Կարգախմբերը խիստ վերահսկողություն են իրականացնում Շիրակի մարզի բոլոր ավտոճանապարհներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+10.09 oC

Կարգախմբերը խիստ վերահսկողություն են իրականացնում Շիրակի մարզի բոլոր ավտոճանապարհներին

17:00 03.04.2020

Շիրակի մարզ տանող բոլոր միջմարզային  ճանապարհներին իրականացվում է խստացված հսկողություն. այս մասին SHANTNEWS.am-ին հայտնեց Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային  ստորաբաժանման Շիրակի մարզը սպասարկող երրորդ դասակի հրամանատար Լյուդվիգ Ղանդիլյանը:

«Ունենք անշարժ պահակակետ Լանջիկ գյուղի մոտակայքում, հսկում ենք մայրաքաղաքից ու այլ մարզերից Շիրակի տարածաշրջան ավտոմեքենաների հոսքը: 24-ժամյա խիստ հսկողություն ենք իրականացնում գիշեր-ցերեկ, անցնել թույլատրում ենք միայն մթերք ու սնունդ տեղափոխող ավտոմեքենաներին ու այն քաղաքացիներին, որոնք աշխատանքի են մեկնում կամ վերադառնում, մյուսներին տեղաշարժվել թույլ չենք տալիս»,- ասաց Լյուդվիգ Ղանդիլյանը:

Երրորդ դասակի հրամանատարը նաև փոխանցեց, որ պահակակետեր են գործում նաև Շիրակի մարզի հինգ` Ախուրյանի, Արթիկի, Անիի, Ամասիայի և Աշոցքի տարածաշրջաններից դեպի մարզկենտրոն տանող ճանապարհներին:

Այս գործառույթը հիմնականում իրականացնում են ոստիկանության աշխատակիցները, քանի որ ճանապարհային ոստիկանության կարգախմբերը քիչ են, հերթափոխով աշխատում են 10 կարգախմբեր, որոնք հիմնականում շուրջօրյա ծառայություն են իրականացնում Գյումրիի կենտրոնական հատվածներում:

«Երկու անշարժ կարգախումբ ունենք Հայուհու հրապարակում, մյուսները շրջում են կենտրոնական  փողոցներում: Ուրախությամբ պետք է նշեմ, որ բոլոր վարորդների և ուղևորների մոտ տեղաշարժի համար սահմանված ձևաթղթեր ու անձը հաստատող փաստաթղթեր կան, այս օրերին դեռ չի եղել մի դեպք, որ սահմանված քանակից ավելի ուղևոր լինի մեքենաներում, և ստիպված լինենք իջեցնել:

Զարմանալի է, բայց քաղաքացիները օրենքի այս պահանջը շատ լավ պահպանում են, ինչը որոշ չափով հեշտացնում է մեր աշխատանքը»,- նշեց երրորդ դասակի հրամանատարը:

Ըստ Լյուդվիգ Ղանդիլյանի՝ արդեն երկու օր է, ինչ Գյումրիի կենտրոնական փողոցներում ցերեկային ժամերին նկատվում է  մարդկանց ու ավտոմեքենաների որոշակի ակտիվություն, ինչը պայմանավորված է թոշակների վճարմամբ ու քաղաքացիների գնումներով:

Հատկանշական է, որ այս օրերին ավտովթարներ չեն գրանցվել:

«Ուրախալի փաստ ենք արձանագրել, որ ավտովթարներ ապրիլի երեք օրերին չենք ունեցել, իսկ  մարտի վերջին օրերին, երբ արտակարգ դրություն սահմանվեց, ունեցել ենք մարմնական վնասվածքով չորս ավտովթար, զոհեր ևս չեն եղել: Իսկ ճանապարհային երթևեկության կանոնների խախտման պատճառով երեք օրվա ընթացքում կազմվել է 40 արձանագրություն»,- ասաց Լյուդվիգ Ղանդիլյանը:

Ճանապարհային ոստիկանությունը նաև ուժեղացված հսկողություն է իրականացնում  այսպես կոչված՝ «արտոնյալ վարորդների» կամայականությունները վերահսկելու ուղղությամբ:

Պարոն Ղանդիլյանի փոխանցմամբ՝ լսել են, որ որոշ վարորդներ, օգտվելով ճանապարհների կիսադատարկ լինելու հանգամանքից, հատկապես երեկոյան ժամերին «ռալլիներ» են անցկացնում, նրանց նկատմամբ շատ խիստ պատժամիջոցներ են կիրառվում:

Իսկ ի՞նչ վերահսկողություն է սահմանված Գյումրի – Բավրա միջպետական ավտոճանապարհին, և ինչպե՞ս են երթևեկում օտարազգի վարորդներն ու ջավախահայերը: Լյուդվիգ Ղանդիլյանի փոխանցմամբ՝ այս դեպքում բեռնատարների վարորդների երթևեկությունը թույլատրելի է:

«Դեպի Բավրայի անցակետ գնացող կամ անցակետը հատող օտարազգի վարորդների երթևեկությունը թույլատրված է, այս դեպքում մեքենայում պետք է գտնվի միայն վարորդը: Ինչ վերաբերում է  ջավախահայերին, ապա նրանք ևս կարող են երթևեկել տեղաշարժի ձևաթղթով ու անձը հաստատող փաստաթղթերով, բայց ասեմ, որ մեր հայրենակիցների հոսքը խիստ նվազել է»,- հայտնեց Լյուդվիգ Ղանդիլյանը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Անհայտ ԱԹՍ-ներ են նկատվել Բրիտանիայում գտնվող ամերիկյան ավիաբազաների երկնքում

