Կորոնավիրուս է հայտնաբերվել Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկուհու մոտ. նա մեկուսացվել է, վարակակիր են ևս 13 քաղաքացիներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+9.09 oC

Կորոնավիրուս է հայտնաբերվել Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկուհու մոտ. նա մեկուսացվել է, վարակակիր են ևս 13 քաղաքացիներ

19:53 09.04.2020

Շիրակի մարզում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 13 դեպք: Ըստ մարզպետ Տիգրան Պետրոսյանի՝ վարակակիրները հիմնականում մարզի երկու համայնքներից են` Գյումրիից և Անիի տարածաշրջանից: Այս ընթացքում գրանցվել է նաև կորոնավիրուսից բուժման երեք դեպք, հիվանդներից երկուսը Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոց էին տեղափոխվել հանրապետության այլ բնակավայրերից:

«Էս պահին մենք Շիրակի մարզում ունենք մեկ մահվան դեպք, դա Մարալիկ քաղաքի 68-ամյա բնակիչն էր: 13 վարակակիրներ ունենք ինֆեկցիոն հիվանդանոցում, նրանց հետ շփված անձանց օղակը բացահայտելու  և լոկալիզացնելու քայլեր են իրականացվում: Հիմա, երբ մարդկանց մեծ մասը տանն են նստած, մեր ամբողջ գործողությունները միտված են ռիսկի շղթայի նվազեցմանը, և շատ կարևոր է, որ ամբողջությամբ կարողանանք նպատակակետին հասնենք»,- նշեց Տիգրան Պետրոսյանը:

Շիրակի մարզպետի հավաստմամբ՝ մեկուսացվածների թիվը հարաբերական է և փոփոխական, քանի որ քաղաքացիների մի մասը մեկուսացվել է հիվանդանոցում և հատուկ նախատեսված վայրերում, իսկ մի մասը ինքնամեկուսացված է:

«Հիմա շատ  կարևոր է, որ մեր մոտ օրեր առաջ տեղափոխվածների մեջ բուժման ավարտին մոտեցող մարդկանց քանակ ենք ստանում, մեկ հոգի արդեն դուրս է գրվել ինֆեկցիոն հիվանդանոցից, հետագա օրերին ևս սպասում ենք դուրս գրվողների, և սա կդառնա շարունակական գործընթաց»,- ասաց Շիրակի մարզպետը:

Անդրադառնալով Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցի ծանրաբեռնվածությանն ու առկա պայմաններին՝ Տիգրան Պետրոսյանը նշել է, որ դեռևս  նախկին տուբերկուլյոզային բաժանմունքի մասնաշենքի հիվանդասենյակները բավարարում են մեկուսացված հիվանդների բուժման գործընթացը կազմակերպելու համար:

«Քանի որ այստեղ որոշակի սպեցիֆիկա կա, մի սենյակը տրամադրվում է հիմնականում մեկ հիվանդի, էս տեսանկյունից մենք էստեղ մոտենում ենք ծանրաբեռնվածության շեմին, բայց, քանի որ հիմա նաև մեկուսացված քաղաքացիների դուրս գրվելու ժամկետներն են մոտենում, մենք ակնկալիք ունենք, որ այլ տեղերում ծավալ մեծացնելու կարիք չենք ունենա, եթե ունենանք, նաև դրան ենք պատրաստ, էդ սցենարներն առողջապահության նախարարությունն ու ոլորտային պատասխանատուներն արդեն քննարկել են»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշեց Տիգրան Պետրոսյանը:

Շիրակի մարզպետը հայտնել է նաև, որ  մարզում արձանագրվել է ևս մեկ բուժաշխատողի կորոնավիրուսով վարակման դեպք, որը Ինֆեկցիոն հիվանդանոցի աշխատակիցներից է:

«Մեկ բժիշկ ունենք վարակված, դեպքը հաստատվել է երեկ, ինքն ուղղակիորեն աշխատանք չի ունեցել տուբերկուլյոզային բլոկում մեկուսացված հիվանդների հետ, էնտեղ չի աշխատել, բայց նաև, մեծ հավանականությամբ, շփում է ունեցել վարակակիր մարդու հետ` մինչև թեստավորումը, որին կարիք էր եղել բժշկական աջակցություն ցուցաբերել»,- նշել է Տիգրան Պետրոսյանը:

Իսկ Գյումրիի Ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Աստղիկ Բեյբությանն էլ SHANTNEWS.am-ին հայտնել է, որ կորոնավիրուսով վարակվածը իրենց բժշկուհիներից է, և այս պահին վիճակը լավ է:

«Մեր բժշկուհիներից է, մեկուսացված է, բայց ոչ մեր հիվանդանոցում, այլ վայրում է, իր ընտանիքի անդամները ևս մեկուսացված են, թե ինչպես վարակվեց, դեռ հայտնի չէ, առողջական վիճակը կայուն է»,- նշել է Աստղիկ Բեյբությանը:

Օրեր առաջ մեկուսացված «Գյումրի» ԲԿ-ի 29 աշխատակիցների  վիճակը ևս լավ է, նրանք բարձր ջերմություն կամ  կորոնավիրուսին բնորոշ ախտանշաններ չունեն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սեուլում ենթադրում են, որ Հյուսիսային Կորեան կարող է արբանյակ արձակել մինչև տարեվերջ

22:40 24.11.2024

Սեուլում ենթադրում են, որ Հյուսիսային Կորեան կարող է արբանյակ արձակել մինչև տարեվերջ

Կորեայի Հանրապետության իշխանությունները հավանական են համարում, որ ԿԺԴՀ-ն կրկին կփորձի հետախուզական արբանյակ արձակել մինչև 2024 թվականի ավարտը։ Այս մասին Yonhap News հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Կորեայի Հանրապետության նախագահի աշխատակազմի ազգային անվտանգության վարչության ղեկավար Շին Վոն Սիկը։ «Դեռևս նշաններ չկան, որ արձակումը մոտ է, բայց նախապատրաստական աշխատանքները վերջին փուլում են: Մեծ հավանականություն կա, որ արձակումը […] ...

