17:18 11.06.2018
«Ժառանգություն» կուսակցությունը հայտարարություն է տարածել՝ ողջունելով նորանշանակ մի շարք նախարարների գործելաոճը՝ ուղղված նախորդ իշխանությունների կողմից իրենց ոլորտում իրականացված ապօրինությունների ու յուրացումների բացահայտմանը և հանրությանը ներկայացնելուն:
Կուսակցությունը, սակայն, ընդգծում է՝ նույնը առայժմ չի կարելի ասել ոստիկանության և հատկապես Ազգային անվտանգության ծառայության մասին: «Վերջերս ոստիկանության և ԱԱԾ-ի՝ տնտեսական հանցագործություններին վերաբերող հնչեղ բացահայտումները և դրանց ուղղությամբ հետաքննությունները հիմք են տալիս մտածելու, որ այս կառույցները կենտրոնացել են բացառապես տնտեսական ոլորտի վրա: Ավելին՝ սեփական կառույցների կողմից նախկինում կատարված աղաղակող ապօրինություններին վերաբերող, մասնավորապես՝ նախկին իշխող վարչախմբերի քաղաքական հակառակորդներին՝ ընդդիմությանը ապօրինի հետապնդումների ենթարկելու հանրահայտ և ոչ այնքան հայտնի փաստերի, իրենց համակարգերում ընդգրկված աշխատակազմերին հօգուտ այն ժամանակվա իշխանությունների ընտրակեղծարարության մասնակիցը դարձնելու, ընտրական հանձնաժողովների անկաշառ անդամներին վախեցնելու, հավաքագրելու վերաբերյալ փաստերի ուղղությամբ բացահայտումներ և քննություն կարծես թե չեն պատրաստվում իրականացնել:
Այն, որ թե՛ ԱԱԾ-ն և թե՛ ոստիկանությունը ներգրավված են եղել ընդդիմադիր գործիչների քաղաքական հետապնդումների մեջ, փորձել են գործակալներ ներդնել ընդդիմադիր կուսակցություններում, դրանց ղեկավար կազմերում, կամ հավաքագրել ընդդիմադիր ուժերի ղեկավար կազմերի ներկայացուիչներին՝ «Ժառանգություն» կուսակցությունը և շատ այլ ընդդիմադիր ուժեր տեղյակ են սեփական օրինակով: Դրա դրսեւորումներից էր, օրինակ, «Ժառանգության» վարչության անդամ Հրայր Մանուկյանին սպառնալիքներով հավաքագրելու տխրահռչակ և ձախողված փորձը, որը ավարտվեց այն իրականացրած ԱԱԾ աշխատակցի՝ Վլադիմիր Հակոբյանի տեղափոխմամբ Սերժ Սարգսյանի մամլո խոսնակի պաշտոնին, ինչը վառ վկայությունն էր այն բանի, թե որտեղից են իջեցվել այդ և նմանօրինակ ապօրինի այլ պատվերները:
Կոչ ենք անում կառավարությանը և ՀՀ վարչապետին դրսևորել քաղաքական կամք և իր անմիջական ենթակայության տակ գործող ԱԱԾ-ին և ոստիկանությանը հանձնարարել լիարժեքորեն և ոչ թե հատվածաբար և ընտրովի կատարել իրենց ուղիղ պարտականությունները և լիազորությունները՝ երկրում օրինականության հաստատման և կատարված հանցագործությունների և ապօրինությունների վերաբերյալ իրենց ունեցած փաստերի հիման վրա քրեական գործեր հարուցելու և/կամ ներքին հետաքննություններ սկսելու ձևով: Որպես դրա առաջին քայլ՝ կոչ ենք անում հրապարակել քաղաքական հետապնդումներին վերաբերող իրենց պահոցներում առկա բոլոր փաստերը: Խորհրդային տարիներին ԿԳԲ-ի և/կամ օտարերկրյա այլ հատուկ ծառայության հետ համագործակցած այսօրվա պետական պաշտոնյաների լյուստրացիայի վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությամբ Ժառանգությունը հանդես է եկել դեռ 2011թ.-ին: Մենք, այնուամենայնիվ, գիտակցում ենք, որ այս օրենսդրական նախաձեռնության վերարծարծման և ընդունման համար հնարավոր է ստիպված լինենք սպասել ժողովրդի կողմից լեգիտիմ, օրինական խորհրդարանի ձևավորմանը: Սակայն ԱԱԾ-ի և ոստիկանության համապատասխան արխիվների հրապարակումը և դրանց հետքերով հետաքննություններ սկսելը ընդամենը գործող իշխանության քաղաքական կամքի հարց է:
Մենք նաև գտնում ենք, որ ո՛չ ազգային շահերը հետապնդող ԱԱԾ-ի և ոստիկանության և ո՛չ էլ առաջիկայում ազատ և հավասար մրցակցային պայմաններում ընտրություններ անցկացնելու մասին խոսք լինել չի կարող, քանի դեռ ոչ միայն պատժված չեն, այլև շարունակում են այդ կառույցներում պաշտոններ զբաղեցնել երեկվա ընտրակեղծարարներն ու քաղաքական հետապնդումներ իրականացրածները՝ վերից վար:
Շարունակելով մնալ Ժողովրդական հեղափոխության արդյունքում ձևավորված ժամանակավոր կառավարության աջակիցը՝ «Ժառանգություն» կուսակցությունը հետևողական է լինելու կարևորագույն քաղաքական հիմնախնդիրների բարձրաձայնման գործում և մշտապես հորդորելու է իշխանություններին դրանց լուծման ուղղությամբ աներկբա և վճռական քայլեր ձեռնարկել»,- նշված է կուսակցության տարածած հայտարարության մեջ:
00:15 29.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են00:21 29.04.2025
Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը «3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament 2025» շախմատի միջազգային մրցաշարի հաղթողԳրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը դարձավ Հնդկաստանում անցկացված «3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament 2025» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող։ Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Մանուէլը 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և կիսեց 1-3-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշներով լավագույն եռյակը ունեցավ հետևյալ տեսքը. 1-ին տեղ՝ Մանուէլ Պետրոսյան (Հայաստան) 2-րդ տեղ՝ Լևան Փանցուլաիա (Վրաստան) 3-րդ տեղ՝ Բորիս Սավչենկո […] ...
00:15 29.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
00:09 29.04.2025
«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառները (լուսանկարներ)Շրջակա միջավայրի նախարարությունը լուսանկարներ է հրապարակել Ֆեյսբուքի էջում, որում պատկերված են «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառները: Շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառներն առանձնանում են ոչ միայն իրենց բուսական և կենդանական աշխարհի յուրօրինակ բազմազանությամբ, այլև կենսաբանական կայունությամբ՝ ստեղծելով բնական էկոհամակարգեր, որոնք ապահովում են հողերի պահպանումը, ջրային ռեսուրսների հավասարակշռումը և կլիմայական փոփոխությունների մեղմացումը։ […] ...
00:00 29.04.2025
Մ16 վոլեյբոլիստները պատրաստվում են «Երևանի քաղաքապետի գավաթ 2025» մրցաշարինՄինչև 16 տարեկան տաղանդավոր վոլեյբոլիստները պատրաստվում են մայիսի 1-5-ը անցկացվելիք «Երևանի քաղաքապետի գավաթ 2025» վոլեյբոլի միջազգային մրցաշարին: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: «Սիրով հրավիրում ենք բոլոր վոլեյբոլի սիրահարներին Գազպրոմ Արմենիա մարզադահլիճ՝ միասին վայելելու լարված մրցամարտերն ու երիտասարդ մարզիկների տպավորիչ խաղերը: Մուտքն ազատ է»,- նշվում է հայտարարության մեջ: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:57 28.04.2025
Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2025 թվականի ապրիլի 21-27-ը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնել են, որ Սևանա լճի մակարդակը 2025 թվականի ապրիլի 21-27-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 4 սմ-ով և կազմել՝ 1900.52 մ (27.04.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 19 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 13 սմ-ով։ Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի ապրիլի 21-27-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված […] ...
23:52 28.04.2025
Ի՞նչ անել երկրաշարժի ժամանակՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը շարունակում է իրազեկման միջոցառումների արշավը: Ի՞նչ անել երկրաշարժի ժամանակ: Մանրամասները՝ տեսանյութում: ...