ԱՄՆ-ում COVID-19-ի դեմ պայքարի միջոցառումները երկարաձգվում են մինչև ապրիլի 30-ը․ РИА – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 02 2025
  • $
    396.58
  • RUBLE
    4.04
  • 413.36
WEATHER
+3.09 oC

ԱՄՆ-ում COVID-19-ի դեմ պայքարի միջոցառումները երկարաձգվում են մինչև ապրիլի 30-ը․ РИА

09:28 30.03.2020

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկարաձգել է երկրում կորնավիրուսի տարածման դեմ միջոցառումների գործողությունը մինչև ապրիլի 30-ը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Թրամփը ցանկանում է Զատկի օրերին կորոնավիրուսի պատճառով դրված սահմանափակումները հանել։

Նա նշել է, որ մարտի 31-ին իշխանությունները կավարտեն աշխատանքը պլանների վրա, որոնք կոչված են դանդաղեցնելու հիվանդության տարածումը։

Բացի այդ, Թրամփը հայտարարել է, որ 2 շաբաթից ԱՄՆ-ում սպասվում է կորոնավիրուսից մահացության պիկ։ Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է, որպեսզի առաջիկա 14 օրում բոլորը հստակ հետևեն բժիշկների ցուցումներին։

Նախագահի խոսքով՝ եթե կառավարությունը չձեռնարկեր վիրուսի տարածումը կանխելուն ուղղված միջոցառումներ, հիվանդության զոհերի թիվը կարող էր գերազանցել է 2 միլիոնը։ Ներկայում Թրամփը համարում է, որ եթե իշխանություններին հաջողվի մահվան դեպքերի թիվը կրճատել մինչև 100-200 հազար, դա կլինի «լավ աշխատանք», փոխանցում է  RIA Novosti-ն։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նիգերիայի դպրոցներից մեկում հրդեհ է բռնկվել. կան զոհեր և վիրավորներ

20:53 05.02.2025

Նիգերիայի դպրոցներից մեկում հրդեհ է բռնկվել. կան զոհեր և վիրավորներ

Նիգերիայի հյուսիսում իսլամական դպրոցում խոշոր հրդեհ է բռնկվել, որի հետևանքով առնվազն 17 երեխա է մահացել։ Այս մասին հայտնում է BBC Hausa-ն։ Մի քանի աշակերտներ վիրավորվել են և շտապ տեղափոխվել Զամֆարա նահանգի Կաուրանա Նամոդա քաղաքի առողջապահական հաստատություններ: Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհը բռնկվել է մոտակա տանը և տարածվել դպրոց, երբ երեխաները, ենթադրաբար, քնած են եղել։ Դեպքի վայր […] ...

Նեյմարը «Սանթոսի» մարզմանը ժամանել է անձնական ուղղաթիռով

20:39 05.02.2025

Նեյմարը «Սանթոսի» մարզմանը ժամանել է անձնական ուղղաթիռով

Բրազիլական «Սանթոս» վերադառնալուց հետո Նեյմարն առաջին մարզմանը ժամանել է անձնական ուղղաթիռով, հաղորդում է Globo Esporte-ն։ Ֆուտբոլիստը դեռ զբաղվում է Սանթուսում առանձնատուն ձեռք բերելու հարցերով և մարզմանը ժամանել է Ռիո Դե Ժանեյրո նահանգի Մանգարատիբա քաղաքից, որտեղ բնակվում է։ Նեյմարը հույս ունի, որ հաջորդ շաբաթ կգնի առանձնատուն Սանթուսի Մորո թաղամասում։ 2019 թվականի արտադրության ուղղաթիռը Նեյմարին Մանգարատիբայից Սանթուս […] ...

CNN Türk. Ստամբուլի քաղաքապետին 7 տարվա ազատազրկում է սպառնում դատախազին վիրավորելու համար

20:30 05.02.2025

CNN Türk. Ստամբուլի քաղաքապետին 7 տարվա ազատազրկում է սպառնում դատախազին վիրավորելու համար

Ստամբուլի դատախազությունը մեղադրական եզրակացություն է ուղարկել դատարան ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի դեմ՝ քաղաքի դատախազին վիրավորելու համար։ Նրան սպառնում է մինչև յոթ տարի և չորս ամիս ազատազրկում, հաղորդում է CNN Türk-ը։ Հունվարի վերջին հետաքննություն է սկսվել Իմամօղլուի նկատմամբ, ով ներկայացնում է ընդդիմադիր Ժողովրդահանրապետական ​​կուսակցությունը, դատախազի հասցեին կոշտ հայտարարություններ անելու համար, որոնք քննիչները վիրավորանքներ և սպառնալիքներ են […] ...

Vogue-ի գլխավոր խմբագիրը շքանշան է ստացել թագավոր Չարլզ III-ից

20:09 05.02.2025

Vogue-ի գլխավոր խմբագիրը շքանշան է ստացել թագավոր Չարլզ III-ից

Vogue ամսագրի գլխավոր խմբագիր Աննա Վինտուրը Չարլզ III թագավորից ստացել է Պատվո ասպետների շքանշան՝ նորաձևության աշխարհում ունեցած ավանդի համար։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ Պարգևատրման արարողությունը տեղի է ունեցել Բուքինգհեմյան պալատում։ Լրագրողը պարգևատրմանը ներկայացել է մոխրագույն բաճկոնով և երկար կիսաշրջազգեստով։ Նա կրել է նաև արևային ակնոցներ, որոնք նրա տեսքի անբաժանելի մասն են: Սակայն Վինտուրը […] ...

SHANTNEWS

20:00 05.02.2025

SHANTNEWS

Աշխարհի նախկին առաջին ռակետն ավարտել է կարիերան

19:54 05.02.2025

Աշխարհի նախկին առաջին ռակետն ավարտել է կարիերան

Սիմոնա Հալեպը հայտարարել է, որ ավարտում է կարիերան, հաղորդում է The Guardian-ը: Կանանց թենիսի աշխարհի նախկին առաջին ռակետն իր հայրենիքում՝ Ռումինիայում մասնակցել է Տրանսիլվանիա Open-ին: «Մեծ սաղավարտի» կրկնակի դափնեկիրը 1-6, 1-6 հաշվով պարտություն է կրել իտալացի Լուչիա Բրոնզետիից և հայտարարել է մարզական կարիերան ավարտելու մասին: «Չգիտեմ՝ սա ուրախությա՞ն, թե՞ տխրության զգացում է, բայց այս որոշումը […] ...

BACK_TO_TOP