10:17 20.12.2017
Հայաստանում «Կասպերսկի Լաբորատորիա»-ի ներկայացուցչությունը ներկայացրել է դեռահասների՝ օնլայն տիրույթում անցկացրած ժամանակի մասին վիճակագրություն: Kaspersky Security Network ամպային ծառայության վիճակագրությունը կազմվել է Հայաստանում գտնվող, միացված «Ծնողական հսկողության» ծրագրով համակարգիչներից տարբեր համացանցային ռեսուրսներ այցելությունների հիման վրա։ Համաձայն հրապարակված տվյալների՝ Հայաստանում 2017 թվականի հունվար-սեպտեմբերին 8-16 տարեկան երեխաների 79.2%-ը համացանցում հետաքրքրվել է առցանց շփման միջոցներով, 6.7%-ը՝ ձայնագրությունների և տեսագրությունների ռեսուրսներով, ծրագրային ապահովմամբ, ինչպես նաև խաղերով՝ 5.6%։ Հայաստանցի երեխաներին ինտերնետ-տիրույթում նաև հետաքրքրել են թմրամիջոցները, ոգելից խմիչքները և ծխախոտը (5.1%), անվայել բառապաշարը (1.8%), համացանցային խանութները (1.1%) և նշված տարիքի երեխաների 0.4%-ին հետաքրքրել է պոռնկագրությունը։
«Կասպեսրսկի Լաբորատորիա»-ի փորձագետները նաև պարզել են, որ դեռահասների 56%-ն ասում է, թե մշտապես համացանցում է, 8-ից 16 տարեկան երեխաների և դեռահասների 58%-ն իրենց ծնողներից թաքցնում է իրենց որոշ գործողությունները համացանցում, 18%-ը համացանց են մտնում այն ժամանակ, երբ ծնողները տանը չեն։ Միաժամանակ, ծնողների ավելի քան 95%-ը վախենում է իրենց երեխաների վրա համացանցի բացասական ազդեցությունից։ Ծնողների ամենատարածված վախը երեխայի առողջության վրա համացանցի ազդեցությունն է, որից զգուշանում է ծնողների 59%-ը։ Նրանց 54%-ը վախենում է երեխաների մոտ համացանցից կախվածության առաջացումից, 53%-ը՝ որ երեխաները կտեսնեն անցանկալի բովանդակություն։ Ծնողների 44%-ի վախերը կապված են համացանցում անծանոթների հետ երեխաների հնարավոր շփման հետ, իսկ 36%-ը վախենում է, որ այդ շփումը կարող է վերաճել իրական կյանքում շփման։ Այդ պայմաններում ծնողների 20%-ը ոչինչ չի ձեռնարկում համացանցի բացասական ազդեցությունից իրենց երեխաների պաշտպանության համար, և միայն 20%-ն է կիրառում ծնողական հսկողության գործառույթներով պաշտպանական ծրագրային ապահովում։
15:30 19.04.2025
Արարատի մարզում «Toyota Vitz»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտում. կա տուժածԱյսօր՝ ապրիլի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 51 կմ հատվածում` Արարատ գյուղի վարչական տարածքում, «Toyota Vitz» մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել […] ...
15:22 19.04.2025
Մարտական ատրճանակով` մարզադաշտում. Կոտայքի համայնքային ոստիկանները ձերբակալել են զինված երիտասարդինԱպրիլի 16-ին Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժում ստացվել է օպերատիվ տեղեկություն, որ Աբովյան քաղաքի մարզադաշտում գտնվող քաղաքացու մոտ կա մարտական ատրճանակ: Նույն օրը` ժամը 19:30-ին, համայնքային ոստիկանները ձերբակալել և Կոտայքի բաժին են տեղափոխել Կոտայքի մարզի Քասախ գյուղի բնակիչ 29-ամյա երիտասարդին: Նրա պայուսակում հայտնաբերվել է «Մակարով» ատրճանակ՝ լիցքավորված 7 փամփուշտով, նաև` մարիխուանա տեսակի թմրանյութի նմանվող զանգվածով փաթեթ […] ...
15:11 19.04.2025
Փրկարարները հայտնաբերել են Դիլիջանի անտառներում մոլորված քաղաքացունԱպրիլի 19-ին՝ ժամը 12:20-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն օտարերկրյա քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ինքը Դիլիջանի անտառներում ընկել և հավանաբար կոտրել է ոտքը, չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել, չգիտի իր գտնվելու վայրը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարներն օպերատիվ գործողությունների […] ...
14:50 19.04.2025
Ինչո՞ւ ձախողեց հին Հանրային խորհուրդը, ինչո՞ւմ կհաջողի նորը. Հեռանկար բանավեճԱյս շաբաթ իր աշխատանքը սկսեց Հանրային նոր խորհուրդը: Գործընթացը վերջնականացավ խորհրդի նախագահի նշանակմամբ: Այս կառույցը ստեղծվեց 2008 թվականին, բայց ավելի քան 3 տարի այն գրեթե չէր գործում: Կառավարությունը որոշեց ցրել խորհրդի հին կազմն ու նորը ձևավորել՝ նոր գործառույթով: Բայց արդյո՞ք անհրաժեշտ է հանրային նման կառույցի գործունեությունը և ինչո՞ւ: Այս ու այլ հարցեր «Հեռանկար բանավեճ»-ի տաղավարում […] ...
14:35 19.04.2025
Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունովՀայաստանում Ղազախստանի մշակույթի օրեր են։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի մասնակցությամբ կայացել է Երևանի Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգու անվանակոչման արարողությունը։ Ի պատիվ ղազախ բանաստեղծ, լուսավորական շարժման ներկայացուցիչ, գրականության ու փիլիսոփայության անվանի գործիչ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի՝ զբոսայգում […] ...