Վրաստանը զբոսաշրջիկներին ապահով հանգիստ է խոստանում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 11 2024
  • $
    394.64
  • RUBLE
    3.66
  • 416.82
WEATHER
--2.91 oC

Վրաստանը զբոսաշրջիկներին ապահով հանգիստ է խոստանում

22:29 12.05.2020

Վրաստանը պետք է զբոսաշրջության  համաշխարհային շուկայում վիրուսի տարածման տեսանկյունից անվտանգ երկրի դիրք գրավի: Այսպիսի ցանկություն է հայտնել երկրի վարչապետ Գիորգի Գախարիան:

«Վրաստանը կարող էր օգտագործել կորոնավիրուսային պանդեմիայի հետևանքով առաջացած ճգնաժամը ՝ որպես տնտեսական զարգացման հնարավորություն»,- ասել է Վրաստանի վարչապետ Գիորգի  Գախարիան Աջարիայում` հյուրանոցային և զբոսաշրջային ​​բիզնեսի ներկայացուցիչների հետ հանդիպմանը: Քննարկվել են զբոսաշրջության վերաբացման կառավարության առաջիկա ծրագրերը: Իշխանությունը պատրաստակամություն է հայտնել նոր իրողությունների լույսի ներքո աջակցելու ոլորտին՝ վերսկսելու աշխատանքը:

Վրաստանում կորոնավիրուսի հաջող հաղթահարումից հետո իշխանությունները որոշում կայացրին հունիսի 15-ից վերաբացել ներքին զբսաշրջությունը, հուլիսի 1-ից`միջազգային:

Վրաստանի վարչապետն այդ երկիր ժամանել ցանկացող զբոսաշրջիկներին խոստանում է լիարժեք, անվտանգ հանգիստ,  այսպես կոչված, «փոքր, շարժական կանաչ գոտիներում»։ Դա արվում է զբոսաշրջիկներին և տեղացիներին վարակից ապահովագրելու համար։

Նրա հայտարարությամբ՝ պետք է օգտվել ճգնաժամի հետևանքով տրանսպորտային ցանցերի առաջարկի և պահանջարկի կառուցվածքում տեղի ունենալիք տեկտոնական փոփոխություններից և տնտեսության ամենաուժեղ կողմերը վերածել մրցակցային առավելության․

«Այժմ մենք կարող ենք մեր տնտեսության ամենաուժեղ կողմերը վերածել մրցակցային առավելության`գրանցելով առաջընթաց… Այսօր Վրաստանն ունի բոլոր տվյալներն այս ճգնաժամը որպես առիթ օգտագործելու համար` հատկապես տնտեսության մեջ… Ակնհայտ է, որ հեշտ չի լինի, սակայն սա միակ հնարավորությունն է Վրաստանի համար՝ դառնալու առաջին երկրներից մեկը, որը սկսել է փուլ առ փուլ և զգուշորեն բացել տուրիզմի ոլորտը»,- ասել է Գախարիան:

Զբոսաշրջության համաշխահային կազմակերպությունը Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ առաջիկայում կներկայացնեն հստակ կանոններ՝ զբոսաշրջային ոլորտը բացելու և ճանապարհորդությունների մասին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար 4-րդ պարտիայում գրանցվել է ոչ-ոքի

09:11 30.11.2024

Շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար 4-րդ պարտիայում գրանցվել է ոչ-ոքի

Սինգապուրում շարունակվում է շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցամարտը չինացի Դին Լիրենի ու հնդիկ Դոմարաջու Գուկեշ միջև: Կայացել է չորրորդ տուրը, որում գրանցվել է ոչ-ոքի: Դիմակայության հաշիվը 2-2 է։ Առաջին պարտիայում հաղթել էր Լիրենը, երկրորդում գրանցվել էր ոչ-ոքի, իսկ երրորդում առավելության էր հասել 18-ամյա Դոմարաջու Գուկեշը: Հիշեցնենք, որ կայանալու է դասական շախմատի 14 պարտիա։ Այն […] ...

