Մարալիկում և Ձորակապում տեղաշարժի հատուկ ռեժիմը չեղարկելու կամ երկարաձգելու հարցը կքննարկվի այսօր երեկոյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 11 2024
  • $
    390.88
  • RUBLE
    3.71
  • 411.09
WEATHER
+5.09 oC

Մարալիկում և Ձորակապում տեղաշարժի հատուկ ռեժիմը չեղարկելու կամ երկարաձգելու հարցը կքննարկվի այսօր երեկոյան

14:42 25.04.2020

Պարետի որոշմամբ Շիրակի մարզի Անի համայնքի Մարալիկ և Ձորակապ բնակավայրերում ապրիլի 19-ին սահմանվել էր տեղաշարժի հատուկ ռեժիմ: Ըստ այդմ՝ արգելված է անձանց և տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը Մարալիկ և Ձորակապ՝ բացառությամբ առաջին անհրաժեշտության ապրանքների, պարագաների, սննդամթերքի, դեղորայքի, վառելիքի մատակարարման և գյուղատնտեսական ու այգեգործական աշխատանքներ իրականացնելու նպատակով անձանց տեղաշարժի և Մ1 միջպետական ճանապարհով ավտոմոբիլային տրանսպորտի երթևեկության:

Որոշումը կայացվեց այն բանից հետո, երբ Մարալիկի առողջության կենտրոնի բուժաշխատողների մոտ հայտնաբերվեց կորոնավիրուս: Հատուկ ռեժիմը գործում է մինչև այսօր՝ ժամը 23.59-ը:

Արդյո՞ք հայտնաբերվել են կորոնավիրուսի նոր դեպքեր Մարալիկում և կա՞ անհրաժեշտություն՝ երկարաձգելու հատուկ ռեժիմը: Այս մասին SHANTNEWS.am-ը զրուցել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի հետ:

«Մարալիկում այն կոնտակտները, որոնք բուժանձնակազմի հետ կային, այս ընթացքում նաև այնտեղից 10-ի մոտ դեպքեր հաստատվեցին: Հիմնական այս փուլում կոնտակտավորներն իրենց ընտանեոկան միջավայրերում կամ խիստ մերձակա հարաբերությունների տիրույթում են: Զուգահեռ իրականացնում ենք նմուշառման ակտիվ գործընթաց:

Շտապօգնությունը ստացել է այդ գործիքակազմը, որ առաջին իսկ կասկածելի նշույլի դեպքում, երբ առողջապահական ցուցումները մոտ են կամ նման են կորոնավիրուսային հիվանդությանը, այնտեղ նմուշառում է կատարվում: Հենց Մարալիկում այդ նմուշառումը իրականացվում է, մենք մեկ օր տարբերությամբ արդեն տեսնում ենք պատկերը: Այս փուլում համաճարակային բում Մարալիկում չի նկատվում:

Այսօր երեկոյան մենք կքննարկենք շարունակականության ընթացքը: Էպիդ վիճակը երեկոյան նաև կներկայացնի ՀՎԿԱԿ պատասխանատուն, որպեսզի ամբողջական տեսնենք մեկ շաբաթվա զարգացումը և ըստ դրա՝ պարետատանը համապատասխան ցուցում կամ համապատասխան առաջարկով հանդես կգանք՝ շարունակե՞լ այս ռեժիմը, թե՞ այսօր երեկոյան դադարեցնել այն»,- ասել է Շիրակի մարզպետը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բայդենը Կոնգրեսից 24 միլիարդ դոլար է խնդրել Ուկրաինայի համար․ ԶԼՄ

13:58 27.11.2024

Բայդենը Կոնգրեսից 24 միլիարդ դոլար է խնդրել Ուկրաինայի համար․ ԶԼՄ

ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենը դիմել է Կոնգրեսին՝ Ուկրաինային լրացուցիչ 24 միլիարդ դոլար հատկացնելու խնդրանքով։ Այս մասին հայտնում են New York Post-ը և Politico.Pro-ն: Նշվում է, որ Սպիտակ տան կառավարման և բյուջեի գրասենյակը առաջարկել է, որ Կոնգրեսը ներառի այն օգնությունը փաթեթում՝ խուսափելու համար նախագահական վարչակազմում փոփոխություն լինելու դեպքում աջակցությունը հետ կանչելու վտանգից: Մի քանի օրենսդիրներ […] ...

