Արտակարգ դրության պայմաններում Գյումրիի պոլիկլինիկաներն անցել են տնային այցերի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 09 2024
  • $
    387.75
  • RUBLE
    4.17
  • 433.23
WEATHER
+18.09 oC

Արտակարգ դրության պայմաններում Գյումրիի պոլիկլինիկաներն անցել են տնային այցերի

19:00 19.03.2020

Մուտքը պոլիկլինիկաներ թույլատրվում է միայն պրոֆիլակտիկ միջոցառումների ենթարկվելուց հետո։ Գյումրիի Կարմիր խաչի  պոլիկլինիկայում, այսպես ասած, հերթապահ մաս է գործում. անմիջապես մուտքի մոտից սկսվում է հարցուփորձը, լսում են այցելուի գանգատները։ Եթե պարզվի` շնչառական խնդիրներ ունի, գրիպ կամ վիրուսային այլ հիվանդություններ, պացիենտին տեղափոխում են ժամանակավոր բուժսենյակ։

Արտակարգ դրության պայմաններում ձևավորված ընդունարան դիմողներ շատ չեն եղել: Ավելին, այս օրերին պոլիկլինիկաներ դիմելիությունը կրկնակի նվազել է, իսկ այցելողները նրանք են, որոնք ցուցում ունեն ամենամսյա բուժզննում անցնելու և դեղորայք ստանալու։

Պոլիկլինիկայի բուժանձնակազմի տնային այցերը կատարում են հիմնականում առավոտյան, իսկ օրվա մնացած ժամերին հեռախոսազանգերի միջոցով են կատարում հարցումներ։ Իսկ պլանային պատվաստումներն ուշացնել կամ հետաձգել  պոլիկլինիկաները չեն կարող։ Այս դեպքում էլ մարդկանց հետ շփումները խիստ սահմանափակել են։ Բժիշկները հորդորում են երեխաներին պատվաստումների չբերել ընտանիքի բոլոր անդամներով։

Իտալական պոլիկլինիկայում ևս դիմողների թիվը նվազել է, շատացել են զանգերը։ Անգամ թեթև ջերմության դեպքում անհանգստացնում են ընտանեկան բժշկին, ինչը մի քանի ամիս առաջ չէին անում։

Իտալական պոլիկլինիկայի թերապևտիկ բաժանմունքի ծառայություններից օգտվող քաղաքացիների թիվը հասնում է 2500-ի: Այս օրերին հիմնականում զարկերակային ճնշման տատանումներով ու սիրտ-անոթային խնդիրներով հիվանդներ են դիմել: Բաժանմունքի բժշկուհու ձեռքի տակ նաև այն անձանց գրանցամատյանն է, որոնք վերջերս են վերադարձել ռիսկային երկրներից։ Վերջիններս եղել են հատուկ հսկողության տակ, և նրանց առողջական վիճակը բավարար է գնահատվում։

Այլ երկրներից ժամանած անձանց թիվն էլ նախորդ շաբաթների համեմատ նվազել է օդային հաղորդակցության սահմանափակումների արդյունքում:

Պոլիկլինիկաներն այդ անձանց  առողջական վիճակի մասին տվյալները հաղորդում են Շիրակի մարզային օպերատիվ շտաբին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մակրոնը կոչ է արել չպատերազմել Լիբանանում էլեկտրոնային սարքերի զանգվածային պայթեցումից հետո

20:04 19.09.2024

Մակրոնը կոչ է արել չպատերազմել Լիբանանում էլեկտրոնային սարքերի զանգվածային պայթեցումից հետո

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ է արել Լիբանանի ղեկավարությանը ջանքեր գործադրել՝ խուսափելու Իսրայելի հետ պատերազմից Լիբանանում էլեկտրոնային սարքերի զանգվածային պայթեցումից հետո։ Այս մասին հայտնում է AFP-ն։ Նշվել է. որ պետության ղեկավարը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի վարչապետ Նաջիբ Միքաթիի, Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բերիի և լիբանանյան բանակի հրամանատար Ժոզեֆ Աունի հետ։ Նա իր «խորը մտահոգությունն է […] ...

SHANTNEWS

20:00 19.09.2024

SHANTNEWS

Գյումրի, Արարատ, Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը

19:55 19.09.2024

Գյումրի, Արարատ, Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հրապարակել է Գյումրի, Արարատ, Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը սեպտեմբերի 8-14-ը: ◾️Արարատ քաղաքում օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան՝ միայն սեպտեմբերի 13-ին։ ◾️Գյումրի, Հրազդան և Վանաձոր քաղաքներում օդում փոշու պարունակությունները չեն գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ ...

Իսպանիայում տուգանել են երկրպագուի, ով վիրավորանք էր գրել Վինիսիուսի հասցեին

19:46 19.09.2024

Իսպանիայում տուգանել են երկրպագուի, ով վիրավորանք էր գրել Վինիսիուսի հասցեին

Իսպանիայում դատարանի որոշմամբ 60 հազար եվրո տուգանք է սահմանվել մի երկրպագուի նկատմամբ, ով համացանցում ռասիստական վիրավորանքներ էր հասցրել «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորի հասցեին։ Երկրպագուն ռասիստական արտահայտություններ էր արել X սոցիալական ցանցում: Բացի տուգանքից, երկրպագուին 2 տարով արգելվել է մուտք գործել Իսպանիայի բոլոր մարզադաշտեր: Ամռանն Իսպանիայում առաջին անգամ դատարանի վճիռ էր կայացվել մարզադաշտում տեղի ունեցած ռասիզմի […] ...

Վարչապետն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահին

19:40 19.09.2024

Վարչապետն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթին: Վարչապետը ողջունել է Միխայել Ռոթի այցը Հայաստան և կարևորել Գերմանիայի հետ միջխորհրդարանական համագործակցության հետևողական զարգացումն ու ընդլայնումը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է Գերմանիայի հետ նաև տնտեսական փոխգործակցության շարունակական զարգացման անհրաժեշտությունը և նշել, որ երկկողմ հարաբերությունները վերջին տարիներին ունեն դինամիկ բնույթ: Միխայել Ռոթը շեշտել […] ...

Բաղրամյան պողոտայում «BMW»-ն բախվել է ավտոբուսին, ապա՝ բազալտե եզրաքարին ու ծառին

19:34 19.09.2024

Բաղրամյան պողոտայում «BMW»-ն բախվել է ավտոբուսին, ապա՝ բազալտե եզրաքարին ու ծառին

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:30-ի սահմաններում Բաղրամյան պողոտայում՝ ՀՀ նախագահի նստավայրի հարևանությամբ, «BMW» մակնիշի ավտոմեքենան բախվել է Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 13 երթուղին սպասարկող «Zhong Tong» ավտոբուսին, ապա բազալտե եզրաքարին ու ծառին: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան: Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում […] ...

BACK_TO_TOP