13:40 23.04.2020
Այսօր Աշոցքում փլուզում է տեղի ունեցել: Աշոցքի հրշեջ-փրկարարական ջոկատ ահազանգը ստացվել է առավոտյան ժամը 10:06-ին, դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբը՝ փրկարարական ջոկատի հրամանատարի տեղակալի գլխավորությամբ:
«Ահազանգը ստացվել է համայնքի ղեկավարից: Դեպքի վայր հասնելուն պես պարզվեց, որ փլուզումը տեղի է ունեցել հրապարակում գտնվող երկհարկանի շենքի առաջին հարկում: Փլուզվել է դիմային պատի հատվածից 10 քմ հատված, իսկ երկրորդ հարկից էլ ևս 20 քմ հատված այս պահին կախված է ներքև ու առաջիկայում ենթակա է փլուզման: Շենքի մոտակայքով անցուդարձը խիստ վտանգավոր է, մենք տարածքը սահմանազատել ենք անվտանգության ժապավենով, բարեբախտաբար, տուժածներ չկան»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում փոխանցեց Աշոցքի հրշեջ փրկարարական ջոկատի հրամանատարի տեղակալ Հովհաննես Կոբելյանը:
Ըստ փրկարարի՝ 1967 թվականին կառուցված երկհարկանի շենքի ընդհանուր մակերեսը 1500 քմ է, եղել է Աշոցքի դատարանի նախկին շենքը, գրեթե երկու տասնամյակ չի շահագործվում, դարձել է վթարային, բայց վթարայնության մասին հավաստող փաստաթուղթ չկա:
SHANTNEWS.am-ի հետ զրույցում Աշոցք խոշորացված համայնքի ղեկավար Կարեն Մանուկյանը ևս հավաստեց, որ շենքը վթարային է, փլուզման ենթակա, բայց ուսումնասիրություն կատարելու մասին հավաստող փաստաթղթեր չեն պահպանվել:
«Նման շինություններում 10 տարին մեկ պետք է ուսումնասիրություններ անցկացվեն, բայց համայնքապետարանում նման փաստաթուղթ չկա: Շենքը համայնքային ենթակայության է, բայց պայմանագրով ու անհատույց օգտագործման իրավունքով տարիներ առաջ տրամադրվել է Երկրապահ կամավորական միության Աշոցքի գրասենյակին: Նկատելով վտանգավորությունը` Երկրապահները նույնպես տարածքից դուրս են եկել: Հիմա պետք է այդ պայմանագրի լուծարման գործընթաց սկսվի, որպեսզի մենք իրավունք ունենանք շենքն ապամոնտաժելու»,- նշեց Աշոցք համայնքի ղեկավար Կարեն Մանուկյանը:
Ըստ համայնքի ղեկավարի՝ կառույցը վերակառուցելու և հետագա շահագործման համար նպատակահարմար չէ, գտնվում է համայնքի կենտրոնում և խիստ վտանգավոր է համայնքի բնակիչների համար:
«Շենքի մի կողմում գտնվում է դպրոցը, իսկ հետնամասում՝ զբոսայգին: Ճիշտ է հիմա դասեր չկան, և բնակիչներն էլ մեկուսացման մեջ են, և անցուդարձը շատ չէ, բայց արտակարգ դրությունից հետո բնակիչները կգան այգի զբոսնելու, երեխաներն ու ուսուցիչները դպրոց, և հնարավոր է փլուզման հետևանքով դժբախտ պատահարներ գրանցվեն: Հիմա քննարկում ենք շենքն ամբողջությամբ ապամոնտաժելու հարցը: ԵԿՄ-ի հետ ունեցած պայմանագրի հարցը կարգավորելուց հետո կփնտրենք այնպիսի ընկերության, որ զբաղվում է վթարային շինությունների քանդման աշխատանքներով, կդիմենք իրենց, եթե հետաքրքրեց կառույցը, ապա օրենքով սահմանված կարգով գործընթացը կմեկնարկի, մենք համայնքի միջոցներով նման ծախսեր կատարելու հնարավորություն չունենք»,- ասաց Կարեն Մանուկյանը:
20:40 24.11.2024
Ինդոնեզիան զգուշացնում է Կարանգեթանգ հրաբխի ակտիվության աճի մասին18:00 24.11.2024
ՃՏՊ Դիմիտրով գյուղի մոտակայքում. կան տուժածներ17:20 24.11.2024
ԱՄԷ-ում անհետացած ռաբբիին մահացած են գտել14:40 24.11.2024
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով13:00 24.11.2024
Մեքենայում փակված երեխային օգնության են հասել փրկարարները12:20 24.11.2024
COP29-ում հաստատվել է կլիմայական նոր կոլեկտիվ նպատակը12:00 24.11.2024
Ռուսաստանը մարդասիրական օգնություն է ուղարկել Մյանմարի բնակչությանը11:20 24.11.2024
Այրվել է մոտ 500 հակ անասնակեր23:50 23.11.2024
ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համար23:40 23.11.2024
Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին․ SANA23:30 23.11.2024
Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարները23:25 23.11.2024
Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ22:32 23.11.2024
Կանադան անհանգստացած է Արկտիկայում Չինաստանի ակտիվությամբ22:16 23.11.2024
Թբիլիսիի Հերոսների հրապարակում ավարտվել է բողոքի ցույցը21:50 23.11.2024
Պուտինն արգելել է երեխա չունենալու գաղափարի հանրային քարոզչությունը20:06 23.11.2024
Հրդեհ տան տանիքում22:20 24.11.2024
Անհայտ ԱԹՍ-ներ են նկատվել Բրիտանիայում գտնվող ամերիկյան ավիաբազաների երկնքումԱնհայտ անօդաչու թռչող սարքեր են նկատվել Մեծ Բրիտանիայում ԱՄՆ ռազմաօդային ուժերի երեք բազաների վրայով թռչելիս, հայտնում է Guardian-ը՝ հղում անելով Եվրոպայում ԱՄՆ զինված ուժերի ներկայացուցչին։ «Մենք կարող ենք հաստատել, որ փոքր անօդաչու թռչող սարքերը նկատվել են RAF Lakenheath, RAF Mildenhall և RAF Feltwell ռազմաբազաների տարածքների վրա նոյեմբերի 20-ից 22-ը: Թերթի տվյալներով՝ ԱՄՆ ռազմաօդային ուժերը, որոնք […] ...
22:00 24.11.2024
Հաջորդ համերգներից մեկի հայտարարությունը էջումս տեղադրելու եմ՝ ներկա-բացակա անելու հեռանկարով․ վարչապետՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․ «Մարիամի հետ ներկա գտնվեցինք Հայաստանի պետական ջազ նվագախմբի համերգին։ Խնդրում եմ + դնեն նրանք, ովքեր պատրաստ կլինեին 3000-ից 5000 դրամ վճարել համերգին ներկա գտնվելու համար, եթե իմանային դրա մասին։ Խնդրում եմ անկեղծ լինել, որովհետև հաջորդ համերգներից մեկի հայտարարությունը էջումս տեղադրելու եմ՝ […] ...
21:40 24.11.2024
Արաբական պետությունների լիգան մերժել է Իրաքի դեմ Իսրայելի մեղադրանքներըԱրաբական պետությունների լիգան հայտարարել է, որ մերժում է Իսրայելի բոլոր մեղադրանքները Իրաքի դեմ և իր համերաշխությունն է հայտնում Բաղդադին։ Այս մասին ասված է կազմակերպության հայտարարության մեջ, որը հրապարակվել է մշտական ներկայացուցիչների մակարդակով նրա արտահերթ նիստի արդյունքներով։ Կիրակի Արաբական պետությունների լիգայի խորհրդի արտահերթ նիստը տեղի է ունեցել իրաքյան կողմի խնդրանքով։ «Արաբական պետությունների լիգան լիովին աջակցում է […] ...
21:20 24.11.2024
Լիտվան զենքի խմբաքանակ է փոխանցել ՈւկրաինաՎիլնյուսը Կիևին է հանձնել բանակի համար նախատեսված զենքի և տեխնիկայի խմբաքանակ, հայտնում է Լիտվայի ազգային պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։ «Լիտվան շարունակում է ռազմական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային։ Այս շաբաթ Ուկրաինա են հասել նրա բանակի համար էլեկտրական գեներատորներ, M113 զրահամեքենաների պահեստամասեր, տարբեր տեսակի զենքեր և դրանց մասեր։ Լիտվան, ի պատասխան Ուկրաինայի խնդրանքների, այս տարի արդեն մատակարարել է […] ...
21:00 24.11.2024
Իսրայելական հարվածների հետևանքով Բեյրութում առնվազն 29 մարդ է զոհվելԲեյրութի կենտրոնին Իսրայելի ավիահարվածի հետևանքով առնվազն 29 մարդ է զոհվել։ Նման տվյալներ են ներկայացված Հանրապետության առողջապահության նախարարությանն առընթեր արտակարգ իրավիճակների օպերատիվ կենտրոնի հաշվետվության մեջ։ Հրապարակված տեղեկատվության համաձայն՝ տուժել է 67 մարդ։ Ինչպես պարզաբանում է լիբանանյան NNA ազգային գործակալությունը, փրկարարները շարունակում են փլատակների մաքրումը, և զոհերի թիվը կարող է աճել։ ...
20:40 24.11.2024
Ինդոնեզիան զգուշացնում է Կարանգեթանգ հրաբխի ակտիվության աճի մասինԻնդոնեզիայի իշխանությունները հայտարարել են Սիվու կղզում Կարանգեթանգ հրաբխի ակտիվության աճի մասին, ինչի հետևանքով դրա գագաթից կարող են իջնել հզոր պիրոկլաստիկ հոսքեր՝ բարձր ջերմաստիճան հրաբխային գազերի, մոխրի և ժայթքման ժամանակ ձևավորված ժայռերի բեկորներ։ Այս մասին հայտնում է Antara գործակալությունը՝ հղում անելով երկրի էներգետիկայի և հանքային պաշարների նախարարության Երկրաբանական գործակալության տվյալներին։ «Զգուշացեք պիրոկլաստիկ հոսքերից, երբ լեռան գագաթին […] ...