CNN-ի փոխանցմամբ՝ ամերիկացիների գրեթե կեսը (49%) համոզված է, որ ԱՄՆ դեսպանատունը չպետք է Թել-Ավիվից տեղափոխվի Երուսաղեմ: Բանն այն է, որ հեռուստաընկերությունն այս թեմայի շուրջ հարցումներ է անցկացրել: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությանը հավանություն է տվել ամերիկացիների քաղաքացիների 36%-ը միայն:
Ըստ հարցումն անցկացրածների՝ հարցվածների երկու երրորդը կարծում է, որ ԱՄՆ-ն Իսրայել-Պաղեստինյան հակամարտության չեզոք դիրք պետք է ունենա՝ հանդես չգալով որևէ կողմի դիրքերից:
Ինչ վերաբերում է այն հարցվածներին, ովքեր նախընտրում են, որ ԱՄՆ երկու կողմերից մեկին ընտրի: Ամերիկացիների 24% -ը ցանկանում է, որ Միացյալ Նահանգները ընտրի Իսրայելին, իսկ 2% -ը քվեարկել է Պաղեստինին աջակցելու օգտին:
CNN- ի այս հարցումն անց է կացվել դեկտեմբերի 14-ից 17-ը ընկած ժամանակահատվածում: Հարցվել է 18 տարին լրացած 1001 ամերիկացի:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 6-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Երուսաղեմը ճանաչեց որպես Իսրայելի մայրաքաղաք եւ հանձնարարեց ԱՄՆ դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխել: Դեկտեմբերի 19-ին Վաշինգտոնը վետո է դրեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւի այն բանաձևի վրա, որը դատապարտում էր Թրամպի այս որոշումը: