ՊԵԿ-ն օնլայն հանրային քննարկում է անցկացրել Գյումրիում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 11 2024
  • $
    390.88
  • RUBLE
    3.71
  • 411.09
WEATHER
+5.09 oC

ՊԵԿ-ն օնլայն հանրային քննարկում է անցկացրել Գյումրիում

19:56 24.03.2020

Պետական եկամուտների կոմիտեն նախատեսում է Գյումրիում շուրջ 21 հեկտարի վրա կառուցել արտաքին տնտեսական գործունեության միասնական կենտրոն: Առաջին փուլով կառուցապատվելու է 5.8 հեկտարը, որտեղ լինելու է վարչական շենքը, ավտոկայանատեղիներ և տնտեսական մասնաշենք: Արտաքին տնտեսական գործունեության կենտրոնի համար հատկացում կատարվել է Գյումրիի Խրիմյան Հայրիկ փողոցում, նախկին տանկային զորամասի տարածքում: Այստեղ անցած տարվանից կատարվում է մեքենաների մաքսազերծումը: Նոր շինարարությունն ինչպիսի ազդեցություն կունենա արտաքին միջավայրի վրա․ այս մասին առցանց ռեժիմով հանրային քննարկում են անցկացրել շրջակա միջավայրի նախարարության և Պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչները:

Շրջակա միջավայրի նախարարության, ՊԵԿ-ի և կառուցապատող ընկերության մեկական ներկայացուցիչ և  քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար․ այն անձանց շրջանակն էր, որոնք ներկա էին հանրային քննարկմանը: Իսկ թեման Գյումրիի արտաքին տնտեսական գործունեության միասնական կենտրոնի շինարարությունն էր: Սա երկարաժամկետ ծրագիր է, որի մեկնարկը ՊԵԿ-ն անցած տարի է տվել: Կառուցվեցին այն շինությունները, որոնք անհրաժեշտ էին ավտոմաքսազերծման գործընթաց կատարելու համար: Այս տարի շինարարությունը շարունակվելու է: Մասնագետները հստակ նշեցին, թե ինչքան տարածք է կառուցապատվելու և ինչ է կառուցվելու:

«Առաջին  փուլում կառուցապատվելու է 21,5 հեկտարից 5,8 -ը: Պետք է ունենանք 3800 քառակուսի տարածքով վարչական մասնաշենք, որտեղ տեղակայվելու են մաքսային հսկողության պետական մարմինները՝, մաքսային ծառայություն, հսկողության հետ առնչվող այլ մարմիններ՝ ապահովագրական ընկերություններ, բանկեր, ոստիկանություն և այլն: Ծրագրի մեջ ներառել ենք կենտրոնին հարակից Խրիմյան Հայրիկ փողոցի վերանորոգման աշխատանքները, որն արդեն նախաձեռնում ենք սկսել: Առաջին մասի շինարարական աշխատանքները նախատեսված է ավարտել 2020-ի հուլիսին, իսկ երկրորդ մասի՝ հիմնական շինարարությունը, նախատեսում ենք իրականացնել 3 տարվա ընթացքում»,- ասել է ՊԵԿ շինարարական ծրագրերի համակարգման բաժնի պետ Նորիկ Մնոյանը:

 

Շինարարության ժամկետներին, տարածքի ընտրությանը, արտաքին միջավայրի վրա ազդեցությանը վերաբերող հարցերն առցանց ռեժիմով SHANTNEWS-ն էր հասցեագրել բանախոսներին: Այլ հարցեր, այլ շահագրգիռ կառույցներից չկային: ՊԵԿ ներկայացուցիչը նախ նշեց, որ այս տարի ծրագրի առաջին փուլն է մեկնարկելու: Ժամկետները հստակ են:

Արտաքին տնտեսական գործունեության սպասարկման միասնական կենտրոնը մեկ վայրից, մեկ պատուհանի սկզբունքով է դարձնելու հյուսիսային մաքսատնից ներմուծվող ու արտահանվող ապրանքների մաքսազերծումը: Կենտրոնի կառուցման համար մինչ այս ծախսվել է 3 մլրդ դրամ, ևս 1,4 մլրդ դրամ էլ այս տարվա աշխատանքների արժեքն է կազմելու: Կառուցվելու է ոչ միայն կենտրոնը, այլև ենթակառուցվածքները:

Մինչ շինաշխատանքների մեկնարկը նախագիծը փորձաքննություն է անցնելու: Մասնավորապես` մասնագետները պարզելու են, թե շրջակա միջավայրի վրա ինչպիսի ազդեցություն կունենա շինարարությունը: Միանգամից էլ նշում են՝ տարածքը, որը հատկացվել է, կանաչ գոտի չէ:

 

«Ըստ հայտի՝ նախկին տանկային գնդի տարածք է, որի մակերեսը 21,57 հեկտար է: Համաձայն հայտի՝ կանաչապատ տարածքներ չկան, հողի բուսաշերտը բացակայում է, կենսաբազմազանությունը ևս: Շինարարական աշխատանքների ազդեցությունը շրջակա միջավայրի վրա լինելու են օդային ավազան փոշու արտանետումների ձևով, աղմուկի մակարդակը հնարավոր է բարձրանա, հնարավոր է նաև ճանապարհների ծանրաբեռնվածություն»,- ասել է շրջակա միջավայրի նախարարության շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձագիտական կենտրոնի գլխավոր մասնագետ Թամարա Միրիջանյանը:

Շինարարության ընթացքում տարածքից հանվելու է 20 հազար խորանարդ մետր հող, որը հետո հետլիցք է կատարվելու: Բնապահպանական մյուս ազդեցությունները նույնն են, ինչ բոլոր խոշոր շինարարությունների դեպքում է: 30 օրվա ընթացքում փորձագետները շրջակա միջավայրի ազդեցության մասին փորձաքննության եզրակացություն են ներկայացնելու: Այս ընթացքում պատրաստ են լսել բնապահպանների գրավոր առաջարկները, եթե այդպիսիք լինեն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Ալ Հիլյալը» չի կարողացել հաղթել կատարական ակումբին․ Ասիայի ՉԼ

13:51 27.11.2024

«Ալ Հիլյալը» չի կարողացել հաղթել կատարական ակումբին․ Ասիայի ՉԼ

Ասիայի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում Սաուդյան Արաբիայի չեմպիոն «Ալ Հիլյալը» կատարը ներկայացնող «Ալ Սադի» դեմ արտագնա խաղում միավորներ է կորցրել։ Խաղն ավարտվել է 1-1 հաշվով։ Սաուդյան ակումբից հանդիպմանը մասնակցել են գրեթե բոլոր անվանի ֆուտբոլիստները` Բոնոն, Կուլիբալին, Ռենան Լոդին, Ժոաու Կանսելուն, Սերգեյ Միլինկովիչ-Սավիչն ու Ալեքսանդր Միտրովիչը։ Ժորժե Ժեզուշի գլխավորած թիմից բացակայում էր Բրազիլիայի ազգային […] ...

Վրաստանի իշխող կուսակցությունը նախագահի պաշտոնում առաջադրել է նախկին ֆուտբոլիստի թեկնածությունը

13:45 27.11.2024

Վրաստանի իշխող կուսակցությունը նախագահի պաշտոնում առաջադրել է նախկին ֆուտբոլիստի թեկնածությունը

Վրաստանի իշխող կուսակցությունը երկրի նախագահի պաշտոնում առաջադրել է իր թեկնածուին։ Նա նախկին ֆուտբոլիստ Միխեիլ Կավելաշվիլին է։ Այս մասին հայտնում է Echo of the Caucasus-ը։ Կավելաշվիլին եղել է Վրաստանի IX եւ X գումարումների խորհրդարանի պատգամավոր։ Հոկտեմբերի 26-ին կայացած վերջին ընտրությունների ժամանակ նա խորհրդարան է մտել իշխող «Վրացական երազանք» կուսակցության ցուցակի 18-րդ համարով։ Միխեիլ Կավելաշվիլիին անվանում են […] ...

Վահան Կոստանյանը հանդիպել է ԱՄԷ արտաքին գործերի նախարարության պետնախարարի հետ

13:40 27.11.2024

Վահան Կոստանյանը հանդիպել է ԱՄԷ արտաքին գործերի նախարարության պետնախարարի հետ

Նոյեմբերի 26-ին ՄԱԿ Քաղաքակրթությունների դաշինքի 10-րդ համաշխարհային ֆորումի շրջանակում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է ԱՄԷ արտաքին գործերի նախարարության պետնախարար Նուրա բին Մուհամմեդ Ալ Կաաբիի հետ։ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը գոհունակությամբ արձանագրել է երկու երկրների միջև ձևավորված գործընկերային հարաբերությունների առկայությունը՝ կարևորելով տարբեր ոլորտներում փոխգործակցության խորացման համար առկա ներուժի կիրարկումը։ Երկուստեք ընդգծվել է բազմակողմ […] ...

Էլինա Ավանեսյանը համագործակցություն է սկսել Adidas-ի հետ

13:34 27.11.2024

Էլինա Ավանեսյանը համագործակցություն է սկսել Adidas-ի հետ

Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը համագործակցություն է սկսել գերմանական հանրահայտ Adidas ընկերության հետ։ Այդ մասին 22-ամյա թենիսիստուհին հայտնել է սոցցանցերում։ «Ուրախ եմ տեղեկացնել, որ միացել եմ Adidas-ի ընտանիքին։ Արդեն վաղուց կորտում Adidas-ի մարզահագուստն եմ հագնում, քանի որ անկեղծ սիրում եմ այդ ընկերությունն ու արտադրանքը»,- գրել է Էլինան։ Հիշեցնենք, որ Էլինա Ավանեսյանն այս տարվա օգոստոսից է   ներկայացնում […] ...

Վահան Կոստանյանը կարևորել է Պորտուգալիայի աջակցությունը Հայաստան-ԵՄ համագործակցության զարգացման և խորացման հարցում

13:28 27.11.2024

Վահան Կոստանյանը կարևորել է Պորտուգալիայի աջակցությունը Հայաստան-ԵՄ համագործակցության զարգացման և խորացման հարցում

Նոյեմբերի 26-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է Պորտուգալիայի արտաքին գործերի և համագործակցության պետքարտուղար Նունո Սամպայոյի հետ։ Հանդիպման ընթացքում զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են Հայաստան-Պորտուգալիա հարաբերություններում առկա դինամիկան՝ կարևորելով քաղաքական երկխոսության զարգացմանն ու խորացմանն ուղղված երկու երկրների պատրաստակամությունը։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել հայ-պորտուգալական օրակարգն ընդլայնելու և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությունը խորացնելու հեռանկարներին։ […] ...

Հացի արտադրամասը չպետք է աշխատի նման պայմաններում․ ՍԱՏՄ

13:22 27.11.2024

Հացի արտադրամասը չպետք է աշխատի նման պայմաններում․ ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Կարեն Կրպոյանին պատկանող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը, հիմք ընդունելով Արարատի մարզային կենտրոնի տեսուչների վերահսկողության արդյունքում հայտնաբերած խախտումների արձանագրությունը։ Մասնավորապես՝ սննդի կառույցը նախագծված, կառուցված չի եղել այնպես, որ ապահովվի ․ տեխնիկական սարքավորումների անհրաժեշտ տեխնիկական սպասարկումը և ընթացիկ վերանորոգումը, արտադրական շինությունների մաքրման, լվացման, ախտահանման, միջատազերծման և […] ...

BACK_TO_TOP