Անհայտ ԱԹՍ-ներ են նկատվել Բրիտանիայում գտնվող ամերիկյան ավիաբազաների երկնքում

22:20 24.11.2024

Անհայտ ԱԹՍ-ներ են նկատվել Բրիտանիայում գտնվող ամերիկյան ավիաբազաների երկնքում

Անհայտ անօդաչու թռչող սարքեր են նկատվել Մեծ Բրիտանիայում ԱՄՆ ռազմաօդային ուժերի երեք բազաների վրայով թռչելիս, հայտնում է Guardian-ը՝ հղում անելով Եվրոպայում ԱՄՆ զինված ուժերի ներկայացուցչին։ «Մենք կարող ենք հաստատել, որ փոքր անօդաչու թռչող սարքերը նկատվել են RAF Lakenheath, RAF Mildenhall և RAF Feltwell ռազմաբազաների տարածքների վրա նոյեմբերի 20-ից 22-ը: Թերթի տվյալներով՝ ԱՄՆ ռազմաօդային ուժերը, որոնք […] ...

Հաջորդ համերգներից մեկի հայտարարությունը էջումս տեղադրելու եմ՝ ներկա-բացակա անելու հեռանկարով․ վարչապետ

22:00 24.11.2024

Հաջորդ համերգներից մեկի հայտարարությունը էջումս տեղադրելու եմ՝ ներկա-բացակա անելու հեռանկարով․ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․ «Մարիամի հետ ներկա գտնվեցինք Հայաստանի պետական ջազ նվագախմբի համերգին։ Խնդրում եմ + դնեն նրանք, ովքեր պատրաստ կլինեին 3000-ից 5000 դրամ վճարել համերգին ներկա գտնվելու համար, եթե իմանային դրա մասին։ Խնդրում եմ անկեղծ լինել, որովհետև հաջորդ համերգներից մեկի հայտարարությունը էջումս տեղադրելու եմ՝ […] ...

Արաբական պետությունների լիգան մերժել է Իրաքի դեմ Իսրայելի մեղադրանքները

21:40 24.11.2024

Արաբական պետությունների լիգան մերժել է Իրաքի դեմ Իսրայելի մեղադրանքները

Արաբական պետությունների լիգան հայտարարել է, որ մերժում է Իսրայելի բոլոր մեղադրանքները Իրաքի դեմ և իր համերաշխությունն է հայտնում Բաղդադին։ Այս մասին ասված է կազմակերպության հայտարարության մեջ, որը հրապարակվել է մշտական ներկայացուցիչների մակարդակով նրա արտահերթ նիստի արդյունքներով։ Կիրակի Արաբական պետությունների լիգայի խորհրդի արտահերթ նիստը տեղի է ունեցել իրաքյան կողմի խնդրանքով։ «Արաբական պետությունների լիգան լիովին աջակցում է […] ...

Լիտվան զենքի խմբաքանակ է փոխանցել Ուկրաինա

21:20 24.11.2024

Լիտվան զենքի խմբաքանակ է փոխանցել Ուկրաինա

Վիլնյուսը Կիևին է հանձնել բանակի համար նախատեսված զենքի և տեխնիկայի խմբաքանակ, հայտնում է Լիտվայի ազգային պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։ «Լիտվան շարունակում է ռազմական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային։ Այս շաբաթ Ուկրաինա են հասել նրա բանակի համար էլեկտրական գեներատորներ, M113 զրահամեքենաների պահեստամասեր, տարբեր տեսակի զենքեր և դրանց մասեր։ Լիտվան, ի պատասխան Ուկրաինայի խնդրանքների, այս տարի արդեն մատակարարել է […] ...

Իսրայելական հարվածների հետևանքով Բեյրութում առնվազն 29 մարդ է զոհվել

21:00 24.11.2024

Իսրայելական հարվածների հետևանքով Բեյրութում առնվազն 29 մարդ է զոհվել

Բեյրութի կենտրոնին Իսրայելի ավիահարվածի հետևանքով առնվազն 29 մարդ է զոհվել։ Նման տվյալներ են ներկայացված Հանրապետության առողջապահության նախարարությանն առընթեր արտակարգ իրավիճակների օպերատիվ կենտրոնի հաշվետվության մեջ։ Հրապարակված տեղեկատվության համաձայն՝ տուժել է 67 մարդ։ Ինչպես պարզաբանում է լիբանանյան NNA ազգային գործակալությունը, փրկարարները շարունակում են փլատակների մաքրումը, և զոհերի թիվը կարող է աճել։ ...

BACK_TO_TOP