Դատախազը Սեֆիլյանի պատիժը մեղմացրեց – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
18:09:52
Ամսաթիվ
15 04 2025
«Ապրիլ 2025
ԿԵԵՉՀՈւՇ
303112345
6789101112
13141516171819
20212223242526
27282930123
45678910
  • $
    390.68
  • RUBLE
    4.76
  • 443.11
WEATHER
+8.09 oC

Դատախազը Սեֆիլյանի պատիժը մեղմացրեց

18:58 11.06.2018

Վերաքննիչ քրեական դատարանում հունիսի 11-ին շարունակվեց «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով դատավարությունը: Ժիրայր Սեֆիլյանի, Հրայր Թոփչյանի, Գալուստ Գրիգորյանի, Գևորգ Սաֆարյանի և Սասունիկ Կիրակոսյանի պաշտպանները դատարանին միջնորդություն ներկայացրին իրենց պաշտպանյալների խափանման միջոցը փոխելու վերաբերյալ:

Մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը չառարկեց: Նա Սեֆիլյանի, Սաֆարյանի, Գրիգորյանի նկատմամբ մեղմացնող հանգամանքներ նշեց՝ հաշվի առնելով երկրում իրադրության փոփոխությունը: Դատախազը միջնորդեց Գևորգ Սաֆարյանի նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառել, Գալուստ Գրիգորյանին դատապարտել երեք տարի ազատազրկման, իսկ Ժիրայր Սեֆիլյանի պատժաչափը 10.5-ից նվազեցնել՝ դարձնելով 7 տարի:

Միջնորդությունների լուծումը հետաձգվեց: Դատարանը գնաց խորհրդակցական սենյակ: Որոշումը կհրապարակվի հունիսի 13-ին՝ ժ. 14:00-ին: Հարցին՝ հնարավո՞ր է արդյոք արդարացման դատական ակտ կիրառվի իր նկատմամբ, Սեֆիլյանը պատասխանեց.

«Քիչ մնաց, մի քանի օր էլ համբերեք, կխոսենք»:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ հնարավո՞ր է՝ ազատ չարձակվի, ի պատասխան, նա նշեց.

«Ուզեն-չուզեն, ազատ են արձակելու»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 15.04.2025

SHANTNEWS

Երևանում բախվել է 4 տրանսպորտային միջոց, վրացական համարանիշերով «Porsche»-ը հայտնվել է ճանապարհի մեջտեղում

21:51 15.04.2025

Երևանում բախվել է 4 տրանսպորտային միջոց, վրացական համարանիշերով «Porsche»-ը հայտնվել է ճանապարհի մեջտեղում

Ապրիլի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախվել են 4 տրանսպորտային միջոց, ինչից հետո ավտոմեքենաներից «Porsche»-ը հայտնվել է ճանապարհի մեջտեղում: ...

Կոնֆլիկտ «Ռեալի» 2 ֆուտբոլիստների միջև

21:45 15.04.2025

Կոնֆլիկտ «Ռեալի» 2 ֆուտբոլիստների միջև

«Ռեալի» մարզման ժամանակ կոնֆլիկտ է տեղի ունեցել Անտոնիո Ռյուդիգերի և Ջուդ Բելինգհեմի միջև, հայտնում է El Chiringuito-ն: Մենապայքարի ժամանակ Ռյուդիգերը կոպիտ սահանկում է կատարել, ինչը դուր չի եկել Ջուդին: Նրանց միջև կոնֆլիկտ է սկսվել, սակայն թիմակիցները կարողացել են բաժանել ֆուտբոլիստներին, որպեսզի ծեծկռտուք չլինի: Երբ կրքերը հանդարտվել են Ռյուդիգերն ու Բելինգհեմը միմյանց ձեռք են սեղմել: ...

Թալին համայքի մի շարք բնակավայրերի գազաֆիկացման ցանցի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են. ՏԿԵ նախարարը

21:34 15.04.2025

Թալին համայքի մի շարք բնակավայրերի գազաֆիկացման ցանցի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են. ՏԿԵ նախարարը

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ ընթացքի մեջ են սուբվենցիոն ծրագրով կառուցվող Թալին համայքի Կարմրաշեն, Ոսկեթաս, Զովասար, Գառնահովիտ բնակավայրերի գազաֆիկացման ցանցի կառուցման աշխատանքները: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

21:21 15.04.2025

Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: ...

17-ամյա աստղը մրցելու է քրոջ հետ

21:17 15.04.2025

17-ամյա աստղը մրցելու է քրոջ հետ

Աշխարհի 7-րդ ռակետ Միրա Անդրեևան մրցելու է ավագ քրոջ հետ, հայտնում է Sports.ru-ն: Վիճակահանությունը 17-ամյա ու 20-ամյա ռուս քույրերին մրցակից է դարձրել Շտուտգարտում կայանալիք մրցաշարի առաջին շրջանում: Անդրեևա քույրերը պրոֆեսիոնալ թենիսում մրցել են միայն մեկ անգամ: Չինական Ուհանում կայացած WTA-1000 կարգի մրցաշարում Միրան հաղթել է 6:3, 6:1 հաշվով: Շտուտգարտում աշխարհի 97-րդ ռակետ Էրիկան չէր հաղթահարել […] ...

BACK_TO_TOP