16:40 23.12.2017
Սահմանին փորձաքննություն են անցնում թռչնամսի ոչ բոլոր խմբաքանակները: Այս այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը՝ անդրադառնալով այն պնդումներին, թե ներկրվող բոլոր խմբաքանակներն են փորձաքննության ենթարկվում.
«Սահմանին փորձաքննություն կանցնեն և անցնում են այն խմբաքանակները, որոնք կասկած են հարուցում: Այստեղ վաճառվելու ընթացքում փորձանմուշ է վերցրվում, կասկած է առաջանում, որ կա սալմոնելայի կամ լիստերիայի հարուցիչ: Այդ դեպքում է կատարվում ներկրվող ապրանքախմբաքանակի ստուգում: Ու քանի որ այդ փորձաքննությունները թանկ արժեն, մշտական ստուգում հնարավոր չէ անընդհատ կատարել»:
Ստեփանյանի խոսքով՝ ինքը չի ցանկանում խուճապ առաջացնել, բայց ստուգումները հիմնականում ցույց են տվել, որ շատ նմուշների մեջ սալմոնելայի քանակի պարունակությունը սահմանայինին մոտ է: Դա պայմանավորված է նրանով, որ ներկրվող թռչնամսի մեջ սովորաբար ջրի քանակը մեծ է լինում, իսկ այս դեպքում մեծ է հավանականությունը, որ մանրէների քանակը մեծ լինի:
Հարցին՝ տեղականը չունի՞ այդ խնդիրը, Թռչնաբույծների միության նախագահը պատասխանել է.
«Տեղականը թարմ միս է արտադրում, արտադրության ժամանակ ջերմաստիճանի վերահսկումը, արտադրության վերահսկումը բերում է նրան, որ այդ պահին սալմոնելայի կամ լիստերիայի հարուցիչներ չունի, բայց եթե այդ միսը պարունակում է իր մեջ արնաջուր և երկար է մնում խանութում, հնարավոր է, որ նրա մոտ արդեն գոյանան էդ հարուցիչները:
Այդ հարցուցիչները տանը 60-70 ջերմաստիճանի մշակման ժամանակ, 90 տոկոսով վերանում են: Այն սառեցված մթերքը, որը ստանում ենք դրսից, պահպանության ընթացում երկար ժամանակ է հարուցիչները պահպանում: Չի բացառվում, որ մթերքը, որը երկար ժամանակ սառեցված է, հետ բերելուց հետո պահպանի հարուցիչները»,- բացատրել է Թռչնաբույծների միության նախագահը:
21:36 28.04.2025
«Նապոլին» դարձավ Ա Սերիայի առաջատարը21:21 28.04.2025
Աշոցք-Բավրա ավտոճանապարհին այրվել է անասնակերԱպրիլի 28-ին, ժամը 15:08-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ղազանչի գյուղի մոտակայքում՝ տրակտորի կցորդչի վրա, այրվում է անասանկեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Աշոցք-Բավրա ավտոճանապարհի 4-րդ կմ-ին։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:46-ին, մարվել՝ 19:50-ին: […] ...
21:12 28.04.2025
Քննարկվել են ՀՀ-ում և Շվեդիայում օրենսդրական գործընթացի առանձնահատկություններըՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ ապրիլի 28֊ին, ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության կազմում մասնակցել է Շվեդիայի Ռիկսդակի և ՀՀ Ազգային ժողովի միջև ժողովրդավարական զարգացման համագործակցության հանձնախմբի նիստին։ «Օրակարգային հարցերի շրջանակներում քննարկեցինք երկու երկրներում օրենսդրական գործընթացի առանձնահատկությունները, խորհրդարանական հանձնաժողովների աշխատանքի, լիագումար նիստերի անցկացման հետ կապված հարցերը։ Քննարկեցինք […] ...
21:00 28.04.2025
Սամբոյի Եվրոպայի բոլոր տարիքայինների առաջնություններում Հայաստանի հավաքականը նվաճել է 21 մեդալԿիպրոսի Լիմասոլ քաղաքում անցկացված Եվրոպայի սամբոյի առաջնությունում, տարիքային չորս խմբերում, Հայաստանի մարզիկ – մարզուհիները նվաճել են 21 մեդալ՝ 3 ոսկե, 5 արծաթե և 13 բրոնզե: Մեծահասակների պայքարում իր երկրորդ ոսկե մեդալն էր նվաճել Արման Ավանեսյանը (մարտական սամբո, 98 կգ): Եվս 5 մարզիկ դարձել էր բրոնզե մեդալակիր։ Երիտասարդների մրցաշարում Մհեր Օհանյանը (71 կգ ) դարձել էր […] ...
20:47 28.04.2025
Հորդորում ենք չմիջամտել ոստիկանների օրինական ծառայողական գործունեությանը․ ոստիկանությունԱպրիլի 27-ին՝ ժամը 23-ի սահմաններում, իրավախախտում կատարելու համար Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում Շիրակի մարզի պարեկները կանգնեցրել են Գյումրիի Հալաբյան փողոցի բնակիչ 22-ամյա երիտասարդի վարած «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենան: Վարորդի սթափության վիճակը ստուգելուց հետո պարեկը նրան հայտնել է, որ զրկվում է վարորդական իրավունքից, ինչն օրենքի պահանջ է: Այդ լսելով` վարորդը բռունցքով հարվածել է պարեկների դեմքին, միջամտել են […] ...
20:35 28.04.2025
Միխեիլ Կավելաշվիլին պաշտոնական այցով ժամանել է ՀայաստանՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին պաշտոնական այցով ժամանել է Հայաստան: Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում բարձրաստիճան հյուրին դիմավորել են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պարտականությունները կատարող Խաչատուր Պողոսյանը, պաշտոնատար այլ անձինք: Հանրապետության նախագահի նստավայրում ապրիլի 29-ին՝ դիմավորման պաշտոնական արարողությունից հետո, նախագահներ Վահագն Խաչատուրյանը և Միխեիլ Կավելաշվիլին առանձնազրույց կունենան, որին կհաջորդի երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ […] ...
20:30 28.04.2025
«Ինտեր»-ի՝ չեմպիոն դառնալու շանսերը կտրուկ նվազել ենԱ Սերիայի 34-րդ տուրում «Ռոմայից» կրած պարտությունից (0-1) հետո «Ինտերի» չեմպիոն դառնալու շանսերը կտրուկ նվազել են, հայտնում է Opta-ն։ Այժմ չեմպիոնական գավաթը նվաճելու հավանականությունը գնահատվում է ընդամենը 18,7 տոկոս։ Վիճակագրական ընկերության սուպերհամակրգչի համաձայն` 81,3 տոկոս հավանականությամբ չեմպիոն կհռչակվի «Նապոլին»։ Ի դեպ, 34-րդ տուրից առաջ «Ինտերը» 55,8 տոկոս հավանականությամբ շարունակում էր մնալ ֆավորիտ։ Միլանյան թիմն Ա […] ...