«Ինտեր»-ը մոտիկից. արդյո՞ք իտալական ակումբը կդառնա Մխիթարյանի հաջորդ հանգրվանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 04 2025
  • $
    391.08
  • RUBLE
    4.60
  • 433.28
WEATHER
+15.09 oC

«Ինտեր»-ը մոտիկից. արդյո՞ք իտալական ակումբը կդառնա Մխիթարյանի հաջորդ հանգրվանը

15:27 19.12.2017

Միջազգային մամուլում օրեցօր ավելանում են կանխատեսումները Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի ֆուտբոլային ապագայի մասին: Գրեթե ամեն օր միջազգային մամուլում հայտնվում են եվրոպական բարձրակարգ ակումբների անուններ, որոնք ուզում են օգտվել Մխիթարյանի և Մոուրինիոյի հակամարտությունից և ձեռք բերել Միկիին, ինչպես սիրում են անվանել Հենրիխին Եվրոպայում: Առաջին տարբերակը, թե որտեղ կարող է տեղափոխվել Մխիթարյանը, նշվում է իտալական «Ինտեր»-ի անունը: Հետևաբար SHANTNEWS-ը որոշեց իր ընթերցողներին մոտիկից ծանոթացնել այդ ակումբի հետ:

INTER

Այսպիսով, Ինտերնացիոնալե Միլան (իտալ.՝ Internazionale Milano Football Club), կամ հակիրճ Ինտեր: Իտալական ամենատիտղոսակիր ֆուտբոլային ակումբներից մեկն է, որը ներկայացնում է Միլան քաղաքը և հանդես է գալիս  A Սերիայում։ Ինտերի մարզաբազան գտնվում է Լոմբարդիայում։ Թիմի ստեղծման օր է համարվում 1908 թվականի մարտի 9-ը։ 

ՄԱՐԶԱԴԱՇՏԸ

Ինտերը տնային հանդիպումները անցկացնում է Ջուզեպպե Մեացցա մարզադաշտում, որն անվանվում է նաև Սան Սիրո: Այն տեղավորում է մոտ 80 000 հանդիսական, կառուցվել է 1925 թվականին։


ԳԱՎԱԹՆԵՐ

Չեմպիոնների Լիգա (3) 1964, 1965, 2010

ՈՒեֆայի Գավաթ (3) 1991, 1994, 1998

Սերիա Ա (18) 1910, 1920, 1930, 1938, 1940, 1953, 1954, 1963, 1965, 1966, 1971, 1980, 1989, 2006, 2007,2008, 2009, 2010

Իտալիայի Գավաթ (7) 1939, 1978, 1982, 2005, 2006, 2010, 2011

Իտալիայի Սուպեր Գավաթ (5) 1989, 2005, 2006, 2008, 2010

Միջմայրցամաքային Գավաթ (2) 1964, 1965

Ակումբային աշխարհի առաջնություն (1) 2010

 

ՆԵՐԿԱ ԿԱԶՄԸ՝ 

ՄԱՐԶԻՉՆԵՐ («Ինտեր»-ի նախկին մարզիչների թվում է եղել նաև «Մանչեսթ Յունայթեդի» ներկայիս գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն)

2008-2010: Ժոզե Մոուրինյու

2010-2010: Ռաֆայել Բենիտես

2010-2010: Լեոնարդո Արաուժո

2011-2011: Ջան Պյերո Գասպերինի

2011-2012: Կլաուդիո Ռանիերի

2012-2013: Անդրեա Ստրամաչչիոնի

2013-2014: Վալտեր Մացցարրի

2014-2016: Ռոբերտո Մանչինի

2016-2016: Ֆրանկ Դե Բուր

2016-2017: Ստեֆանո Պիոլի

2017-***:   Լուչիոանո Սպալետի

 

ՄԱՐԶԱՀԱԳՈՒՍՏ՝ մրցաշրջան 2016/2017

Տնային մարզաշապիկ 

 

Հյուրընկալվող մարզաշապիկ

 

ԿԱՊՈՒՅՏ ԵՎ ՍԵՎ

Ակումբի հիմնադրման պահին՝ 1908 թվականին, ակումբի պաշտոնական գույներ ընտրվեցին կապույտն ու սևը, որոնք համապատասխանաբար խորհրդանշում էին գիշերն ու կապույտ երկինքը։ Ակումբի վերանվանվան ժամանակ՝ 1928 թվականին, գույները փոխվեցին, դառնալով կարմիրն ու սպիտակը։ Երկրորդ Աշխարհամարտից հետո Ինտերը վերադարձավ իր կապույտ և սև գույներին, կրկին ստանալով իր պատմականորեն ձևավորված անվանումներից մեկը՝ nerazzurri (սև – կապույտներ)։

