16:50 28.04.2020
Ընդունելության քննությունները տեղի են ունենալու, ի՞նչ պետք է արվի դիմորդների ու քննությունն ընդունողների անվտանգությունն ապահովելու համար: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում այս հարցը տվեց Արամ Աբրահամյանը ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին:
«Այս որոշումը կայացնելիս սերտ համագործակցել ենք ու շարունակելու ենք համագործակցել առողջապահության նախարարության հետ՝ իրենց համապատասխան ցուցումները ստանալու համար: Վստահ եմ, որ անցած երկու ամսվա ընթացքում, երբ կորոնավիրուսը սկսեց տարածվել, մեր բնակչության մեծամասնությունն արդեն որոշակի հմտություններ ձեռք է բերել՝ կորոնավիրուսի դեմ արդյունավետ պայքարելու համար: Հիմա մեր կողմից համապատասխան ջանքեր պետք է գործադրենք, որ քննությունների ժամանակ համապատասխան հեռավորությունը պահպանենք, կուտակումներ թույլ չտանք. ախտահանումները տեղի ունենան, դիմակներ լինեն»,- ասաց Հարությունյանը:
Նախարարն ավելացրեց, որ քննությունները լինելու են հուլիսի առաջին տասնօրյակում: Իսկ դիմումների գործընթացը լինելու է առցանց:
13:49 27.12.2024
Սիգի ապօրինի որսի կանխարգելման ընթացքում առգրավվել է 32 լողամիջոց, 695կգ ձուկ. ԲԸՏՄԲնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, Ոստիկանության և Էկոպարեկային ծառայության աշխատակիցները սիգի ձվադրման ժամանակաշրջանով պայմանավորված որսի և վաճառքի արգելքի ընթացքում դեկտեմբերի 9-26-ի խստացված շուրջօրյա միջոցառումների ժամանակ մայրաքաղաքի ու ՀՀ մարզերի շուկաներում և բացօթյա վաճառակետերում, մայրուղիներում, Սևանա լճի ջրային ավազանում ու ափամերձ տարածքներում հայտնաբերել և առգրավել են. 32 լողամիջոց 695 կգ ձուկ 1 ապօրինի վաճառք 3 ապօրինի […] ...
13:40 27.12.2024
Եղիշե Մելիքյանը՝ Հայաստանի 2024 թվականի լավագույն մարզիչՀայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է Հայաստանի 2024 թվականի լավագույն մարզչի քվեարկության արդյունքները։ Հայաստանի 2024 թվականի լավագույն մարզիչ է ճանաչվել «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը, ով հավաքել է 92 միավոր: Երկրորդ հորիզոնականը 67 միավորով զբաղեցրել է «Նոայի» գլխավոր մարզիչ Ռուի Մոտան: 23 միավորով երրորդ հորիզոնականում է «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը: ...
13:32 27.12.2024
Վրեժ Մխիթարյանը նշանակվել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալՀՀ վարչապետի 2024 թվականի դեկտեմբերի 27-ի N 1209-Ա որոշմամբ Վրեժ Մխիթարյանը նշանակվել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Վրեժ Մխիթարյանին նշանակել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ»,-նշված է որոշման տեքստում: ...
13:24 27.12.2024
Դդմաշենի գազալցակայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով կա մեկ զոհՆԳՆ փրկարար ծառայությունը թարմացված տվյալներ է հրապարակել Դդմաշեն գյուղի գազալցակայանում տեղի ունեցած պայթյունից։ Ըստ նախնական տվյալների պայթյունը տեղի է ունեցել «UAZ» մակնիշի ավտոմեքենայում․ կա մեկ զոհ։ Դեկտեմբերի 27-ին, ժամը 11:41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Դդմաշեն գյուղի գազալցակայանում տեղի է ունեցել ավտոմեքենայի պայթյուն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային […] ...
13:16 27.12.2024
«Ինտերին» սկսել է հետաքրքրել «Բոլոնիայի» արգենտինացի հարձակվողըԻտալական «Բոլոնիայի» արգենտինացի հարձակվող Սանտիագո Կաստրոն հայտնվել է Միլանի «Ինտերի» հետաքրքրության տիրույթում։ Իտալիայի չեմպիոնն ուշադրությամբ հետևում է 20-ամյա ֆուտբոլիստի կարիերայի զարգացումներին։ «Ինտերը» ծրագրում է Կաստրոյին ձեռք բերել 2025թ․ ամռանը։ Տրանսֆերի արժեքը կարող է կազմել 25 միլիոն եվրո։ Արգենտինացու պայմանագիրը «Բոլոնիայի» հետ նախատեսված է մինչև 2028թ․ ամառ։ Այս մրցաշրջանում նա մասնակցել է 22 խաղի, դարձել 5 […] ...
12:58 27.12.2024
Հայաստանը կունենա Զբաղվածության ռազմավարական ծրագիր՝ 2025-2031 թթ. համարՀայաստանի Հանրապետությունը կունենա Զբաղվածության ռազմավարական ծրագիր՝ 2025-2031 թթ. համար. ծրագիրը հաստատվել է Կառավարության այսօրվա նիստում։ Այն հնարավորություն կտա նպաստել Հայաստանում զբաղվածության ոլորտի հիմնախնդիրների հասցեագրմանն ու բարելավմանը` հանգեցնելով այնպիսի կարևորագույն արդյունքների, ինչպիսիք են՝ մարդկային կապիտալի զարգացումը, տնտեսական կայուն և ներառական աճը, տարածքային համաչափ զարգացումն ու աղքատության մակարդակի նվազումը, կյանքի որակի բարձրացումը, աշխատուժի առաջարկի և պահանջարկի անհամապատասխանությունների […] ...