Հաստատվել է կորոնավիրուսով վարակման ևս 19 դեպք, որից 16-ը՝ Շիրակի մարզից. Տիգրան Պետրոսյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 09 2024
  • $
    387.27
  • RUBLE
    4.18
  • 432.15
WEATHER
+17.09 oC

Հաստատվել է կորոնավիրուսով վարակման ևս 19 դեպք, որից 16-ը՝ Շիրակի մարզից. Տիգրան Պետրոսյան

13:22 02.05.2020

Հաստատվել է կորոնավիրուսով վարակման ևս 19 դեպք, որից 16-ը՝ Շիրակի մարզից: Այս մասին այսօր SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը:

«Քաղաքի հյուրանոցներից մեկում մեկուսացված քաղաքացիների մի մասի կարանտինի 14-օրյա ժամկետն ավարտվել էր, դուրս գրվելուց առաջ երեկ անցկացվել է թեստավորում: Ասեմ, որ նրանք այս ընթացքում չէին թեստավորվել, քանի որ հիվանդությանը բնորոշ գանգատներ ու ախտանշաններ չեն ունեցել: Արդյունքում՝ 19 քաղաքացիների մոտ թեստի պատասխանները եղել են դրական, նրանցից 16-ը մեր մարզից է, իսկ 3-ը՝ այլ բնակավայրերից: Հիմա կազմակերպվում է այդ քաղաքացիներին Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոց տեղափոխելու գործընթացը»,- պարզաբանել է Տիգրան Պետրոսյանը:


Հարցին, եթե Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցի մահճակալային ֆոնդը ծանրաբեռնվի և հիվանդների բուժման համար ազատ  հիվանդասենյակներ չլինեն, արդյո՞ք քննարկվում է այլ բուժհաստատությունում վարակակիրներին կենտրոնացնելու հարցը, մարզպետը պատասխանել է, որ այդ սցենարը մշտապես եղել է պատկան  մարմինների քննարկման առանցքում:

«Առողջապահության նախարարությունն այդ սցենարը ևս քննարկել է, անհրաժեշտության դեպքում բուժհաստատություններից  մեկը կկահավորվի վարակակիրների բուժման համար: Դա կլինի Գյումրիի, թե մարզի որևէ բուժհաստատություն, այս պահին ասել չեմ կարող, այդ հարցի շուրջ որոշում կայացնելու իրավասությունը նախարարությանն է, բայց Գյումրիի նախկին «Սամարիթեր» հիվանդանոցի շենքը լինել չի կարող, քանի որ երկար տարիներ կառույցը չի շահագործվել, այնտեղ  քաղաքացիների բուժումն ու մեկուսացումը կազմակերպել հնարավոր չէ»,- ասել է Շիրակի մարզպետը:


Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում մայիսի 2-ի դրությամբ կորոնավիրուսով 85 հիվանդ է բուժվում, նրանցից 79-ը Շիրակի մարզի բնակիչ է։

Երևան տեղափոխված հիվանդների թիվը 19-ն է, ընդհանուր առմամբ առողջացել և հիվանդանոցից դուրս է գրվել 18 պացիենտ։ Շիրակի մարզում այս պահին մեկուսացման և ինքնամեկուսացման ցուցում ունի 305 քաղաքացի: Բուժվել է մեկ անձ:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ո՞ւմ կպաշտպանեն Վրաստանի խորհրդարանական ընտրություններում Ջավախքի հայերը

21:23 20.09.2024

Ո՞ւմ կպաշտպանեն Վրաստանի խորհրդարանական ընտրություններում Ջավախքի հայերը

Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին մեկ ամիս է մնացել: Հայաբնակ Ջավախքում ավարտվել է ընտրական հաձնաժողովների ձևավորումը: Իսկ մինչ կուսակցությունները պատրաստում են իրենց համամասնական ցուցակները, Արևմուտքն ու Ռուսաստանը սպառնալիքներ են հնչեցնում՝ կապված իրենց համար աննդունելի քաղաքական ուժերի հնարավոր հաղթանակի հետ: Այսօր Վրաստանում Եվրամիության դեսպանը հայտարարել է, որ ընտրությունների անցանկալի արդյունքի դեպքում Բրյուսելը կարող է վերականգնել Վրաստանի հետ […] ...