«Ալ Հիլյալը» չի կարողացել հաղթել կատարական ակումբին․ Ասիայի ՉԼ

13:51 27.11.2024

«Ալ Հիլյալը» չի կարողացել հաղթել կատարական ակումբին․ Ասիայի ՉԼ

Ասիայի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում Սաուդյան Արաբիայի չեմպիոն «Ալ Հիլյալը» կատարը ներկայացնող «Ալ Սադի» դեմ արտագնա խաղում միավորներ է կորցրել։ Խաղն ավարտվել է 1-1 հաշվով։ Սաուդյան ակումբից հանդիպմանը մասնակցել են գրեթե բոլոր անվանի ֆուտբոլիստները` Բոնոն, Կուլիբալին, Ռենան Լոդին, Ժոաու Կանսելուն, Սերգեյ Միլինկովիչ-Սավիչն ու Ալեքսանդր Միտրովիչը։ Ժորժե Ժեզուշի գլխավորած թիմից բացակայում էր Բրազիլիայի ազգային […] ...

Վրաստանի իշխող կուսակցությունը նախագահի պաշտոնում առաջադրել է նախկին ֆուտբոլիստի թեկնածությունը

13:45 27.11.2024

Վրաստանի իշխող կուսակցությունը նախագահի պաշտոնում առաջադրել է նախկին ֆուտբոլիստի թեկնածությունը

Վրաստանի իշխող կուսակցությունը երկրի նախագահի պաշտոնում առաջադրել է իր թեկնածուին։ Նա նախկին ֆուտբոլիստ Միխեիլ Կավելաշվիլին է։ Այս մասին հայտնում է Echo of the Caucasus-ը։ Կավելաշվիլին եղել է Վրաստանի IX եւ X գումարումների խորհրդարանի պատգամավոր։ Հոկտեմբերի 26-ին կայացած վերջին ընտրությունների ժամանակ նա խորհրդարան է մտել իշխող «Վրացական երազանք» կուսակցության ցուցակի 18-րդ համարով։ Միխեիլ Կավելաշվիլիին անվանում են […] ...

Վահան Կոստանյանը հանդիպել է ԱՄԷ արտաքին գործերի նախարարության պետնախարարի հետ

13:40 27.11.2024

Վահան Կոստանյանը հանդիպել է ԱՄԷ արտաքին գործերի նախարարության պետնախարարի հետ

Նոյեմբերի 26-ին ՄԱԿ Քաղաքակրթությունների դաշինքի 10-րդ համաշխարհային ֆորումի շրջանակում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է ԱՄԷ արտաքին գործերի նախարարության պետնախարար Նուրա բին Մուհամմեդ Ալ Կաաբիի հետ։ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը գոհունակությամբ արձանագրել է երկու երկրների միջև ձևավորված գործընկերային հարաբերությունների առկայությունը՝ կարևորելով տարբեր ոլորտներում փոխգործակցության խորացման համար առկա ներուժի կիրարկումը։ Երկուստեք ընդգծվել է բազմակողմ […] ...

Էլինա Ավանեսյանը համագործակցություն է սկսել Adidas-ի հետ

13:34 27.11.2024

Էլինա Ավանեսյանը համագործակցություն է սկսել Adidas-ի հետ

Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը համագործակցություն է սկսել գերմանական հանրահայտ Adidas ընկերության հետ։ Այդ մասին 22-ամյա թենիսիստուհին հայտնել է սոցցանցերում։ «Ուրախ եմ տեղեկացնել, որ միացել եմ Adidas-ի ընտանիքին։ Արդեն վաղուց կորտում Adidas-ի մարզահագուստն եմ հագնում, քանի որ անկեղծ սիրում եմ այդ ընկերությունն ու արտադրանքը»,- գրել է Էլինան։ Հիշեցնենք, որ Էլինա Ավանեսյանն այս տարվա օգոստոսից է   ներկայացնում […] ...

Վահան Կոստանյանը կարևորել է Պորտուգալիայի աջակցությունը Հայաստան-ԵՄ համագործակցության զարգացման և խորացման հարցում

13:28 27.11.2024

Վահան Կոստանյանը կարևորել է Պորտուգալիայի աջակցությունը Հայաստան-ԵՄ համագործակցության զարգացման և խորացման հարցում

Նոյեմբերի 26-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է Պորտուգալիայի արտաքին գործերի և համագործակցության պետքարտուղար Նունո Սամպայոյի հետ։ Հանդիպման ընթացքում զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են Հայաստան-Պորտուգալիա հարաբերություններում առկա դինամիկան՝ կարևորելով քաղաքական երկխոսության զարգացմանն ու խորացմանն ուղղված երկու երկրների պատրաստակամությունը։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել հայ-պորտուգալական օրակարգն ընդլայնելու և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությունը խորացնելու հեռանկարներին։ […] ...

BACK_TO_TOP