Գյումրեցի կոմպոզիտորը ստեղծել է Հայաստանում ռիթմի թելադրությունների առաջին ձեռնարկը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+10.09 oC

Գյումրեցի կոմպոզիտորը ստեղծել է Հայաստանում ռիթմի թելադրությունների առաջին ձեռնարկը

10:15 03.05.2020

Հայաստանում առաջին անգամ ստեղծվել է ուսումնամեթոդական մի ձեռնարկ, որը նախատեսված է երաժշտական ուսումնարանների, քոլեջների ուսուցիչների ու Կոնսերվատորիայի նախապատրաստական բաժինների դասախոսների ու սաների համար: Ձեռնարկը վերնագրված է «Ռիթմ- թելադրություններ», իսկ հեղինակը գյումրեցի կոմպոզիտոր,Կոնսերվատորիայի Գյումրիի մասնաճյուղի դասախոս Բելա Հովհաննիսյանն է: Նման ձեռնարկ ունենալու գաղափարն ու  անհրաժեշտությունն առաջացել է  Հայաստանում անցկացվող միջազգային մրցույթից հետո, երբ մասնակիցներին ռիթմի թելադրություն գրելու առաջադրանք է տրվել:

«Ես  սոլֆեջիո և հարմոնիա էի դասավանդում «Գոհար» երաժշտանոցում: Վանաձորում «Օդեսա -Վանաձոր», միջազգային մրցույթ կազմակերպվեց. ընթացքում  տնօրինությունն առաջարկեց ի թիվս մյուս թելադրությունների գրել նաև ռիթմի թելադրություն: Այստեղ խնդիր առաջացավ. մեր ձեռքի տակ նման ձեռնարկ չկար, գուցե ռուսականն իրենք ունեին, որ հանձնարարեցին, բայց հայկականը չկար: Եվ ես որոշեցի իմ մեթոդներով երեխաների հետ աշխատել և քանի որ կոմպոզիտոր եմ և ստեղծագործում եմ, մտածեցի ռիթմային պատկերների ստեղծման վրա աշխատել, աշխատեցի, կիրառեցի դասապրոցեսում  և արդյունքում մեր գյումրեցի սանը միջազգային մրցույթում ստացավ առաջին մրցանակը»,- ռիթմի թելադրությունների ձեռնարկ ստեղծելու իր գաղափարի մասին խոսեց Բելա Հովհաննիսյանը:


Կոմպոզիտորը Հայաստանում եզակի  ձեռնարկի ստեղծմանը ձեռնամուխ է եղել 2019-ի մարտից, աշխատանքներն ավարտել է մի քանի ամիս անց: Նախատեսված էին հանդիպումներ ու քննարկումներ երաժշտագետների ու մասնագետների հետ, որոնք երկրում հայտարարված արտակարգ դրության պատճառով այդպես էլ չեն կայացել, բայց աշխատության մասին իրենց  հեղինակավոր կարծիքներն են հայտնել  կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Երվանդ Երկանյանն ու ՀՀ ժողովրդական արտիստ Գեղունի Չթչյանը:

«Իր տեսակի մեջ  ձեռնարկը նորույթ է և գլխավորապես վերաբերում է մի այնպիսի խնդրի, որը, որպես կարևոր երաժշտատեսական հանգուցային խնդիր, դրվում է դպրոցների, քոլեջների սաների և Կոնսերվատորիայի նախապատրաստական բաժնում սովորողների առջև: Այն բաղկացած է տարբեր աստիճանի բարդություններ ներկայացնող 500  թելադրություններից, որոնք, ըստ իրենց  նպատակահարմարության, զետեղված են յոթ մասերում: Աշխատանքի նպատակը վաղ տարիքից սովորողի մոտ ռիթմի հանդեպ վերաբերմունքի սրումն ու արժևորումն է, նրա դերի և նշանակության կարևորության մեծացումը»,- իր կարծիքն է հայտնել ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Երվանդ Երկանյանը:

«Ուսումնական ձեռնարկում մանրակրկիտ  գրառված և ներկայացված են այնպիսի տարրեր, որոնք բնորոշ են ստեղծագործողին: Գրքում զետեղված թելադրություններում առկա են մետրոռիթմիկ հնարքներ, որոնք հեշտացնում են սովորողի ռիթմական ընկալումը: Ի տարբերություն թկթկոցի կամ հարվածային գործիքների՝ այստեղ դաշնամուրի կիրառումն արդարացված է, այն ցույց է տալիս հնչյունի ճշգրիտ տևողությունը: Թելադրությունների բարդացումը հասնում է երկձայնի, որով էլ ընդհանրացվում է ուսումնամեթոդական ձեռնարկը»,-իր գրախոսականում այսպես է  արտահայտվել ՀՀ ժողովրդական արտիստ Գեղունի Չթչյանը:


