09:23 26.12.2017
Դեկտեմբերի 26-ին բիթքոինի փոխարժեքը կրկին աճել է՝ հասնելով 16 800 դոլար սահմանին։ 24 ժամում դրա փոխարժեքն աճել է 11,7 տոկոսով։ Այս մասին հայտնում է ռուսական «TASS» գործակալությունը։
Կրիպտոարժույթի փոխարժեքը ռեկորդային 24,6 տոկոսով ընկել էր դեկտեմբերի 22-ին՝ հասնելով 11 800 դոլարի։ Անկման պատճառը հայտնի չէ, սակայն դրան նպաստում է այն, որ այս արժույթը որևէ երկրի կենտրոնական բանկի կարգավորումներին չի ենթարկվում, ինչն էլ բերում է նման անկայունության։
Բիթքոինի ընթացիկ փոխարժեքը կարող եք տեսնել ստորև ներկայացված գրաֆիկում․
11:53 09.04.2025
Քննարկվել են «Երևանյան երկխոսության» և Դուբրովնիկի համաժողովի միջև համագործակցության հեռանկարներըԱպրիլի 8-ին աշխատանքային այցով Խորվաթիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Խորվաթիայի ԱԳՆ քաղաքական ծրագրավորման տնօրինության ղեկավար, Դուբրովնիկի համաժողովի համակարգող Անտուն Բուկլյաշի հետ: Դավիթ Կարապետյանը ներկայացրել է տարածաշրջանում առկա իրավւճակը: Զրուցակիցները քննարկել են «Երևանյան երկխոսության» և Դուբրովնիկի համաժողովի միջև համագործակցության հեռանկարները, կիսվել համաժողովների կազմակերպման փորձով: ...
11:45 09.04.2025
Բելգիայի Սենատի նախագահը Հակոբ Արշակյանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացըՈւզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող Միջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովի շրջանակում ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հանդիպել է Բելգիայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Պետեր Դը Ռուվերի եւ Սենատի նախագահ Վենսան Բլոնդելի հետ: ՀՀ ԱԺ փոխնախագահը երախտագիտություն է հայտնել Պետեր Դը Ռուվերին եւ Բելգիայի Ներկայացուցիչների պալատին Հայաստանին ու հայ ժողովրդին մշտապես ցուցաբերած աջակցության եւ կարեւոր հարցերի վերաբերյալ […] ...
11:39 09.04.2025
Արաղչին հայտնել է, թե ինչ է քննարկվելու ԱՄՆ-ի հետ բանակցություններումՕմանում ԱՄՆ-ի հետ առաջիկա բանակցությունները կփորձարկեն Թեհրանի հետ ազնիվ և բարեխիղճ երկխոսություն վարելու Վաշինգտոնի մտադրությունների լրջությունը։ Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Ալժիր կատարած այցի ժամանակ։ «Մուսկատում կայանալիք բանակցությունները դիվանագիտության համար նոր հնարավորություն են, ինչպես նաև ԱՄՆ-ի մտադրությունների լրջության փորձություն։ Կքննարկվի միայն միջուկային հարցը, այն է՝ Իրանի միջուկային ծրագրի խաղաղ բնույթի երաշխիքներ՝ անարդար […] ...
11:32 09.04.2025
Քննարկվել են Հայաստան-Խորվաթիա երկկողմ հարաբերությունների օրակարգին առնչվող մի շարք հարցերԱպրիլի 8-ին աշխատանքային այցով Խորվաթիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Խորվաթիայի ԱԳՆ պետական քարտուղար Անդրեյա Մետելկո-Զգոմբիչի հետ: Դավիթ Կարապետյանը զրուցակցին ներկայացրել է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված Հայաստանի ջանքերը՝ ներկայացնելով ՀՀ Կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ նախագիծը»: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Խորվաթիա երկկողմ հարաբերությունների օրակարգին առնչվող մի շարք հարցեր, […] ...
11:24 09.04.2025
Արենի համայնքի Ելփին բնակավայրում գործարկվելու են էլեկտրական շչակներԱպրիլի 10-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Ելփին բնակավայրում և միջնակարգ դպրոցում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...