16:11 25.12.2017
Հատուկ քննչական ծառայության վարույթ ընդունված` բազմադրվագ հանցագործությունների փաստերով հարուցված քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել են 2017 թվականի հունիս-հուլիս ամիսներին Արմավիրի մարզում տեղի ունեցած բնակարանային գողությունների, զենքի գործադրմամբ ավազակային հարձակման ու ապօրինի կերպով խոշոր չափերի թմրամիջոցներ ձեռք բերելու և պահելու հետ կապված ծանր հանցագործությունների դեպքեր: Արդյունքում` մեղադրանք է առաջադրվել 8 անձի, այդ թվում` ոստիկանության նախկին աշխատակցի:
Նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով պարզվել է, որ Մեծամոր քաղաքի բնակիչ Վոլոդյա Աբրահամյանը, ով մինչև 2017 թվականի հուլիսի 14-ը ՀՀ ոստիկանության ծառայող է եղել, ընկերոջ` Լևոն Սմբատյանի հետ պլանավորել և կազմակերպել են բնակարանային գողություններ և զենքի գործադրմամբ ավազակային հարձակում` նախապես ընտրելով իրենց ծրագրած հանցավոր արարքների կատարողներին, այդ թվում` նախկինում դատապարտված անձանց: Վոլոդյա Աբրահամյանը, ոստիկանության համակարգում աշխատելիս առնչվելով Արմավիրի մարզի մի շարք բնակարանատերերի հետ, որոշակի տեղեկություններ է ունեցել վերջիններիս ունեցվածքի մասին և ընկերոջ հետ նախապես ընտրել է ավազակային հարձակման և բնակարանային գողությունների համար առավել «հարմար» բնակարաններ: Վոլոդյա Աբրահամյանի և Լևոն Սմբատյանի նախաձեռնած ավազակային հարձակումը վերջիններիս ցուցումներով և ղեկավարմամբ կատարել է նախկինում գողության համար դատապարտված Վռամ Շահինյանը, ով 29.06.2017թ.-ի գիշերն ապօրինի մուտք է գործել Արմավիր քաղաքի բնակչի բնակարան, այնուհետև զենքի գործադրմամբ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրել նրա նկատմամբ` պահանջելով ոսկեղեն և դրամ, սակայն տուժողի հրաժարվելուց հետո բնակարանից հափշտակել է 100.000 ՀՀ դրամ գումար:
Վոլոդյա Աբրահամյանը և Լևոն Սմբատյանը 2017թ. հուսլիս 5-ին կազմակերպել և ղեկավարել են Արմավիրի մարզի ևս մեկ բնակարանից կատարված հափշտակությունը` ներգրավելով Վռամ Շահինյանին և իրենց մյուս ընկերոջը` Վոլոդյա Կիրակոսյանին: Վերջինիս օժանդակությամբ Վռամ Շահինյանը հիշյալ բնակարանից հափշտակել է 1.124.000 ՀՀ դրամի չափով գումար: Նախաքննության ընթացքում բացահայտվել են նաև Վռամ Շահինյանի կողմից տարբեր բնակարաններից կատարված գույքի հափշտակության ևս երկու դեպքեր:
Մեկ այլ հափշտակության կատարմանը ներգրավվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ Հայկ Ավանեսյանւն, Արտավազդ Ղազարյանը և Խաժակն Ոսկանյանը, ովքեր 2018թ. հուլիսի 18-ին մուտք են գործել Մեծամոր քաղաքի բնակարաններից մեկը և փորձել այնտեղից հափշտակել կանացի զարդեր և այլ իրեր, սակայն հանցագործությունն ավարտին չեն հասցրել, քանի որ հանցանքի կատարման պահին բռնվել են ոստիկանության աշխատակիցների կողմից:
Այս քրեական գործի նախաքննության ընթացքում բացահայտվել է ապօրինի կերպով խոշոր չափերի թմրամիջոցներ ձեռք բերելու և պահելու հետ կապված հանցագործության նոր դեպք: Ստացված տեղեկություններն ստուգելու նպատակով օգոստոսի 9-ին Արմավիր քաղաքի բնակիչ Ներսես Հակոբյանի բնակարանում և աշխատավայրում կատարված խուզարկություններով հայտնաբերվել և առգրավվել է 469.5 գրամ «հաշիշ» և «մարիխուանա» տեսակի թմրամիջոցներ: Նախաքննությամբ հիմնավորվել է, որ Ներսես Հակոբյանը «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի մի մասն վաճառել է Լևոն Սմբատյանին: Դրանից բացի, հիմնավորվել է, որ վերջինս ապօրինի կերպով ձեռք է բերել և պահել ռազմամթերք հանդիսացող 6 մարտական փամփուշտներ, որոնք հայտնաբերվել են նրա ավտոմեքենայում կատարված խուզարկության արդյունքում:
