Թռչնաբույծների միության նախագահը պնդում է, որ տեղական արտադրության թռչնամսի մեջ քիմիական հավելումներ չկան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 04 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.73
  • 441.92
WEATHER
+14.09 oC

Թռչնաբույծների միության նախագահը պնդում է, որ տեղական արտադրության թռչնամսի մեջ քիմիական հավելումներ չկան

15:50 23.12.2017

Հայ թռչնաբույծները ոչ մի կերային հակաբիոտիկենր չեն օգտագործում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը: Ստեփանյանն այսպես է պատասխանել է այն լուրերին, որ ինչպես ներկրված, այնպես էլ տեղական արտադրության թռչնամսում քիմիական հավելումների տարրեր են հայտնաբերվել:

«Անտիբիոտիկներ օգտագործվում է  միայն դեղորայքային մրջոցների ձևով՝ բուժման նպատակով, երբ պրոցես է սկսվում: Չենք օգտագործում նաև հորմոնալ խթանիչներ, դրանք շատ թանկ հաճույք են,  օգտագործում ենք հիմնականում բուսական ծագում ունեցող սպիտակուցներով կերեր»,- տեղեկացրել է նա:

Թռչնաբույծների միության նախագահը խորհուրդ է տվել՝ ինչ անել, որ հնարավորինս անվտանգ  թռչնամիս ձեռք բերենք:

«Ապրանքի գինն արդեն բնորոշում է ապրանքի որակը: Եթե ներկրում ենք 500 դրամանոց հավ կամ թռչնի միս, մաքսազերծվում է, պատկերացրեք, թե ինչ ենք ներկրում», – ասել է Թռչնաբույծների միության նախագահը:

Դիտարկմանը, թե ստացվում է, որ պետք է ուտել միայն թանկարժեք թռչնամիս, Ստեփանյանը պատասխանել է հետևյալ կերպ.

«Թանկը չէ, հարկավոր է գնել այնպիսի ապրանք, որի պահպանման ժամկետն արդեն մոտ չլինի լրանալուն և էժան գնով չվաճառվի: Եթե ապրանքը ներկրվում է էժան գնով, նշանակում է, որ այն ունի թերություն որակական առումով, միանշանակ եմ ասում»:

Հավելենք, որ Հայաստանում միջինը 36-38 հազար տոննա թռչնի միս է սպառվում:

Տեղական արտադրողներն արտադրում են միայն 10 հազար 600 տոննա թռչնամիս:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի 34կմ հատվածի (Աշտարակ-Թալին) շինարարությունն ակտիվ ընթացքում է

22:53 28.04.2025

Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի 34կմ հատվածի (Աշտարակ-Թալին) շինարարությունն ակտիվ ընթացքում է

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնել են, որ Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի 34կմ հատվածի (Աշտարակ-Թալին) շինարարությունն ակտիվ ընթացքում է։ «Շինհրապարակում մոտ 500 մետրի վրա հաշվեցինք 16 միավոր շինտեխնիկա»,- նշվում է գրառման մեջ: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Ֆրանսիայում շարունակվում են Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված միջոցառումները

22:43 28.04.2025

Ֆրանսիայում շարունակվում են Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված միջոցառումները

Ապրիլի 25-ին «Փարիզի միջազգային համալսարանական կենտրոնի» մաս կազմող և 1930 թվականից գործող «Հայ ուսանողների տունը», ուր բնակվում են աշխարհի տարբեր անկյուններից Փարիզի բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսում ստացող հայ ուսանողներ, Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ կազմակերպել էր «Հիշողության և ինքնության փոխանցման միջև» խորագիրը կրող հիշատակի միջոցառում, որին մասնակցել են Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության առաջին քարտուղար Գայանե Մանուկյանը, […] ...

«Բարսելոնա» – «Ինտեր» հանդիպումը կսպասարկեն ֆրանսիացի մրցավարները

22:32 28.04.2025

«Բարսելոնա» – «Ինտեր» հանդիպումը կսպասարկեն ֆրանսիացի մրցավարները

«Բարսելոնա» – «Ինտեր» Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին հանդիպումը կսպասարկեն ֆրանսիացի մրցավարները, հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։ Գլխավոր մրցավար է նշանակվել Կլեման Տյուրպենը, եզրերում նրան կօգնեն Նիկոլյա Դանոն ու Բենժամեն Պաժեսը։ VAR համակարգի պատասխանատուները կլինեն Ժերոմ Բրիզարը և Վիլի Դելաժոն, չորրորդ պաշտոնյան` Ֆրանսուա Լետեքսյեն։ Տյուրպենը Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանում 6 հանդիպում է սպասարկել, ցույց տվել 9 […] ...

Էկոնոմիկայի և ՏԿԵ նախարարներն այցելել են «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ

22:13 28.04.2025

Էկոնոմիկայի և ՏԿԵ նախարարներն այցելել են «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ

Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ու Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այցելել են «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ։ Այս մասին հայտնել են էկոնոմիկայի նախարարությունից: Ընկերությունը շահագործում է Սյունիքի մարզի Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայրը՝ ստորգետնյա եղանակով, արտադրում է ոսկու խտանյութ՝ պղնձի և արծաթի պարունակությամբ: Ընկերությունն ունի շուրջ 2000 աշխատակից, տարեկան արտադրողականությունը […] ...

Ժողովրդավարական ինստիտուտների կայացման հարցում էստոնական փորձը օրինակելի է Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան

22:07 28.04.2025

Ժողովրդավարական ինստիտուտների կայացման հարցում էստոնական փորձը օրինակելի է Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Էստոնիայի Հանրապետության վարչապետ Քրիստեն Միխալի հանդիպումից հետո տեղի է ունեցել մամուլի համատեղ ասուլիս։ Երկու երկրների վարչապետերը հանդես են եկել մամուլի համար հայտարարություններով, ապա պատասխանել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հարցերին։ Ստորև ներկայացվում է մամուլի համատեղ ասուլիսը. Էստոնիայի վարչապետ Քրիստեն Միխալ. Հարգելի Նիկոլ, ինձ համար մեծ պատիվ է ողջունել Ձեզ և […] ...

SHANTNEWS

22:00 28.04.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP