ԵՄ-ն կորոնավիրուսի աջակցության շրջանակներում Ամասիա և Սարապատ համայնքներին տրամադրեց 11 հողամշակման մեքենա – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+10.09 oC

ԵՄ-ն կորոնավիրուսի աջակցության շրջանակներում Ամասիա և Սարապատ համայնքներին տրամադրեց 11 հողամշակման մեքենա

21:08 13.05.2020

Հաշվի առնելով երկրում Covid-19-ով պայմանավորված ներկայիս արտակարգ իրավիճակը և խոցելի արտադրողների ՝ փոքրածավալ գյուղատնտեսական տեխնիկայի  կարիքները` Եվրոպական միությունն ու Ավստրիական զարգացման գործակալությունը  ԵՄ կանաչ  գյուղատնտեսության նախաձեռնություն   (EU-GAIA) ծրագրի շրջանակներում Շիրակի մարզերի համայնքներին այսօր տրամադրվեց հողամշակման փոքրամասշտաբ 11 մեքենա (մոտոբլոկ), ինչը միտված է համավարակի պատճառով գյուղերում ճգնաժամը մեղմելուն:

Ծրագիրն իրականացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ, որի արդյունքում Շիրակի մարզի Սարապատ և Ամասիա  խոշորացված համայնքների 15 գյուղական բնակավայրերի գյուղտեխնիկայի ավտոպարկը համալրվեց  ժամանակակից բազմաֆունկցիոնալ  արագաշարժ տեխնիկայով:

«Այս մոտոբլոկների ձեռքբերման անհրաժեշտությունն առաջ է եկել ընդամենը մեկ ամիս առաջ մարզպետարանի հետ համագործակցության արդյունքում: Եվրոպական միության  աջակցությամբ՝ Ավստրիական զարգացման գործակալությանը հաջողվել է ժամանակին կազմակերպել գյուղտեխնիկայի մատակարարումն այնպես, որ այն օգտագործվի ընթացիկ սեզոնին՝ հնարավորություն ընձեռելով գյուղատնտեսության մեջ  խոցելի խմբերին լինել ինքնաբավ և կայուն»,- մոտոբլոկները Ամասիա համայնքին հանձնելիս նշեց ԵՄ GAIA  ծրագրի ղեկավար Պասկալ Բոկկերսը:

Ամասիա խոշորացված համայնքին տրամադրվեց հինգ մոտոբլոկ, որոնք կշահագործվեն խոշորացված փնջի մեջ ընդգրկված բոլոր 9 գյուղական համայնքներում: Իսկ լեռնային գյուղերին նախապատվությունը տրվել էր հողատարածքները ընդլայնելու նպատակով, քանի որ սարալանջերին գտնվող վարելահողերից շատերը չէին շահագործվում:

«Մեր բոլոր  բնակավայրերը միասին ունեն մոտ 28 հեկտար տնամերձ հողամաս, այդ տարածքների մեծ մասը բնակիչները կամ չեն մշակում, կամ էլ  փխրեցնում են բահերով, ինչը արդյունավետ չէ ու նաև ժամանակատար գործընթաց է: Այս մոտոբլոկները հնարավորություն կտան մեր բնակչությանը  մշակել իրենց տնամերձ հողամասերն ու զբաղվել հողագործությամբ: Այս ծրագիրը մեզ համար շատ կարևոր էր, քանի որ այս տարի համավարակի պատճառով մեր համայնքներից տղամարդկանց մեծ մասն արտագնա աշխատանքի մեկնել չկարողացավ, և  այս տեխնիկայի շնորհիվ կընդլայնեն իրենց հողատարածքներն ու կզբաղվեն բանջարաբոստանային կուլտուրաների մշակմամբ, մենք շնորհակալություն ենք հայտնում Եվրոպական միությանն ու Ավստրիական զարգացման գործակալությանը՝ մեզ աջակցելու  համար»,- նշեց Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանը:

Տեխնիկան բազմաֆունկցիոնալ է, բացի հողը վարելուց, կից սարքավորումների միջոցով ունի ակոս հանելու, փխրեցնելու, կանաչ տարածքները հնձելու և այլ  հնարավորություններ: Մոտոբլոկները Ամասիա և Սարապատ համայնքներում կօգտագործվի ռոտացիոն կարգով, իսկ առաջնահերթությունը կտրվի համայնքներում խոցելի արտադրողներին, որոնք պատրաստակամ են ընդլայնել բանջարեղենի արտադրությունը:

«Մենք Եվրամիության հետ արդեն համագործակցում ենք  4 տարի, մինչ այս էլ մեզ տրամադրել էին գյուղատնտեսական գործիքներ ու մեխանիզմներ, նաև կառույցի աջակցությամբ մեզ մոտ բացվեց բրդի վերամշակման գործարան, այսօր էլ մեզ տրամադրեցին 5 մոտոբլոկներ, որոնք  կօգտագործվեն ըստ անհրաժեշտության: Խոցելի խմբերի տնամերձները կփորվեն անվճար,իսկ մյուս բնակիչների տարածքները  վարելու համար կսահմանվի սիմվոլիկ մի գումար, որը կլինի շատ ցածր, և դրա դիմաց աշխատանքը կկատարվի»,- նշեց Ամասիա համայնքի ղեկավարի տեղակալ Արտավազդ Ղուկասյանը:

Ամասիա համայնքի ղեկավարն ու ԵՄ  GAIA ծրագրի ներկայացուցիչը ստորագրեցին համագործակցության հուշագիր, որի շրջանակներում՝ առաջիկայում համայնքին կտրամադրվեն նաև սերմեր: 11 մոտոբլոկները ձեռք բերելու և Շիրակի մարզի երկու խոշորացված համայնքներին տրամադրելու համար հատկացվել է 465 հազար եվրո, ծրագիրը կշարունակվի նաև Լոռի և Տավուշի մարզերում: Մոտոբլոկները վար ու ցանքի սեզոնի ճիշտ ժամանակին տրամադրվեցին համայնքներին, փաթեթավորված դետալներն առաջիկա օրերին մայրաքաղաքից ժամանած  մասնագետները կամբողջացնեն, ինչից հետո էլ տնամերձներում կսկսվի հողը վարելու գործընթացը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SpaceX հրթիռը ուղեծիր է ուղարկել Starlink ինտերնետային արբանյակների նոր խումբ

23:00 24.11.2024

SpaceX հրթիռը ուղեծիր է ուղարկել Starlink ինտերնետային արբանյակների նոր խումբ

Falcon 9 հրթիռy կիրակի օրը հաջողությամբ ուղեծիր է դուրս բերել 20 մինի արբանյակների ևս մեկ խմբաքանակ՝ համալրելու Starlink համակարգի գլոբալ ինտերնետ ծածկույթի ուղեծրային համաստեղությունը, հաղորդում է SpaceX ծրագրավորող ընկերությունը: «Հաստատվել է Starlink 20 արբանյակների արձակումը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Հրթիռն արձակվել է Կալիֆոռնիայում ԱՄՆ Վանդենբերգ տիեզերական ուժերի բազայի SLC-4E արձակման հարթակից: Արձակումից մոտ մեկ ժամ […] ...

Սեուլում ենթադրում են, որ Հյուսիսային Կորեան կարող է արբանյակ արձակել մինչև տարեվերջ

22:40 24.11.2024

Սեուլում ենթադրում են, որ Հյուսիսային Կորեան կարող է արբանյակ արձակել մինչև տարեվերջ

Կորեայի Հանրապետության իշխանությունները հավանական են համարում, որ ԿԺԴՀ-ն կրկին կփորձի հետախուզական արբանյակ արձակել մինչև 2024 թվականի ավարտը։ Այս մասին Yonhap News հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Կորեայի Հանրապետության նախագահի աշխատակազմի ազգային անվտանգության վարչության ղեկավար Շին Վոն Սիկը։ «Դեռևս նշաններ չկան, որ արձակումը մոտ է, բայց նախապատրաստական աշխատանքները վերջին փուլում են: Մեծ հավանականություն կա, որ արձակումը […] ...

