Միանգամից հայտարարեք 110 հազար հա-ի գրավման մասին. ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Ադրբեջանի հայտարարությանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+10.09 oC

Միանգամից հայտարարեք 110 հազար հա-ի գրավման մասին. ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Ադրբեջանի հայտարարությանը

20:28 09.06.2018

ՀՀ արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է 11,000 հա մակերեսով տարածք գրավելու մասին ադրբեջանական կողմի տարածած հայտարարությանը:

«Ինչի՞ համար է այդ համեստությունը: Միանգամից հայտարարեք 110 000 հեկտարի մասին: Ինչ-որ մեկը ծարավ է հաստատելու և լայքելու»- թվիթերյան իր էջում գրել է ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:

Հիշեցնենք, որ այսօր՝ ավելի վաղ, ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկություն էին տարածել Նախիջևանում ադրբեջանական բանակի կողմից 11 000 հեկտար տարածք հայկական կողմից գրավելու մասին:

Ինչպես SHANTNEWS-ն ավելի վաղ հայտնել էր, Հայաստանի ՊՆ-ն արձագանքել է Նախիջևանի մասին ադրբեջանական հայտարարություններին:

«Սույն թվականի հունիսի 6-ին և 7-ին ադրբեջանական կողմը դիմել է ՀՀ ԶՈւ հրամանատարությանը՝ խնդրելով թույլատրել որոշ քաղաքացիների մոտենալ Գյուննութ ավերակ բնակավայրի հարավային արվարձանի գերեզմանատեղիներ։

Նման խնդրանք այդ հատվածում ադրբեջանական կողմը հայտնել է առաջին անգամ։ Հայկական կողմը, հավատարիմ լինելով մարդասիրական նորմերին և մշտապես կատարելով լարվածության թուլացման քայլեր, համաձայնել է թույլատրել խաղաղ բնակիչներին կարճ ժամանակով մոտենալ գերեզմանատեղիին»,- մասնավորապես նշված է Արծրուն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջի գրառման մեջ:

https://www.facebook.com/arcrun/posts/1766516890050578

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Kyodo. ԱՄՆ-ն և Ճապոնիան Թայվանի տարածքում գործողության պլան են մշակում

23:40 24.11.2024

Kyodo. ԱՄՆ-ն և Ճապոնիան Թայվանի տարածքում գործողության պլան են մշակում

ԱՄՆ-ի և Ճապոնիայի զինված ուժերը մտադիր են դեկտեմբերին Թայվանում ռազմական ճգնաժամի դեպքում մշակել համատեղ գործողությունների առաջին պլանը, որը կներառի, մասնավորապես, ամերիկյան հրթիռային ուժերի տեղակայումը հարակից Ֆիլիպիններում և ճապոնական կղզիների հարավ-արևմուտքում: Այնտեղ կտեղակայվեն հատուկ հենակետեր, հայտնում է Kyodo գործակալությունը՝ հղում անելով աղբյուրներին։ Գործակալությունը ընդգծում է, որ Թայվանի ճգնաժամի դեպքում այդ ամբողջ հսկայական տարածքը վերածվելու է պատերազմի […] ...

Իրավապահները Թբիլիսիում ցուցարարների ավտոշարասյանը թույլ չեն տվել հասնել խորհրդարան

23:20 24.11.2024

Իրավապահները Թբիլիսիում ցուցարարների ավտոշարասյանը թույլ չեն տվել հասնել խորհրդարան

Թբիլիսիում Վրաստանի ՆԳՆ աշխատակիցները հրաժարվել են թույլ տալ ցուցարարների ավտոշարասյանը խորհրդարանի շենք հասնել։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը հանրահավաքի վայրից։ Ոստիկանության ներկայացուցիչների խոսքով՝ որոշումը կայացվել է խորհրդարանի մոտ նախատեսվող բողոքի ակցիայի անվտանգության միջոցառումներից ելնելով։ Մինչդեռ իրավապահները խնդիր չունեն թույլ տալ ոտքով մարդկանց մոտենալ խորհրդարանին։ Ընտրությունների արդյունքների դեմ Թբիլիսիում հանրահավաքը սկսվել է նոյեմբերի 24-ի երեկոյան։ […] ...