Մյուռոնօրհնեք և Մայր Տաճարի վերաօծում. Հայ առաքելական Եկեղեցու Սրբազան արարողությունները

21:16 20.09.2024

Մյուռոնօրհնեք և Մայր Տաճարի վերաօծում. Հայ առաքելական Եկեղեցու Սրբազան արարողությունները

Հայաստանյայց առաքելական եկեղեցու համար հաջորդ շաբաթը կնշանավորվի երկու կարեւոր իրադարձությամբ՝ Մայր Աթոռի վերաօծմամբ եւ Մյուռոնօրհնության արարողությամբ։ Թե ինչով  են դրանք առանձնահատուկ պատմել է Մայր Աթոռի Գեւորգյան ճեմարանի տեսուչ Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը` «Հորիզոնում»: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում: ...

Մատվեյ Սաֆոնովը դարձել է ՊՍԺ-ի 512-րդ դարպասապահը

21:06 20.09.2024

Մատվեյ Սաֆոնովը դարձել է ՊՍԺ-ի 512-րդ դարպասապահը

Ռուսաստանի հավաքականի դարպասապահ Մատվեյ Սաֆոնովը դարձել է ֆրանսիական ՊՍԺ-ի 512-րդ դարպասապահը, որը դաշտ է դուրս եկել պաշտոնական խաղում, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 25-ամյա ֆուտբոլիստը Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի առաջին տուրի «Ժիրոնայի» դեմ խաղում իր նորամուտն էր նշել փարիզյան ակումբի կազմում: Լուիս Էնրիկեի գլխավորած թիմն առավելության էր հասել նվազագույն հաշվով: ...

Ողբերգական ավտովթար՝ Տավուշի մարզում․ «Mercedes»-ը հայտնվել է Աղստև գետում․ կա 1 զոհ, 1 տուժած

21:00 20.09.2024

Ողբերգական ավտովթար՝ Տավուշի մարզում․ «Mercedes»-ը հայտնվել է Աղստև գետում․ կա 1 զոհ, 1 տուժած

Այսօր՝ սեպտեմբերի 20-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան Դիլիջան-Իջևան ավտոճանապարհի՝ Թեղուտ բնակավայրի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել Աղստև գետը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու ըստ դեպքի վայրում […] ...

Մասկն ու Արգենտինայի նախագահը կանցկացնեն տարվա երրորդ հանդիպումը

20:50 20.09.2024

Մասկն ու Արգենտինայի նախագահը կանցկացնեն տարվա երրորդ հանդիպումը

Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյը կմեկնի ԱՄՆ՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի շաբաթին և այս տարի երրորդ անգամ կհանդիպի ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկի հետ։ Այս մասին հայտարարել է Արգենտինայի նախագահի աշխատակազմի պաշտոնական ներկայացուցիչ Մանուել Ադորնին։ «Երկուշաբթի նա կդիմի ներդրողներին և կմասնակցի Նյու Յորքի ֆոնդային բորսայի բացմանը և կհնչեցնի զանգը, որը նշանավորում է առևտրի սկիզբը։ Նախագահը […] ...

Հոլանդի և Աչերբիի զավեշտալի զրույցը հայտնվել է համացանցում

20:40 20.09.2024

Հոլանդի և Աչերբիի զավեշտալի զրույցը հայտնվել է համացանցում

Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի առաջին տուրի «Մանչեսթեր Սիթի»-«Ինտեր» խաղից հետո զավեշտալի դեպք է տեղի ունեցել: Հյուրերի պաշտպան Ֆրանչեսկո Աչերբին մոտեցել է «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդին և առաջարկել է փոխանակվել խաղաշապիկներով: Հոլանդը համաձայնվել է, սակայն վերջին պահին 36-ամյա Աչերբին միանգամից 2 խաղաշապիկ է պահանջել: Նման զանկությունը զարմացրել է նորվեգացուն, որն էլ սկսել է կատակել Աչերբիի […] ...

BACK_TO_TOP