10:35 26.04.2020
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի մահվան մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։ Այդ մասին հայտարարել է դիվանագետ Ալեխանդրո Կաո դե Բենոսը, փոխանցում է Bloomberg-ը։
Ավելի վաղ HKSTV հոնկոնգյան հեռուստատեսության փոխտնօրենից չինական Weibo սոցցանցում հաղորդագրություն է ստացվել այն մասին, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը մահացել է։
Ճապոնական Shukan Gendai ամսագիրը հաղորդել էր, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդը վիրահատությունից հետո վեգետատիվ վիճակում է։ Պեկինում չճշտված այլ աղբյուրներ նույնպես հաղորդել են այն մասին, որ Կիմ Չեն Ինի առողջական վիճակը վատացել է սրտի վիրահատությունից հետո։ Նրանց խոսքերով՝ ստենտը սխալ է տեղադրվել, քանի որ վիրաբույժի ձեռքերը դողացել են։
15:45 27.12.2024
Երիտասարդների մոտ ապօրինի զենք-զինամթերք է հայտնաբերվելԴեկտեմբերի 26-ին իրացնելով ստացված օպերատիվ տվյալները՝ մայրաքաղաքի քրեական ոստիկանները, Երևանի պարեկների հետ համատեղ, ապօրինի զենք պահելու և կրելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժին են տեղափոխվել Հաղթանակ թաղամասի 29 և 30-ամյա բնակիչներին։ Անձնական խուզարկությամբ 29-ամյա երիտասարդի մոտ հայտնաբերվել է «Մակարով» տեսակի ատրճանակ՝ լիցքավորված ութ փամփուշտով։ 30-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ ևս հայտնաբերվել է առանցգործարանային […] ...
15:37 27.12.2024
Ռուբեն Ամորիմին փոխարինած մարզիչը «Սպորտինգում» աշխատեց ընդամենը 1,5 ամիսԼիսաբոնի «Սպորտինգի» գլխավոր մարզիչ Ժոաու Պերեյրան հեռացվել է զբաղեցրած պաշտոնից, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ Պորտուգալացի մասնագետը նոյեմբերին էր գլխավորել «Սպորտինգը»՝ փոխարինելով անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխված Ռուբեն Ամորիմին։ Պերեյրայի գլխավորությամբ պորտուգալական ակումբը 8 խաղում կրել է 4 պարտություն։ «Սպորտինգի» նոր գլխավոր մարզիչը լինելու է Ռույ Բորխեսը։ Կողմերն արդեն հստակեցրել են պայմանագրի բոլոր կետերը։ ...
15:28 27.12.2024
Դատախազությունն իր լիազորությունների շրջանակում 2023-2024 թթ․ պետությանն է վերադարձրել 30 միլիոն դոլարը գերազանցող գույք և ֆինանսական միջոցներ. Աննա ՎարդապետյանՀայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր Կառավարության նիստում անդրադարձել է 2023-2024 թվականների ընթացքում Դատախազության երկու բացառիկ լիազորությունների՝ պետական և համայնքային շահերի պաշտպանության և ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման շրջանակում, պետությանը վերադարձված գույքերին և ընդգծել, որ դրանց շուկայական արժեքի և դրամական միջոցների հանրագումարը գերազանցում է 30 միլիոն ԱՄՆ դոլարը: Աննա Վարդապետյանը, մասնավորապես, նշել է. «Հակակոռուպցիոն […] ...
15:17 27.12.2024
ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման պետական ծրագրի առաջին փուլի դիմումների ներկայացման վերջնաժամկետը երկարաձգվել էԿառավարության որոշմամբ՝ ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի առաջին փուլի դիմումների ներկայացման վերջնաժամկետը երկարաձգվեց մինչև 2025 թ. դեկտեմբերի 31-ը: Հիշեցնենք, որ ծրագրի շրջանակում աջակցությունը տրվում է ընտանիքի յուրաքանչյուր անդամի՝ 3-ից 5 մլն դրամի շրջանակում։ Միջոցառման շահառու կարող են դառնալ ԼՂ այն հայրենակիցները, ովքեր՝ • տեղահանվել են 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո, • […] ...
15:08 27.12.2024
Ռուբեն Նազարեթյանը՝ Ֆուտզալի Հայաստանի 2024 թ․ լավագույն մարզիչՀայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է Ֆուտզալի Հայաստանի 2024 թ․ լավագույն մարզչի քվեարկության արդյունքները։ Հավաքելով 58 միավոր՝ Ֆուտզալի Հայաստանի 2024թ․ լավագույն մարզիչ է ճանաչվել ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը: Երկրորդ հորիզոնականում է Հայաստանի գործող չեմպիոն «Երևան ՖԱ»-ի գլխավոր մարզիչ Խաչատուր Միքայելյանը (29 միավոր)։ 20 միավորով երրորդ հորիզոնականն է զբաղեցրել «Յունիսպորտի» գլխավոր մարզիչ Նիկիտա […] ...