Իրանը Հյուսիսային Կորեային նախազգուշացրել է, որ ԱՄՆ-ն միջազգային պարտավորությունները խախտելու սովորություն ունի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
13:17:12
Ամսաթիվ
15 04 2025
«Ապրիլ 2025
ԿԵԵՉՀՈւՇ
303112345
6789101112
13141516171819
20212223242526
27282930123
45678910
  • $
    390.68
  • RUBLE
    4.76
  • 443.11
WEATHER
+11.09 oC

Իրանը Հյուսիսային Կորեային նախազգուշացրել է, որ ԱՄՆ-ն միջազգային պարտավորությունները խախտելու սովորություն ունի

16:34 11.06.2018

Իրանի ԱԳ նախարարությունը ԱՄՆ-Հյուսիսային Կորեա գագաթնաժողովի նախօրեին Հյուսիսային Կորեայի իշխանություններին նախազգուշացրել է, որ Վաշինգտոնը միջազգային պարտավորությունները խախտելու սովորություն ունի: Այս մասին հայտնել է Риа Новости-ն:

Իրանի արտաքին գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Քասեմին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան պետք է զգուշանա միջազգային համաձայնագրերի պահպանման հարցում ԱՄՆ-ի կրնվող ձախողումներից:

«ԱՄՆ-ի վարած քաղաքականությանը լավատեսական հայացքով նայելն անհնար է, իսկ վերջին խախտումները դրա վկայությունն են»,- հայտարարել է Քասեմին:

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 8-ին հայտարարեց Իրանի հետ միջուկային համաձայնագրից դուրս գալու մասին: 2015թ. կնքված Գործողությունների համատեղ համապարփակ պլանի համաձայն՝ Իրանը դադարեցնում էր միջուկային զենքի մշակումը իր հանդեպ սահմանված պատժամիջոցների մեղմացման դիմաց:

Իսկ ԱՄՆ նախագահի և Հյուսիսային Կորեայի ղեկավարի միջև պատմական հանդիպումը նախատեսված է հունիսի 12-ին՝ Սինգապուրում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հրաշքներ պատահում են. Կովաչը՝ «Բարսելոնայի» դեմ առաջիկա խաղի մասին

17:11 15.04.2025

Հրաշքներ պատահում են. Կովաչը՝ «Բարսելոնայի» դեմ առաջիկա խաղի մասին

«Բորուսիայի» գլխավոր մարզիչ Նիկո Կովաչը «Բարսելոնայի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղից առաջ հայտարարել է, որ իր թիմը ցանկանում է հաղթել, հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը: «Հասկանում ենք մեր իրավիճակը: Ցանկանում ենք, առաջին խաղի համեմատ, ցուցադրել մեզ բոլորովին այլ կողմից և հաղթել: Հրաշքներ պատահում են, բայց մենք գիտենք նաև, որ «Բարսելոնան» այս տարի ոչ […] ...

Նախնական տվյալներով՝ ամուսինները մահացել են մարինացված վարունգ ուտելու հետևանքով

17:05 15.04.2025

Նախնական տվյալներով՝ ամուսինները մահացել են մարինացված վարունգ ուտելու հետևանքով

Ապրիլի 14-ին՝ ժամը 9:47-ին, ոստիկանության Տավուշի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Այգեձոր» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ Չինարի գյուղի 55-ամյա և 49-ամյա բնակիչ ամուսինները տանը հանկարծամահ են եղել։ Համայնքային ոստիկանության Տավուշի բաժնից օպերատիվ խումբ է մեկնել: Նախնական տվյալներով՝ ամուսինները մահացել են խոհանոցում եղած մարինացված վարունգի թթվից: Արտաքին զննությամբ դիակների վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Կազմված […] ...

«Հայերը, որոնք նշանավորեցին Ֆրանսիան». աշակերտական միջոցառումը ֆրանսերենով

16:58 15.04.2025

«Հայերը, որոնք նշանավորեցին Ֆրանսիան». աշակերտական միջոցառումը ֆրանսերենով

Ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակում Երևանի Սմբատ Բյուրատի անվան թիվ 125 հիմնական դպրոցում անցկացվել է «Հայերը, որոնք նշանավորեցին Ֆրանսիան» միջոցառումը: Միջոցառմանը հետևել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության կրթական և մշակութային համագործակցության գծով կցորդ Դոմինիկ Վեյսը: Միջոցառման շրջանակում աշակերտները ֆրանսերենով ներկայացրել են ֆրանսահայ անվանի գործիչների՝ Շառլ Ազնավուրի, Անրի […] ...

Քրեական ոստիկանները գողության փորձի մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել

16:53 15.04.2025

Քրեական ոստիկանները գողության փորձի մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ապրիլի 14-ին՝ ժամը 21-ի սահմաններում, մայրաքաղաքի Տիգրան Մեծի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկի տարածքում հայտնաբերել, ձերբակալել և վարչություն են տեղափոխել 33-ամյա մի երիտասարդի, որը ապրիլի 2-ից Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր գողության փորձի մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ […] ...

Ներկայացվել է 2026 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերի ջահը

16:46 15.04.2025

Ներկայացվել է 2026 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերի ջահը

2026 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն ներկայացրել է ջահը:Շնորհանդեսը տեղի է ունեցել Միլանում և Օսակայում հատուկ միջոցառումների ժամանակ։ Օլիմպիական ջահը պատրաստված է ալյումին-արույր խառնուրդից և ներկված է կապույտ-կանաչ երանգներով, մինչդեռ Պարալիմպիկ խաղերի ջահն ունի բրոնզե երանգ: Ջահերը ստացել են Essential անվանումը: «Ջահի պարզ դիզայնը կոչված է ընդգծելու բոցը՝ օլիմպիական ջահի փոխանցումավազքի իրական էությունը: Գաղափարն այն […] ...

Դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է Իրանի առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատի ղեկավարի հետ

16:40 15.04.2025

Դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է Իրանի առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատի ղեկավարի հետ

Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է Իրանի առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատի ղեկավար Սամադ Հասանզադեի հետ: Անդրադարձ է կատարվել Հայաստան-Իրան առևտրատնտեսական հարաբերություններն առավել խորացնելու հնարավորություններին, ընթացիկ ծրագրերին ու նոր նախագծերը կյանքի կոչելու քայլերին: ...

BACK_TO_TOP