13:34 06.06.2018
1958թ. Շվեդիայում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ ԽՍՀՄ հավաքականի ավագն էր Նիկիտա Սիմոնյանը: Հավաքականը հաղթել էր Անգլիայի հավաքականին և դուրս եկել քառորդ եզրափակիչ: BBC-ի ռուսական ծառայությունն այդ առաջնությունից 60 տարի անց հարցազրույց է վարել Նիկիտա Սիմոնյանի հետ:
«Բրազիլիայի հավաքականը մեր կողքին էր տեղավորվել: Մենք գնում էինք և դիտում նրանց մարզումները: Նրանք նոր մարտավարությամբ էին եկել առաջնությանը՝ 4-2-4՝ 4 պաշտպան, 2 կիսապաշտպան և 4 հարձակվող: Մենք արդեն այդ ժամանակ տեսանք, որ նրանք վիրտուոզներ են: Մեր դեմ դուրս եկավ Պելեն, նա այդ ժամանակ, կարծեմ, դեռ 18 տարեկան էլ չկար», – հիշում է ֆուտբոլիստը:
91-ամյա Սիմոնյանը և 77-ամյա աշխարհի եռակի գավաթակիր Պելեն մինչ օրս ընկերություն են անում:
«Երբ մենք այս տարի հանդիպեցինք, նա ինձ ասաց, որ ես իրեն վնասվածք եմ հասցրել: Ես նրան ասացի՝ ախր մենք նույն դիրքում էինք խաղում: Իսկ նա պատասխանեց «Չէ, դու եկար տուգանային և ինձ վնասվածք հասցրիր»: Ես էլ ասացի, որ ուրեմն դա պատմություն է: Ես վնասվածք եմ հասցրել հենց իրեն՝ Պելեին», – ժպիտով հիշում է Սիմոնյանը:
1956թ. Օլիմպիական չեմպիոն դառնալուց հետո ԽՍՀՄ-ի հավաքականի հետ մեծ հույսեր էին կապում: Շվեդիայի առաջնության ժամանակ նրանք խաղում էին շատ ուժեղ թիմերի հետ՝ Բրազիլիայի, Անգլիայի, Ավստրիայի: Նիկիտա Սիմոնյանի թիմին 1958թ. չհաջողվեց կրկնել Օլիմպիական հաջողությունը, և նրանք պարտվեցին դաշտի տերերին՝ շվեդներին, սակայն հայտնվեցին լավագույն թիմերի ութնյակում:
«Գիտեք, այն ժամանակ գործող համակարգը գտնում էր, որ մենք ցանկացած կազմում պետք է լինենք առաջինը: Եվ քննադատություն հաջորդեց: Նրանց չէր գոհացնում մեր զբաղեցրած հորիզոնականը: Մենք մտանք աշխարհի լավագույն թիմերի ութնյակ: Իմ կարծիքով, դա հաջողություն է: Իսկ կուսակցական օրգանները դա տապալում էին համարում», – տխրությամբ հիշում է Սիմոնյանը:
Իսկ առաջիկա աշխարհի առաջնության մասին խոսելիս Նիկիտա Սիմոնյանն ասել է, որ անպայման գնալու է խաղերը դիտելու:
Նիկիտա Սիմոնյանը ծնվել է ՌԴ Արմավիր քաղաքում, հայկական ընտանիքում: Նա փոքր տարիքից ցանկանում էր ֆուտբոլիստ դառնալ: Երբ Սիմոնյանը 4 տարեկան էր, նրա ընտանիքը տեղափոխվել էր Աբխազիա:
1958թ.-ից հետո Սիմոնյանը ևս մեկ խաղաշրջան է անցկացրել մոսկովյան «Սպարտակի» կազմում, իսկ ֆուտբոլիստի կարիերայի ավարտից հետո դարձել է մարզիչ: Նա տարբեր տարիներին ղեկավարել է մոսկովյան «Սպարտակը», երևանյան «Արարատը», օդեսական «Չերնոմորեցը», իսկ 1977-1979թթ. եղել է ԽՍՀՄ հավաքականի գլխավոր մարզիչ:
Այժմ Սիմոնյանը Ռուսաստանի ֆուտբոլային միության փոխնախագահն է: Չնայած իր տարիքին, նա ամեն օր աշխատանքի է գնում:
23:43 17.04.2025
Քաջարանում բախվել են «Mercedes»-ն ու «Scania» բեռնատարը23:22 17.04.2025
Երևան-Սևան ավտոճանապարհին «Datsun»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի23:19 17.04.2025
Կառավարությունը սահմանել է ամառային զորակոչի ժամկետը22:49 17.04.2025
Կստեղծվի Գորիսի բազմագործառութային պետական քոլեջ22:37 17.04.2025
ՃՏՊ Սիսիան-Շամբ ավտոճանապարհին22:03 17.04.2025
Ռաֆիկ Հարությունյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն․ ծանրամատի ԵԱ21:48 17.04.2025
Կբարելավվեն Տավուշի մարզային նշանակության ավտոճանապարհները23:43 17.04.2025
Քաջարանում բախվել են «Mercedes»-ն ու «Scania» բեռնատարըԱպրիլի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 16։40-ի սահմաններում Քաջարան քաղաքում բախվել են Սյունիքի մարզի բնակիչ 22-ամյա Սարգիս Խ․-ի վարած «Mercedes» մակնիշի և Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 40-ամյա Մոհարամ Ս․-ի վարած «Scania» մակնիշի բեռնատարը։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների տուժածներ չկան։ Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկները։ Վթարի փաստով […] ...