SpaceX հրթիռը ուղեծիր է ուղարկել Starlink ինտերնետային արբանյակների նոր խումբ

23:00 24.11.2024

SpaceX հրթիռը ուղեծիր է ուղարկել Starlink ինտերնետային արբանյակների նոր խումբ

Falcon 9 հրթիռy կիրակի օրը հաջողությամբ ուղեծիր է դուրս բերել 20 մինի արբանյակների ևս մեկ խմբաքանակ՝ համալրելու Starlink համակարգի գլոբալ ինտերնետ ծածկույթի ուղեծրային համաստեղությունը, հաղորդում է SpaceX ծրագրավորող ընկերությունը: «Հաստատվել է Starlink 20 արբանյակների արձակումը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Հրթիռն արձակվել է Կալիֆոռնիայում ԱՄՆ Վանդենբերգ տիեզերական ուժերի բազայի SLC-4E արձակման հարթակից: Արձակումից մոտ մեկ ժամ […] ...

Սեուլում ենթադրում են, որ Հյուսիսային Կորեան կարող է արբանյակ արձակել մինչև տարեվերջ

22:40 24.11.2024

Սեուլում ենթադրում են, որ Հյուսիսային Կորեան կարող է արբանյակ արձակել մինչև տարեվերջ

Կորեայի Հանրապետության իշխանությունները հավանական են համարում, որ ԿԺԴՀ-ն կրկին կփորձի հետախուզական արբանյակ արձակել մինչև 2024 թվականի ավարտը։ Այս մասին Yonhap News հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Կորեայի Հանրապետության նախագահի աշխատակազմի ազգային անվտանգության վարչության ղեկավար Շին Վոն Սիկը։ «Դեռևս նշաններ չկան, որ արձակումը մոտ է, բայց նախապատրաստական աշխատանքները վերջին փուլում են: Մեծ հավանականություն կա, որ արձակումը […] ...

Անհայտ ԱԹՍ-ներ են նկատվել Բրիտանիայում գտնվող ամերիկյան ավիաբազաների երկնքում

22:20 24.11.2024

Անհայտ ԱԹՍ-ներ են նկատվել Բրիտանիայում գտնվող ամերիկյան ավիաբազաների երկնքում

Անհայտ անօդաչու թռչող սարքեր են նկատվել Մեծ Բրիտանիայում ԱՄՆ ռազմաօդային ուժերի երեք բազաների վրայով թռչելիս, հայտնում է Guardian-ը՝ հղում անելով Եվրոպայում ԱՄՆ զինված ուժերի ներկայացուցչին։ «Մենք կարող ենք հաստատել, որ փոքր անօդաչու թռչող սարքերը նկատվել են RAF Lakenheath, RAF Mildenhall և RAF Feltwell ռազմաբազաների տարածքների վրա նոյեմբերի 20-ից 22-ը: Թերթի տվյալներով՝ ԱՄՆ ռազմաօդային ուժերը, որոնք […] ...

Հաջորդ համերգներից մեկի հայտարարությունը էջումս տեղադրելու եմ՝ ներկա-բացակա անելու հեռանկարով․ վարչապետ

22:00 24.11.2024

Հաջորդ համերգներից մեկի հայտարարությունը էջումս տեղադրելու եմ՝ ներկա-բացակա անելու հեռանկարով․ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․ «Մարիամի հետ ներկա գտնվեցինք Հայաստանի պետական ջազ նվագախմբի համերգին։ Խնդրում եմ + դնեն նրանք, ովքեր պատրաստ կլինեին 3000-ից 5000 դրամ վճարել համերգին ներկա գտնվելու համար, եթե իմանային դրա մասին։ Խնդրում եմ անկեղծ լինել, որովհետև հաջորդ համերգներից մեկի հայտարարությունը էջումս տեղադրելու եմ՝ […] ...

BACK_TO_TOP