22:20 24.11.2024

Անհայտ ԱԹՍ-ներ են նկատվել Բրիտանիայում գտնվող ամերիկյան ավիաբազաների երկնքում

Անհայտ անօդաչու թռչող սարքեր են նկատվել Մեծ Բրիտանիայում ԱՄՆ ռազմաօդային ուժերի երեք բազաների վրայով թռչելիս, հայտնում է Guardian-ը՝ հղում անելով Եվրոպայում ԱՄՆ զինված ուժերի ներկայացուցչին։ «Մենք կարող ենք հաստատել, որ փոքր անօդաչու թռչող սարքերը նկատվել են RAF Lakenheath, RAF Mildenhall և RAF Feltwell ռազմաբազաների տարածքների վրա նոյեմբերի 20-ից 22-ը: Թերթի տվյալներով՝ ԱՄՆ ռազմաօդային ուժերը, որոնք […] ...

Հաջորդ համերգներից մեկի հայտարարությունը էջումս տեղադրելու եմ՝ ներկա-բացակա անելու հեռանկարով․ վարչապետ

22:00 24.11.2024

Հաջորդ համերգներից մեկի հայտարարությունը էջումս տեղադրելու եմ՝ ներկա-բացակա անելու հեռանկարով․ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․ «Մարիամի հետ ներկա գտնվեցինք Հայաստանի պետական ջազ նվագախմբի համերգին։ Խնդրում եմ + դնեն նրանք, ովքեր պատրաստ կլինեին 3000-ից 5000 դրամ վճարել համերգին ներկա գտնվելու համար, եթե իմանային դրա մասին։ Խնդրում եմ անկեղծ լինել, որովհետև հաջորդ համերգներից մեկի հայտարարությունը էջումս տեղադրելու եմ՝ […] ...

Արաբական պետությունների լիգան մերժել է Իրաքի դեմ Իսրայելի մեղադրանքները

21:40 24.11.2024

Արաբական պետությունների լիգան մերժել է Իրաքի դեմ Իսրայելի մեղադրանքները

Արաբական պետությունների լիգան հայտարարել է, որ մերժում է Իսրայելի բոլոր մեղադրանքները Իրաքի դեմ և իր համերաշխությունն է հայտնում Բաղդադին։ Այս մասին ասված է կազմակերպության հայտարարության մեջ, որը հրապարակվել է մշտական ներկայացուցիչների մակարդակով նրա արտահերթ նիստի արդյունքներով։ Կիրակի Արաբական պետությունների լիգայի խորհրդի արտահերթ նիստը տեղի է ունեցել իրաքյան կողմի խնդրանքով։ «Արաբական պետությունների լիգան լիովին աջակցում է […] ...

Լիտվան զենքի խմբաքանակ է փոխանցել Ուկրաինա

21:20 24.11.2024

Լիտվան զենքի խմբաքանակ է փոխանցել Ուկրաինա

Վիլնյուսը Կիևին է հանձնել բանակի համար նախատեսված զենքի և տեխնիկայի խմբաքանակ, հայտնում է Լիտվայի ազգային պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։ «Լիտվան շարունակում է ռազմական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային։ Այս շաբաթ Ուկրաինա են հասել նրա բանակի համար էլեկտրական գեներատորներ, M113 զրահամեքենաների պահեստամասեր, տարբեր տեսակի զենքեր և դրանց մասեր։ Լիտվան, ի պատասխան Ուկրաինայի խնդրանքների, այս տարի արդեն մատակարարել է […] ...

Իսրայելական հարվածների հետևանքով Բեյրութում առնվազն 29 մարդ է զոհվել

21:00 24.11.2024

Իսրայելական հարվածների հետևանքով Բեյրութում առնվազն 29 մարդ է զոհվել

Բեյրութի կենտրոնին Իսրայելի ավիահարվածի հետևանքով առնվազն 29 մարդ է զոհվել։ Նման տվյալներ են ներկայացված Հանրապետության առողջապահության նախարարությանն առընթեր արտակարգ իրավիճակների օպերատիվ կենտրոնի հաշվետվության մեջ։ Հրապարակված տեղեկատվության համաձայն՝ տուժել է 67 մարդ։ Ինչպես պարզաբանում է լիբանանյան NNA ազգային գործակալությունը, փրկարարները շարունակում են փլատակների մաքրումը, և զոհերի թիվը կարող է աճել։ ...

Ինդոնեզիան զգուշացնում է Կարանգեթանգ հրաբխի ակտիվության աճի մասին

20:40 24.11.2024

Ինդոնեզիան զգուշացնում է Կարանգեթանգ հրաբխի ակտիվության աճի մասին

Ինդոնեզիայի իշխանությունները հայտարարել են Սիվու կղզում Կարանգեթանգ հրաբխի ակտիվության աճի մասին, ինչի հետևանքով դրա գագաթից կարող են իջնել հզոր պիրոկլաստիկ հոսքեր՝ բարձր ջերմաստիճան հրաբխային գազերի, մոխրի և ժայթքման ժամանակ ձևավորված ժայռերի բեկորներ։ Այս մասին հայտնում է Antara գործակալությունը՝ հղում անելով երկրի էներգետիկայի և հանքային պաշարների նախարարության Երկրաբանական գործակալության տվյալներին։ «Զգուշացեք պիրոկլաստիկ հոսքերից, երբ լեռան գագաթին […] ...

BACK_TO_TOP