Երեկ կորոնավիրուսից մահացած 64-ամյա կինը գյումրեցի էր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+10.09 oC

Երեկ կորոնավիրուսից մահացած 64-ամյա կինը գյումրեցի էր

14:20 06.05.2020

Շիրակի մարզում այսօր հաստատվել է կորոնավիրուսով վարակման ևս 6 դեպք: Ինֆեկցիոն հիվանդանոցում այս պահի դրությամբ բուժում է ստանում 76 քաղաքացի, նրանցից 70-ը Շիրակի մարզի բնակիչներ են: Թվերի աճը, ըստ Շիրակի մարզպետարանի առողջապահության բաժնի պետ Լեյլի Ասլանյանի, պայմանավորված է նաև որոշ սահմանափակումների արգելքների վերացմամբ, ինչի արդյունքում մարդկանց շփումները նախորդ օրերի համեմատ ավելացել են:

«Սահմանափակումները հանվեցին, մենք  սպասում ենք վարակման ու կոնտակտայինների շատ դեպքերի: Մարզում վիճակը վերահսկելի է, դեպքը գրանցվում է, պարզվում են շփման շրջանակները, կոնտակտավորները մեկուսացվում են հյուրանոցում, իսկ  դրական դեպքերը տեղափոխվում և բուժում են ստանում ինֆեկցիոն հիվանդանոցում»,- նշել է Շիրակի մարզպետարանի առողջապահության բաժնի պետ Լեյլի Ասլանյանը:


Ըստ բաժնի պետի` մարզում մինչ օրս առողջացել է 21 քաղաքացի, կրկնակի վարակման դեպքեր չկան, իսկ մեկուսացվածների և բուժում ստացողների մեջ կան և՛ երեխաներ, և՛ երիտասարդներ, բայց գերակշռող են միջին և բարծր տարիքի մարդիկ:

«Մենք մարզում ունենք երկու խոշոր օջախ, մեկը Անիի տարածաշրջանն է, մյուսը՝ Գյումրին։ Արթիկում հաստատված դեպքը, բարեբախտաբար, շարունակություն չունեցավ: Երկու օջախներն էլ վերջնականապես լոկալիզացված չեն, օրինակ՝ երեկ վարակման երկու դրական դեպք ենք ունեցել Անիի տարածաշրջանի Ջրափի և Շիրակավան գյուղերից, իսկ Գյումրիի ամենախոշոր օջախը դա դեղատներից մեկն է, որտեղից շփման շրջանակներից դեռ կոնտակտավորներ են հայտնաբերվում, իսկ եկեղեցու մոմավաճառի  թեստի դրական պատասխանից հետո այլ վարակակիրներ չեն հայտնաբերվել»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշել է Լեյլի Ասլանյանը:


Շիրակի մարզպետարանի առողջապահության բաժնի պետի փոխանցմամբ՝ հիմա հյուրանոցում մեկուսացված քաղաքացիների  թեստավորման գործընթացը կատարվում է ավելի հաճախակի և այլ ընթացակարգով, որպեսզի մինչ 14-օրյա մեկուսացման ժամկետի ավարտը հայտնաբերվեն ու  առանձնացվեն դրական դեպքերը:

«Կոնտակտավորների հետ շփված և մեկուսացված քաղաքացիներին հիմա թեստավորում են այլ կերպ: Ճիշտ է, դա կատարում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Շիրակի մասնաճյուղի աշխատակիցները, և դա ավելի մասնագիտական գործընթաց է, բայց որքան տեղյակ եմ, թեստավորում անցկացնում է երեք օրը մեկ ընդմիջումներով: Սա ավելի արդյունավետ է համարվում և մինչև 14-օրյա ժամկետի ավարտն արդեն դրական դեպքերն առանձնացվում են, և կանխում ենք մյուսների վարակումը»,- ասաց Շիրակի մարզպետարանի առողջապահության բաժնի պետը:

Շիրակի մարզից Ծաղկաձոր տեղափոխված քաղաքացիներ ևս կան, մինչ օրս տեղափոխվել է 23  քաղաքացի, նրանք գտնվում են Ծաղկաձորի հյուրանոցներից մեկում` բուժանձնակազմի հատուկ հսկողության տակ:

«Անախտանիշ ընթացքով 23 հոգի տեղփոխվեցին Ծաղկաձոր, այսինքն՝ նրանք այն քաղաքացիներն են, որոնց թեստավորման պատասխանները եղել են դրական, բայց հիվանդությանը բնորոշ ախտանշաններ չունեն: Այնտեղ նրանց ջերմաչափում են ու հետևում հիվանդության ընթացքին, այդպես մենք նաև բեռնաթափեցինք մեր ինֆեկցիոն հիվանդանոցը՝ տեղ ազատելով միջին և բարդ ընթացք ունեցողների համար»,- նշեց Լեյլի Ասլանյանը:

Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցը դեռ գերբեռնված չի աշխատում, բայց վարակման դեպքերի թվի աճ եթե լինի, կան նաև մշակված այլ սցենարներ: Շիրակի մարզպետարանի առողջապահության բաժնի պետը նշել է, որ առողջապահության նախարարն ու փոխնախարարը եղել են մարզում, շրջել մի քանի բուժհաստատություններով ու շինություններով, քննարկել հետագա քայլերն ու կառույցները վարակակիրների համար մեկուսարաններ դարձնելու տարբերակները: Քանի որ Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցը վերակենդանացման բաժանմունք չունի, բոլոր ծանր ընթացքով հիվանդները տեղափոխվում են Երևան:

«19 քաղաքացիներ գտնվում են մայրաքաղաքում, ևս մեկին պատրաստվում ենք այսօր տեղափոխել: Երևանում հատուկ մասնագետներ կան, նրանց հետ քննարկում ենք, որից հետո միայն կազմակերպում ծանր ընթացքով քաղաքացիների տեղափոխումը»,-  SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշել է Շիրակի մարզպետարանի առողջապահության բաժնի պետը:

Շիրակի մարզում կորոնավիրուսից մահվան դեպքերը 4-ն են, մահացած չորրորդ քաղաքացին`64-ամյա կինը գյումրեցի էր, նրա աղջիկն այս  պահին բուժում է ստանում ինֆեկցիոն հիվանդանոցում: Շիրակի մարզում մեկուսացման և ինքնամեկուսացման ցուցում ունի 315 քաղաքացի։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Անհայտ ԱԹՍ-ներ են նկատվել Բրիտանիայում գտնվող ամերիկյան ավիաբազաների երկնքում

22:20 24.11.2024

Անհայտ ԱԹՍ-ներ են նկատվել Բրիտանիայում գտնվող ամերիկյան ավիաբազաների երկնքում

Անհայտ անօդաչու թռչող սարքեր են նկատվել Մեծ Բրիտանիայում ԱՄՆ ռազմաօդային ուժերի երեք բազաների վրայով թռչելիս, հայտնում է Guardian-ը՝ հղում անելով Եվրոպայում ԱՄՆ զինված ուժերի ներկայացուցչին։ «Մենք կարող ենք հաստատել, որ փոքր անօդաչու թռչող սարքերը նկատվել են RAF Lakenheath, RAF Mildenhall և RAF Feltwell ռազմաբազաների տարածքների վրա նոյեմբերի 20-ից 22-ը: Թերթի տվյալներով՝ ԱՄՆ ռազմաօդային ուժերը, որոնք […] ...

Հաջորդ համերգներից մեկի հայտարարությունը էջումս տեղադրելու եմ՝ ներկա-բացակա անելու հեռանկարով․ վարչապետ

22:00 24.11.2024

Հաջորդ համերգներից մեկի հայտարարությունը էջումս տեղադրելու եմ՝ ներկա-բացակա անելու հեռանկարով․ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․ «Մարիամի հետ ներկա գտնվեցինք Հայաստանի պետական ջազ նվագախմբի համերգին։ Խնդրում եմ + դնեն նրանք, ովքեր պատրաստ կլինեին 3000-ից 5000 դրամ վճարել համերգին ներկա գտնվելու համար, եթե իմանային դրա մասին։ Խնդրում եմ անկեղծ լինել, որովհետև հաջորդ համերգներից մեկի հայտարարությունը էջումս տեղադրելու եմ՝ […] ...

Արաբական պետությունների լիգան մերժել է Իրաքի դեմ Իսրայելի մեղադրանքները

21:40 24.11.2024

Արաբական պետությունների լիգան մերժել է Իրաքի դեմ Իսրայելի մեղադրանքները

Արաբական պետությունների լիգան հայտարարել է, որ մերժում է Իսրայելի բոլոր մեղադրանքները Իրաքի դեմ և իր համերաշխությունն է հայտնում Բաղդադին։ Այս մասին ասված է կազմակերպության հայտարարության մեջ, որը հրապարակվել է մշտական ներկայացուցիչների մակարդակով նրա արտահերթ նիստի արդյունքներով։ Կիրակի Արաբական պետությունների լիգայի խորհրդի արտահերթ նիստը տեղի է ունեցել իրաքյան կողմի խնդրանքով։ «Արաբական պետությունների լիգան լիովին աջակցում է […] ...

Լիտվան զենքի խմբաքանակ է փոխանցել Ուկրաինա

21:20 24.11.2024

Լիտվան զենքի խմբաքանակ է փոխանցել Ուկրաինա

Վիլնյուսը Կիևին է հանձնել բանակի համար նախատեսված զենքի և տեխնիկայի խմբաքանակ, հայտնում է Լիտվայի ազգային պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։ «Լիտվան շարունակում է ռազմական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային։ Այս շաբաթ Ուկրաինա են հասել նրա բանակի համար էլեկտրական գեներատորներ, M113 զրահամեքենաների պահեստամասեր, տարբեր տեսակի զենքեր և դրանց մասեր։ Լիտվան, ի պատասխան Ուկրաինայի խնդրանքների, այս տարի արդեն մատակարարել է […] ...

Իսրայելական հարվածների հետևանքով Բեյրութում առնվազն 29 մարդ է զոհվել

21:00 24.11.2024

Իսրայելական հարվածների հետևանքով Բեյրութում առնվազն 29 մարդ է զոհվել

Բեյրութի կենտրոնին Իսրայելի ավիահարվածի հետևանքով առնվազն 29 մարդ է զոհվել։ Նման տվյալներ են ներկայացված Հանրապետության առողջապահության նախարարությանն առընթեր արտակարգ իրավիճակների օպերատիվ կենտրոնի հաշվետվության մեջ։ Հրապարակված տեղեկատվության համաձայն՝ տուժել է 67 մարդ։ Ինչպես պարզաբանում է լիբանանյան NNA ազգային գործակալությունը, փրկարարները շարունակում են փլատակների մաքրումը, և զոհերի թիվը կարող է աճել։ ...

Ինդոնեզիան զգուշացնում է Կարանգեթանգ հրաբխի ակտիվության աճի մասին

20:40 24.11.2024

Ինդոնեզիան զգուշացնում է Կարանգեթանգ հրաբխի ակտիվության աճի մասին

Ինդոնեզիայի իշխանությունները հայտարարել են Սիվու կղզում Կարանգեթանգ հրաբխի ակտիվության աճի մասին, ինչի հետևանքով դրա գագաթից կարող են իջնել հզոր պիրոկլաստիկ հոսքեր՝ բարձր ջերմաստիճան հրաբխային գազերի, մոխրի և ժայթքման ժամանակ ձևավորված ժայռերի բեկորներ։ Այս մասին հայտնում է Antara գործակալությունը՝ հղում անելով երկրի էներգետիկայի և հանքային պաշարների նախարարության Երկրաբանական գործակալության տվյալներին։ «Զգուշացեք պիրոկլաստիկ հոսքերից, երբ լեռան գագաթին […] ...

BACK_TO_TOP