81 ամյա բրիտանացին կարողացել է 3 անգամ հաղթահարել քաղցկեղը

08:57 30.11.2024

81 ամյա բրիտանացին կարողացել է 3 անգամ հաղթահարել քաղցկեղը

81 ամյա բրիտանացի Լես Մեթյուզը պատմել է, որ իր մոտ երեք անգամ քաղցկեղ են ախտորոշել, սակայն նա կարողացել է հաղթահարել հիվանդությունը։ Տղամարդու պատմությունը հրապարակել է Echo-ն։ Մեթյուզն առաջին անգամ քաղցկեղով հիվանդացել է 1993 թվականին։ Նրա բերանի խոռոչում խոց է հայտնաբերvել, որը մի քանի շաբաթ արնահոսել է։ Նրա ընտանիքը պնդել է, որ նա գնա բժշկի, և […] ...

Միշելը Եվրոպական խորհրդի նախագահի լիազորությունները փոխանցել է Կոստային

08:50 30.11.2024

Միշելը Եվրոպական խորհրդի նախագահի լիազորությունները փոխանցել է Կոստային

Բելգիացի Շառլ Միշելը ուրբաթ օրը Եվրոպական խորհրդի նախագահի լիազորությունները փոխանցել է Պորտուգալիայի նախկին վարչապետ Անտոնիո Կոստային: «Եվրախորհրդում նախագահելը, անկասկած, եղել է իմ կյանքի հպարտությունը», – ասել է Միշելը իր հրաժեշտի խոսքում, խորհրդի աշխատակազմի անդամների և լրագրողների ներկայությամբ։ Արարողությանը մասնակցել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Թվարկելով ԵՄ-ի արժանիքները՝ Միշելը նշել է Ուկրաինային աջակցությունը, այդ […] ...

Սննդաբանը պատմել է կոճապղպեղի օգտակար հատկությունների և հակացուցումների մասին

08:42 30.11.2024

Սննդաբանը պատմել է կոճապղպեղի օգտակար հատկությունների և հակացուցումների մասին

Սննդաբան Օլգա Պանովան պատմել է կոճապղպեղի օգտակար հատկությունների մասին։ Մասնագետի խոսքերով՝ կոճապղպեղը պարունակում է A և C վիտամիններ, ինչպես նաև B խմբի վիտամիններ, մագնեզիում, ֆոսֆոր, կալցիում, ցինկ և եթերայուղեր։ Այս ամենը կոճապղպեղը դարձնում է հզոր իմունոստիմուլյատոր, որն օգնում է օրգանիզմին պայքարել վիրուսների և բակտերիաների դեմ: «Իսկ եթե դուք արդեն հիվանդ եք, կոճապղպեղը կարող է օգնել […] ...

«Ռեալը» պատժել է Վինիսիուսին վիրավորած երկրպագուին

08:21 30.11.2024

«Ռեալը» պատժել է Վինիսիուսին վիրավորած երկրպագուին

Մադրիդի «Ռեալը» հայտարարություն տարածեց` տեղեկացնելով, որ պատժել է բրազիլացի վինգեր Վինիսիուս Ժունիորին ռասիստական վիրավորանք հասցրած անչափահաս երկրպագուին: «Ռայո Վալյեկանո» – «Ռեալ» հանդիպման ժամանակ Վինիսիուս Ժունիորի նկատմամբ ռասայական ոտնձգություն կատարած անչափահասը ներողություն է խնդրել ֆուտբոլիստից: Նա զղջում է իր պահվածքի համար: Որպես պատիժ անչափահասը մեկ տարի չի կարողանա այցելել ստադիոններ: Երկրպագուն նաև ստիպված կլինի վճարել տուգանքը, […] ...

Հրդեհ Գյումրի քաղաքում

08:00 30.11.2024

Հրդեհ Գյումրի քաղաքում

Նոյեմբերի 29-ին, ժամը 22:56-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Դանիելյան փողոցի վերջնամասում այրվում է ոչ բնակելի տնակ: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տնակում և օժանդակ շինությունում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:32-ին մարվել՝ […] ...

BACK_TO_TOP