Հայաստանի բնակչության թիվը շարունակում է նվազել. հայացք ներսից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 11 2024
  • $
    387.64
  • RUBLE
    3.90
  • 407.41
WEATHER
--2.91 oC

Հայաստանի բնակչության թիվը շարունակում է նվազել. հայացք ներսից

14:20 06.06.2018

2018 թվականի ապրիլի 1-ի դրությամբ Հայաստանի մշտական բնակչության թիվը կազմել է մոտ 2 միլիոն 969 հազար: Այս մասին SHANTNEWS.am-ը տեղեկացավ ազգային վիճակագրական ծառայությունից: Հիշեցնենք, որ օրեր առաջ, հակիրճ ներկայացնելով Հայաստանի մշտական բնակչության տվյալները, SHANTNEWS-ը խոստացել էր առաջիկայում մանրամասն անդրադառնալ:

Մինչ այդ, նշենք, որ բնակչության թվաքանակի ընթացիկ գնահատականը տրվում է բնակչության վերջին մարդահամարի արդյունքների հիման վրա, իսկ Հայաստանում վերջին անգամ մարդահամար անցկացվել է 2011թ. հոկտեմբերի 12-21-ը: Նշված ժամանակահատվածում անցկացված մարդահամարի արդյունքներին ամեն տարի ավելացվում է տվյալ տարածքի ծնվածների և եկողների հաշվառվածների թվաքանակը, հանվում են մահացածների և տվյալ տարածքից մեկնածների հաշվառումից հանվածների թվաքանակը։

Դրանից բացի՝ պետք է հաշվի առնել, որ մարդահամարի արդյունքներով հաշվառվում է բնակչության երկու կատեգորիա` մշտական բնակչություն և առկա բնակչություն:

Մշտական բնակչության թվաքանակում հաշվառվում են այն անձինք, ովքեր մշտապես բնակվում են տվյալ տարածքում՝ ներառյալ մարդահամարի պահին ժամանակավոր բացակայողները: Իսկ առկա բնակչության թվաքանակում հաշվառվում են այն անձինք, ովքեր մարդահամարի պահին գտնվել են տվյալ տարածքում՝ ներառյալ ժամանակավոր բնակվողները:

Անդրադառնանք մշտական բնակչության թվաքանակին

Նախ նշենք, որ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այս ցուցանիշը նվազել է: 2017 թվականի ապրիլի 1-ի դրությամբ Հայաստանի մշտական բնակչության թիվը եղել է մոտ 2 միլիոն 981 հազար: Այսինքն՝ այն պակասել է շուրջ 12 հազարով:

Ստորև ներկայացված ինֆոգրաֆիկան ցույց է տալիս մշտական բնակչության թվաքանակը ըստ մարզերի նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ.

Ինչպես երևում է ինֆոգրաֆիկայում, շուրջ 2 մլն 969 հազար մշտական բնակիչներից մոտ 1 մլն 77 հազարը ապրում է մայրաքաղաքում, այսինքն՝ Հայաստանում մշտապես բնակվողների մոտ 1/3-ը կենտրոնացված է Երևանում:

Ամենաշատ բնակչություն ունեցող մարզը Արմավիրն է՝ մոտ 264 հազար մարդ, ամենաքիչը՝ Վայոց ձորը՝ մոտ 49 հազար մարդ։ Ընդ որում, ինչպես տեսնում եք գրաֆիկայում, բնակչության թիվը նվազել է բոլոր մարզերում, բացի մայրաքաղաքից։ Ավելին, նախորդ տարվա համեմատ Երևանում բնակչության թիվն ավելացել է մոտ 400-ով: Երևան քաղաքում ամենից շատ բնակեցված համայնքը Շենգավիթն է` 140 հազար: Իսկ ամենաքիչ բնակիչ ունեցող համայնքը Նուբարաշենն է: Այստեղ ապրում է մոտ 10 հազար մարդ:

Իսկ ամենից շատը՝ 3700-ով, նվազել է Շիրակի մարզի մշտական բնակչությունը։ Պատճառը կարծես թե ակնհայտ է: Որ Շիրակը ամենաաղքատ մարզն է և գործազրկության ամենաբարձր մակարդակն ունի, խոստովանել էր նաև նորանշանակ մարզպետ Կարեն Սարուխանյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Խավիեր Միլեյը հանդիպել է Թրամփի հետ

08:50 15.11.2024

Խավիեր Միլեյը հանդիպել է Թրամփի հետ

Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյը հանդիպել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ Պահպանողական քաղաքական գործողությունների համաժողովի շրջանակներում ամերիկացի քաղաքական գործչի՝ Մար-ա-Լագոյի նստավայրում: Այս մասին հայտնում է հարավամերիկյան հանրապետության ղեկավարի մամուլի ծառայությունը X-ում (նախկինում՝ Twitter): «Հանդիպմանը ներկա են եղել նաև Արգենտինայի նախագահի գրասենյակի գլխավոր քարտուղար Կարինա Միլեյը և արտաքին գործերի նախարար Խերարդո Վերտեյնը»,- հայտնում է մամուլի […] ...

Հրդեհի ահազանգ Սարյան փողոցում

08:40 15.11.2024

Հրդեհի ահազանգ Սարյան փողոցում

Նոյեմբերի 15-ին, ժամը 08:09-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարյան 1 հասցեում գտնվող շենքերից մեկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։ Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ […] ...

Պենտագոնը հայտնել է ինքնասպանություն գործած զինվորականների թվի աճի մասին

08:33 15.11.2024

Պենտագոնը հայտնել է ինքնասպանություն գործած զինվորականների թվի աճի մասին

Պենտագոնի տվյալներով՝ 2023 թվականին ԱՄՆ բանակի ավելի քան 500 անդամ է ինքնասպան եղել, ինչը 2022 թվականի համեմատ ավելացել է։ «2023 թվականի ընթացքում ինքնասպանություն է գործել 523 զինծառայող, ինչը գերազանցում է նախորդ տարվանը՝ 493-ը»,- ասվում է գերատեսչության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ ընդհանուր առմամբ, 100 հազար զինվորականի հաշվով ինքնասպանության դեպքերն աճել են 9%-ով։ Միջադեպերի […] ...

Մասկը հայտնել է, որ Թրամփի հետ ժողովրդից մանդատ է ստացել

08:24 15.11.2024

Մասկը հայտնել է, որ Թրամփի հետ ժողովրդից մանդատ է ստացել

Իլոն Մասկը պնդում է, որ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ մանդատ է ստացել Միացյալ Նահանգների ժողովրդից։ «Ժողովուրդը մեզ մանդատ է տվել։ Ժողովուրդը փոփոխություն է ուզում», -ասել է նա հինգշաբթի օրը Թրամփի Մար-ա-Լագոյի կալվածքում տեղի ունեցած ելույթում: Ավելի վաղ NBC-ն՝ հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ Թրամփի շրջապատում արդեն սկսել են «ձանձրանալ» Մասկի ազդեցությունից և քաղաքական […] ...

Սալիվանն ասել է, որ լիազորությունների փոխանցումը Թրամփին կլինի սովորական կարգով

08:15 15.11.2024

Սալիվանն ասել է, որ լիազորությունների փոխանցումը Թրամփին կլինի սովորական կարգով

Վաշինգտոնի ներկայիս վարչակազմը մտադիր է լիազորությունների փոխանցումը ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին սովորական կարգով իրականացնել՝ անկախ առանցքային պաշտոնների համար նրա թեկնածուների ընտրությունից։ Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է նախագահի ազգային անվտանգության գծով օգնական Ջեյք Սալիվանը։ «Ինչքան հասկանում եմ, լիազորությունների փոխանցումը մեր կողմից կիրականացվի սովորական կարգով, կլինի առաջադրված թեկնածուների հաստատում անվտանգության ստուգումների անցկացման համար»,- հայտարարել է […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

08:05 15.11.2024

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: ...

BACK_TO_TOP