 

ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆԸ 2014 ԹՎԱԿԱՆԻՑ

Նոր ժամանակներ, նոր տարբերանշան: Երբ միլանյան ակումբի սեփականատեր դարձավ Էրիկ Տոհիրը, խոստացավ ակումբի համար նոր ժամանակների սկիզբ: Նոր նախագահը առաջին հերթին փոփոխությունների ենթարկեց  տարբերանշանը: Այս տարբերակը ոգևշնչված է 1908 թ-ի լոգոյից, բայց փոքր-ինչ մինիմալիստական է: Այս լոգոյում կատարվել են հետևյալ փոփոխությունները՝ նախ կապույտ եզրագծող շերտը դարձել է ավելի ընդգծված, կապույտ և սև շերտերի միջև եղած ոսկեգույն շերտը վերացել է և կապույ-սև շերտերը կպել են իրար: I տառը այս անգամ ամբողջովին գտնվում է C տառի մեջ: F տառը ավելի է մեծացել և վերևի մասով հպվում է C տառին:

«ԻՆՏԵՐ»-Ի ՀԱՆՐԱՀԱՅՏ ԵՐԿՐՊԱԳՈՒՆԵՐ

Անեզո Մատեո – դահուկորդ

Կառլո Անչելոտտի-ֆուտբոլային մարզիչ  

Ջակոմո Բիֆֆի-արքեպիսկոպոս

Անդրեա Բոչելլի-տենոր

Մոնիկա Բելուչի-իտալացի դերասանուհի, մոդել  

Ժիզել  Բյունդհենն-բրազիլացի մոդել

Դոնաթելլա Վերսաչե-հագուստի մոդելավորող

Վալերիա Գոլինո-դերասանուհի                                                                                                                                           

Էլիզաբեթ Կանալիս-դերասանուհի, հաղորդավարուհի        

Ալիսսա Միլանո-դերասանուհի          

Միլվա-դերասանուհի, երգչուհի

Քեթի Փերրի-երգչուհի

Ադրիանո Չելենտանո-երգիչ, դերասան




Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տիգրան Դադունցն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության պատվիրակությանը

15:25 11.04.2025

Տիգրան Դադունցն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության պատվիրակությանը

Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովային, ով ավարտում է իր առաքելությունը Հայաստանում, Ալեքսանդր Թիմանին, ով շուտով ստանձնելու է ԱՄՀ հայաստանյան առաքելության նոր ղեկավարի պաշտոնը, ինչպես նաև առաքելության ներկայացուցիչներին: Հանդիպմանը նախարարի տեղակալը բարձր է գնահատել հաստատությունների միջև առկա համագործակցությունը՝ հատուկ ընդգծելով ԱՄՀ հետ համագործակցության նշանակությունն ու […] ...

Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱ

15:18 11.04.2025

Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը ընդամենը 32 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել է Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովին և դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Կարեն Խաչատրյանը (87 կգ) 1/8-ում մրցել է բուլղարացի Սեմյոն Նովիկովի հետ և պարտվել է 3-6 հաշվով։ ...

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա

15:11 11.04.2025

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա: Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսված են նախարարի երկկողմ հանդիպումներ: ...

Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆ

15:06 11.04.2025

Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆ

ՆԳՆ-ն հորդորում է որևէ մեկին չտրամադրել անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր։ «Վերջերս լայն տարածում են ստացել տարբեր բանկերի անունից սոցցանցերում տեղադրվող տարաբնույթ կեղծ հայտարարությունները, որոնք հանդիսանում են հաճախորդների բանկային տվյալներին տիրանալու, ապա նրանց անվամբ վարկեր ձևակերպելու և գումարները հափշտակելու միջոց։ Կանխարգելիչ թեմատիկ տեսանյութում անդրադարձել է կատարված Հայաստանում գործող բանկերից մեկի անունից տարածվող կեղծ հայտարարություններին և հափշտակության […] ...

SHANTNEWS

15:00 11.04.2025

SHANTNEWS

Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ

14:57 11.04.2025

Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...

BACK_TO_TOP