Նշված հանցավոր արարքների կատարման համար մեղադրանքներ են առաջադրվել Վոլոդյա Աբրահամյանին, Լևոն Սմբատյանին, Վռամ Շահինյանին, Վոլոդյա Կիրակոսյանին, Հայկ Ավանեսյանին, Արտավազդ Ղազարյանին, Խաժակն Ոսկանյանին և Ներսես Հակոբյանին:
Ութ մեղադրյալներից յոթի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
00:30 29.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է00:27 29.04.2025
Իսպանիայում հայտարարվել է արտակարգ դրություն00:25 29.04.2025
ԱՄՆ ռազմածովային ուժերի ավիակիրից կործանիչ է ընկել Կարմիր ծովը00:15 29.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են00:30 29.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
00:27 29.04.2025
Իսպանիայում հայտարարվել է արտակարգ դրությունԻսպանիայի Ներքին գործերի նախարարությունը արտակարգ դրություն է հայտարարել էլեկտրաէներգիայի խոշոր անջատումից հետո։ Այս մասին հայտնել է Reuters-ը: Արտակարգ դրության ռեժիմը կգործի այն շրջաններում, որոնք համապատասխան դիմում կներկայացնեն։ Նշվում է, որ Մադրիդը, Անդալուսիան և Էքստրեմադուրան արդեն դիմել են կառավարությանը օգնության համար։ Անվտանգությունն ապահովելու համար նախարարությունը կտեղակայի 30,000 ոստիկանի։ ...
00:25 29.04.2025
ԱՄՆ ռազմածովային ուժերի ավիակիրից կործանիչ է ընկել Կարմիր ծովըԱմերիկյան USS Harry S. Truman ավիակիր նավի կործանիչը քարշակման ժամանակ ընկել է Կարմիր ծովը: Այս մասին նշվում է ԱՄՆ ռազմածովային ուժերի հայտարարության մեջ։ «F/A-18E-ը անգարում քարշակելիս անձնակազմը կորցրել է ինքնաթիռի կառավարումը։ Ինքնաթիռը և քարշիչն ընկել են ջուրը», – ասվում է հայտարարության մեջ։ Նշվում է, որ անձնակազմի անդամներից մեկը թեթև վնասվածքներ է ստացել։ Ռազմածովային ուժերը հետաքննություն […] ...
00:21 29.04.2025
Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը «3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament 2025» շախմատի միջազգային մրցաշարի հաղթողԳրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը դարձավ Հնդկաստանում անցկացված «3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament 2025» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող։ Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Մանուէլը 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և կիսեց 1-3-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշներով լավագույն եռյակը ունեցավ հետևյալ տեսքը. 1-ին տեղ՝ Մանուէլ Պետրոսյան (Հայաստան) 2-րդ տեղ՝ Լևան Փանցուլաիա (Վրաստան) 3-րդ տեղ՝ Բորիս Սավչենկո […] ...
00:15 29.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
00:09 29.04.2025
«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառները (լուսանկարներ)Շրջակա միջավայրի նախարարությունը լուսանկարներ է հրապարակել Ֆեյսբուքի էջում, որում պատկերված են «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառները: Շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառներն առանձնանում են ոչ միայն իրենց բուսական և կենդանական աշխարհի յուրօրինակ բազմազանությամբ, այլև կենսաբանական կայունությամբ՝ ստեղծելով բնական էկոհամակարգեր, որոնք ապահովում են հողերի պահպանումը, ջրային ռեսուրսների հավասարակշռումը և կլիմայական փոփոխությունների մեղմացումը։ […] ...