Անհայտ ԱԹՍ-ներ են նկատվել Բրիտանիայում գտնվող ամերիկյան ավիաբազաների երկնքում

22:20 24.11.2024

Անհայտ ԱԹՍ-ներ են նկատվել Բրիտանիայում գտնվող ամերիկյան ավիաբազաների երկնքում

Անհայտ անօդաչու թռչող սարքեր են նկատվել Մեծ Բրիտանիայում ԱՄՆ ռազմաօդային ուժերի երեք բազաների վրայով թռչելիս, հայտնում է Guardian-ը՝ հղում անելով Եվրոպայում ԱՄՆ զինված ուժերի ներկայացուցչին։ «Մենք կարող ենք հաստատել, որ փոքր անօդաչու թռչող սարքերը նկատվել են RAF Lakenheath, RAF Mildenhall և RAF Feltwell ռազմաբազաների տարածքների վրա նոյեմբերի 20-ից 22-ը: Թերթի տվյալներով՝ ԱՄՆ ռազմաօդային ուժերը, որոնք […] ...

Հաջորդ համերգներից մեկի հայտարարությունը էջումս տեղադրելու եմ՝ ներկա-բացակա անելու հեռանկարով․ վարչապետ

22:00 24.11.2024

Հաջորդ համերգներից մեկի հայտարարությունը էջումս տեղադրելու եմ՝ ներկա-բացակա անելու հեռանկարով․ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․ «Մարիամի հետ ներկա գտնվեցինք Հայաստանի պետական ջազ նվագախմբի համերգին։ Խնդրում եմ + դնեն նրանք, ովքեր պատրաստ կլինեին 3000-ից 5000 դրամ վճարել համերգին ներկա գտնվելու համար, եթե իմանային դրա մասին։ Խնդրում եմ անկեղծ լինել, որովհետև հաջորդ համերգներից մեկի հայտարարությունը էջումս տեղադրելու եմ՝ […] ...

Արաբական պետությունների լիգան մերժել է Իրաքի դեմ Իսրայելի մեղադրանքները

21:40 24.11.2024

Արաբական պետությունների լիգան մերժել է Իրաքի դեմ Իսրայելի մեղադրանքները

Արաբական պետությունների լիգան հայտարարել է, որ մերժում է Իսրայելի բոլոր մեղադրանքները Իրաքի դեմ և իր համերաշխությունն է հայտնում Բաղդադին։ Այս մասին ասված է կազմակերպության հայտարարության մեջ, որը հրապարակվել է մշտական ներկայացուցիչների մակարդակով նրա արտահերթ նիստի արդյունքներով։ Կիրակի Արաբական պետությունների լիգայի խորհրդի արտահերթ նիստը տեղի է ունեցել իրաքյան կողմի խնդրանքով։ «Արաբական պետությունների լիգան լիովին աջակցում է […] ...

Լիտվան զենքի խմբաքանակ է փոխանցել Ուկրաինա

21:20 24.11.2024

Լիտվան զենքի խմբաքանակ է փոխանցել Ուկրաինա

Վիլնյուսը Կիևին է հանձնել բանակի համար նախատեսված զենքի և տեխնիկայի խմբաքանակ, հայտնում է Լիտվայի ազգային պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։ «Լիտվան շարունակում է ռազմական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային։ Այս շաբաթ Ուկրաինա են հասել նրա բանակի համար էլեկտրական գեներատորներ, M113 զրահամեքենաների պահեստամասեր, տարբեր տեսակի զենքեր և դրանց մասեր։ Լիտվան, ի պատասխան Ուկրաինայի խնդրանքների, այս տարի արդեն մատակարարել է […] ...

BACK_TO_TOP