Թրամփը հրամանագիր է ստորագրել Միացյալ Նահանգների՝ Լուսնի ռեսուրսները օգտագործելու իրավունքի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 01 2025
  • $
    396.90
  • RUBLE
    3.54
  • 408.17
WEATHER
--10.91 oC

Թրամփը հրամանագիր է ստորագրել Միացյալ Նահանգների՝ Լուսնի ռեսուրսները օգտագործելու իրավունքի մասին

12:12 07.04.2020

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել Լուսնի և այլ երկնային մարմինների վրա գտնվող ռեսուրսները յուրացնելու վերաբերյալ ԱՄՆ-ի իրավունքի մասին: Այս մասին հայտնում են Սպիտակ տան մամուլի ծառայությունից:

Հրամանագրի համաձայն՝ Ամերիկայի քաղաքացիները պետք է իրավունք ունենան իրականացնելու առևտրային հետազոտություններ, արդյունահանելու և օգտագործելու ռեսուրսներ տիեզերական տարածության մեջ՝ գործող օրենսդրության համաձայն:

Միևնույն ժամանակ, փաստաթղթում նշվում է, որ տիեզերքն իրավաբանորեն և ֆիզիկապես եզակի տարածք է մարդու գործունեության համար, և Միացյալ Նահանգները դա չի համարում որպես հանրային տիրույթ, հետևաբար նրանց քաղաքականությունն ուղղված է տիեզերքում միջազգային արդյունահանման և  ռեսուրսների օգտագործման խթանմանը:

«Այս կապակցությամբ պետքարտուղարը պետք է ընդդիմանա ցանկացած այլ պետության կամ միջազգային կազմակերպության ցանկացած փորձի՝ մեկնաբանելու Լուսնի պայմանագիրը», – ասվում է հրամանագրում:

Լուսնի և այլ երկնային մարմինների վրա պետությունների գործունեության մասին համաձայնագիրը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունվել է 1979 թվականի դեկտեմբերին: Այնտեղ ասվում է, որ արբանյակի հետազոտությունն ու օգտագործումը ողջ մարդկության իրավունքն է և իրականացվում է համաշխարհային բնակչության շահերից ելնելով, իսկ լուսնի ուսումնասիրության մեջ ներգրավված պետությունները պետք է համագործակցեն և միմյանց տրամադրեն փոխօգնություն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 04.01.2025

SHANTNEWS

Իրանի ամբողջ տարածքում լայնածավալ զորավարժություններ կանցկացվեն

21:46 04.01.2025

Իրանի ամբողջ տարածքում լայնածավալ զորավարժություններ կանցկացվեն

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) և ԻՀՊԿ ժողովրդական միլիցիայի հատուկ ստորաբաժանում «Բասիջի» ուժերը առաջիկա օրերին համատեղ լայնածավալ զորավարժություններ կանցկացնեն Իրանի ամբողջ տարածքում։ «Այդ զորավարժությունները կսկսվեն առաջիկա օրերին Իրանի ամբողջ տարածքում և Պարսից ծոցում: Զորավարժությունների նպատակներից է զինված ուժերի պաշտպանական և հարձակողական կարողությունների համակարգման բարելավումը, ինչպես նաև դաշտային պայմաններում ռազմական նոր տեխնիկայի կիրառումը՝ հակառակորդի սպառնալիքների դեմ […] ...

Բռնցքամարտիկը նnկաnւտից մի քանի օր անց մահացել է

21:30 04.01.2025

Բռնցքամարտիկը նnկաnւտից մի քանի օր անց մահացել է

Տանզանիացի բռնցքամարտիկ Հասան Մգայան մահացել է մի քանի օր անց իր հայրենակից Պոլ Էլիասի հետ մենամարտից հետո: Այս մասին հայտնում է thecitizen.co.tz-ը։ Աղբյուրը պարզաբանում է, որ Մգայան այդ մենամարտում վաղաժամ պարտություն է կրել։ Դեկտեմբերի 27-ին` Դար Էս Սալամ քաղաքում տեղի ունեցած մենամարտի հինգերորդ ռաունդում նա ընդունել է մի քանի հարված գլխին և հայտնվել նոկաուտում՝ ընկնելու […] ...

Ինչո՞ւ է երիտասարդության տարիքային շեմը սահմանվում 13-35 տարեկան. զրույց ԿԳՄՍ փոխնախարար Արթուր Մարտիրոսյանի հետ

21:05 04.01.2025

Ինչո՞ւ է երիտասարդության տարիքային շեմը սահմանվում 13-35 տարեկան. զրույց ԿԳՄՍ փոխնախարար Արթուր Մարտիրոսյանի հետ

«Երիտասարդական քաղաքականության մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարության կողմից հաստատվել է և ուղարկվել Ազգային ժողով, իսկ վերջերս նոր օրինագծի շուրջ լսումներ են կայացել խորհրդարանում: Ինչի՞ մասին է այս օրենքը, ի՞նչ խնդիրների լուծմանն է միտված: Ինչո՞ւ է երիտասարդության տարիքային շեմը սահմանվում 13-35 տարեկան, ինչո՞ւ են հին երիտասարդական կենտրոնները փակվել ու նորերն են բացվում, ո՞րն է լինելու […] ...

Զախարովան մեկնաբանել է ԱՄՆ խոստովանությունը Կիևին զենք մատակարարելու մասին

20:40 04.01.2025

Զախարովան մեկնաբանել է ԱՄՆ խոստովանությունը Կիևին զենք մատակարարելու մասին

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան պատասխանել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի այն խոսքերին, որ Վաշինգտոնը զինել է Կիևին հատուկ ռազմական գործողության մեկնարկից շատ առաջ: Զախարովան «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է, որ այդ պատճառով հատուկ ռազմական գործողության խնդիրներից մեկը Ուկրաինայի ապառազմականացումն է։ «Իրականում, այդ իսկ պատճառով հատուկ գործողության խնդիրներից մեկը Ուկրաինայի ապառազմականացումն է և մեր երկրի […] ...

Ի՞նչ ավանդույթներ են կորել կամ պահպանվել հայկական ավանդական Ամանորից

20:20 04.01.2025

Ի՞նչ ավանդույթներ են կորել կամ պահպանվել հայկական ավանդական Ամանորից

Որքանո՞վ է այսօր նշվող Նոր տարվա տոնը նման ու տարբեր հայկական ավանդական Ամանորից: Ի՞նչ ավանդույթներ են եղել հնում, որոնք այսօր միգուցե մոռացվել են: Այս ամենի մասին՝ ռեպորտաժում: ...

BACK_TO_TOP