Նոր ու բացառապես հայկական ռիթմի թելադրությունների ձեռնարկ ստեղծելիս Բելա Հովհաննիսյանը որևէ նմանատիպ ձեռնարկից չի օգտվել. անգամ ռուսական կամ եվրոպական տարբերակները ձեռքի տակ ունենալու հնարավորություն չի եղել: 11 տարի Կոնսերվատորիայի Գյումրիի մասնաճյուղում  գործիքագիտություն ու պարտիտուրի ընթերցում դասավանդող երաժիշտը ցանկացել է ստեղծել այնպիսի մի ձեռնարկ, որը կլինի զուտ հայկական ու որևէ մեկին չկրկնող:

«Ընդհանրապես կարևոր է, որ տևողությունը ճիշտ պատկերվի, չափի տևողությունը երեխան կարողանա ճիշտ ընկալել` ութերորդական է, երկու քառորդ, թե քառորդ: Մենք դա հարվածային գործիքների միջոցով անել չէինք կարողանում, երեխան չէր կարողանում դա ընկալել և գրել: Դա հիմա անում ենք մեկ նոտայի օգնությամբ, թելադրվում է դաշնամուրի միջոցով, բայց դա արդեն երեխան չի պատկերի  հնգագծի պատկերում, այլ արվում է նեյտրալ բանալիի մեջ»,- ռիթմի իր նոր ձեռնարկն այսպես է նկարագրում ՀՀ կոմպոզիտորների միության անդամ Բելա Հովհաննիսյանը:

Ուսումնամեթոդական ձեռնարկը քննարկվել ու հաստատվել է ԵՊԿ-ի գիտական խորհրդի կողմից: Ըստ հեղինակի՝ սոլֆեջիոյի դասաժամերին ռիթմի զգացողությունը հիմնականում դասավանդվում է նաև ծափերի և դադարների միջոցով, բայց դա այնքան էլ արդյունավետ միջոց չի համարվում ռիթմի թելադրություն գրելիս ռիթմային պատկերները ճշգրիտ արտապատկերելու ժամանակ:

«Երբ որ մենք ծափ ենք տալիս, մենք չգիտենք այդ ծափը ութերրորդական է, քառորդ է, թե՝ երկու քառորդ: Ես առաջարկել եմ նվագել դաշնամուր մեկ նոտայով, բայց տարբեր նոտաներ. մասնագետները կհասկանան՝ ինչ եմ ասում: Այստեղ մենք ինտոնացիան հանում ենք, և երեխան արդեն սկսում է գրել ռիթմը որպես հենց ռիթմ, իսկ երբ որ ես ծափ եմ տալիս, նա չի հասկանում՝ ես վերջում որքան երկար պահեցի այդ ծափը, կամ դադարը որքան տևեց»,-ասաց Բելա Հովհաննիսյանը:


Գյումրեցի կոմպոզիտորը սիմֆոնիկ, կամերային, էստրադային ու վոկալային գործերի հեղինակ է: Ստեղծագործությունները բազմիցս հնչել են Հայաստանի երիտասարդական սիմֆոնիկ և Ջազային պետական նվագախմբերի կատարմամբ, նաև՝ եվրոպական մի քանի երկրներում: «Ռիթմ-թելադրությունների» ուսումնամեթոդական ձեռնարկը տպագրվել է օրեր առաջ`300 օրինակով, երբ պարետի թույլտվությամբ տպարանները վերսկսեցին իրենց աշխատանքը: Առաջիկայում հեղինակն իր անձնական միջոցներով հրատարակած ձեռնարկն անվճար կտրամադրի հանրապետության բոլոր երաժշտական ուսումնական հաստատություններին:

 

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Անհայտ ԱԹՍ-ներ են նկատվել Բրիտանիայում գտնվող ամերիկյան ավիաբազաների երկնքում

22:20 24.11.2024

Անհայտ ԱԹՍ-ներ են նկատվել Բրիտանիայում գտնվող ամերիկյան ավիաբազաների երկնքում

Անհայտ անօդաչու թռչող սարքեր են նկատվել Մեծ Բրիտանիայում ԱՄՆ ռազմաօդային ուժերի երեք բազաների վրայով թռչելիս, հայտնում է Guardian-ը՝ հղում անելով Եվրոպայում ԱՄՆ զինված ուժերի ներկայացուցչին։ «Մենք կարող ենք հաստատել, որ փոքր անօդաչու թռչող սարքերը նկատվել են RAF Lakenheath, RAF Mildenhall և RAF Feltwell ռազմաբազաների տարածքների վրա նոյեմբերի 20-ից 22-ը: Թերթի տվյալներով՝ ԱՄՆ ռազմաօդային ուժերը, որոնք […] ...

