Բորիս Սավչենկո […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

00:15 29.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառները (լուսանկարներ)

00:09 29.04.2025

«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառները (լուսանկարներ)

Շրջակա միջավայրի նախարարությունը լուսանկարներ է հրապարակել Ֆեյսբուքի էջում, որում պատկերված են «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառները: Շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառներն առանձնանում են ոչ միայն իրենց բուսական և կենդանական աշխարհի յուրօրինակ բազմազանությամբ, այլև կենսաբանական կայունությամբ՝ ստեղծելով բնական էկոհամակարգեր, որոնք ապահովում են հողերի պահպանումը, ջրային ռեսուրսների հավասարակշռումը և կլիմայական փոփոխությունների մեղմացումը։ […] ...

BACK_TO_TOP