23:34 17.04.2025
Հուսով եմ, որ տարածաշրջանը կայուն խաղաղության և կայունության նոր էջ կթևակոխի. ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանՈւրախ էի կրկին այցելել Սյունիք և ծանոթանալ նրա հարուստ մշակույթին ու պատմությանը։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոն Գալահերը։ «Ոգեշնչող է տեսնել այն կարևոր աշխատանքը, որ կատարում են տեղական իշխանությունները և քաղաքացիական հասարակությունը, հուսով եմ, որ տարածաշրջանը կայուն խաղաղության և կայունության նոր էջ կթևակոխի»,- գրել է նա: Մեկ այլ […] ...
23:25 17.04.2025
Խաղային պրակտիկա չունեմ. Թիկնիզյանը բացահայտել է, թե ինչու չի կարողանում տեղափոխվել ԵվրոպաՀայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանը խոսել է եվրոպական որևէ առաջնությունում կարիերան շարունակելու հնարավորության մասին։ «Ցանկանում եմ ուժերս փորձել Եվրոպայում, բայց այս պահին գործնականում խաղային պրակտիկա չունեմ, հետևաբար դժվար կլինի նայել այս ուղղությամբ»,-ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում «Чемпионат»-ը։ Նաիրի և «Լոկոմոտիվի» միջև գործող պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև հաջորդ ամառ։ Transfermarkt կայքի գնահատմամբ՝ […] ...
23:22 17.04.2025
Երևան-Սևան ավտոճանապարհին «Datsun»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնիԱպրիլի 17-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 61 կմ հատվածում՝ վերգետնյա ացնման հարևանությամբ, Կոտայքի մարզի բնակիչ 37-ամյա Վահան Թ․-ն իր վարած «Datsun» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտնի։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնության, այնուհետև ոստիկանություն․ և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ […] ...
23:19 17.04.2025
Կառավարությունը սահմանել է ամառային զորակոչի ժամկետըԳործադիրն ընդունել է «Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2025 թ. ամառային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին» որոշում: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից: Ըստ այդմ՝ նախատեսվում է զորակոչի շրջանակներում ԶՈՒ համալրման ժամկետը սահմանել 2025թ հունիսի 23-ից մինչև հուլիսի 31-ը, իսկ պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողների զորացրումն իրականացնել 2025թ. հունիսի 26-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ: ...
23:17 17.04.2025
Սահմանվել է բժշկական մասնագիտական գործունեությունը խոչընդոտող ֆիզիկական արատների կամ հիվանդությունների ցանկըԳործադիրը սահմանել է անհատական լիցենզիա և անցումային անհատական լիցենզիա ստանալու համար պահանջվող փաստաթղթերի, դրանք տրամադրելու, տրամադրումը մերժելու և դրանց գործողության ժամկետի երկարաձգման հետ կապված կարգավորումները։ Մասնավորապես, սահմանվել է, որ ավագ բուժաշխատողները և կլինիկական օրդինատորներին (կլինիկական ռեզիդենտներին), ռազմաբժշկական հետբուհական ուսուցում իրականացնող հաստատությունում ուսումնառող անձինք անհատական լիցենզիա/անցումային անհատական լիցենզիա ստանալու համար լիցենզավորման հարթակով ներկայացնում են հայտ։ Բացի […] ...