Հաջորդ համերգներից մեկի հայտարարությունը էջումս տեղադրելու եմ՝ ներկա-բացակա անելու հեռանկարով․ վարչապետ

22:00 24.11.2024

Հաջորդ համերգներից մեկի հայտարարությունը էջումս տեղադրելու եմ՝ ներկա-բացակա անելու հեռանկարով․ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․ «Մարիամի հետ ներկա գտնվեցինք Հայաստանի պետական ջազ նվագախմբի համերգին։ Խնդրում եմ + դնեն նրանք, ովքեր պատրաստ կլինեին 3000-ից 5000 դրամ վճարել համերգին ներկա գտնվելու համար, եթե իմանային դրա մասին։ Խնդրում եմ անկեղծ լինել, որովհետև հաջորդ համերգներից մեկի հայտարարությունը էջումս տեղադրելու եմ՝ […] ...

Արաբական պետությունների լիգան մերժել է Իրաքի դեմ Իսրայելի մեղադրանքները

21:40 24.11.2024

Արաբական պետությունների լիգան մերժել է Իրաքի դեմ Իսրայելի մեղադրանքները

Արաբական պետությունների լիգան հայտարարել է, որ մերժում է Իսրայելի բոլոր մեղադրանքները Իրաքի դեմ և իր համերաշխությունն է հայտնում Բաղդադին։ Այս մասին ասված է կազմակերպության հայտարարության մեջ, որը հրապարակվել է մշտական ներկայացուցիչների մակարդակով նրա արտահերթ նիստի արդյունքներով։ Կիրակի Արաբական պետությունների լիգայի խորհրդի արտահերթ նիստը տեղի է ունեցել իրաքյան կողմի խնդրանքով։ «Արաբական պետությունների լիգան լիովին աջակցում է […] ...

Լիտվան զենքի խմբաքանակ է փոխանցել Ուկրաինա

21:20 24.11.2024

Լիտվան զենքի խմբաքանակ է փոխանցել Ուկրաինա

Վիլնյուսը Կիևին է հանձնել բանակի համար նախատեսված զենքի և տեխնիկայի խմբաքանակ, հայտնում է Լիտվայի ազգային պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։ «Լիտվան շարունակում է ռազմական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային։ Այս շաբաթ Ուկրաինա են հասել նրա բանակի համար էլեկտրական գեներատորներ, M113 զրահամեքենաների պահեստամասեր, տարբեր տեսակի զենքեր և դրանց մասեր։ Լիտվան, ի պատասխան Ուկրաինայի խնդրանքների, այս տարի արդեն մատակարարել է […] ...

Իսրայելական հարվածների հետևանքով Բեյրութում առնվազն 29 մարդ է զոհվել

21:00 24.11.2024

Իսրայելական հարվածների հետևանքով Բեյրութում առնվազն 29 մարդ է զոհվել

Բեյրութի կենտրոնին Իսրայելի ավիահարվածի հետևանքով առնվազն 29 մարդ է զոհվել։ Նման տվյալներ են ներկայացված Հանրապետության առողջապահության նախարարությանն առընթեր արտակարգ իրավիճակների օպերատիվ կենտրոնի հաշվետվության մեջ։ Հրապարակված տեղեկատվության համաձայն՝ տուժել է 67 մարդ։ Ինչպես պարզաբանում է լիբանանյան NNA ազգային գործակալությունը, փրկարարները շարունակում են փլատակների մաքրումը, և զոհերի թիվը կարող է աճել։ ...

Ինդոնեզիան զգուշացնում է Կարանգեթանգ հրաբխի ակտիվության աճի մասին

20:40 24.11.2024

Ինդոնեզիան զգուշացնում է Կարանգեթանգ հրաբխի ակտիվության աճի մասին

Ինդոնեզիայի իշխանությունները հայտարարել են Սիվու կղզում Կարանգեթանգ հրաբխի ակտիվության աճի մասին, ինչի հետևանքով դրա գագաթից կարող են իջնել հզոր պիրոկլաստիկ հոսքեր՝ բարձր ջերմաստիճան հրաբխային գազերի, մոխրի և ժայթքման ժամանակ ձևավորված ժայռերի բեկորներ։ Այս մասին հայտնում է Antara գործակալությունը՝ հղում անելով երկրի էներգետիկայի և հանքային պաշարների նախարարության Երկրաբանական գործակալության տվյալներին։ «Զգուշացեք պիրոկլաստիկ հոսքերից, երբ լեռան գագաթին […] ...

BACK_TO_TOP