Խաչատուրյան քույրերի գործը կարող է փակվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 11 2024
  • $
    388.89
  • RUBLE
    3.87
  • 410.12
WEATHER
+9.09 oC

Խաչատուրյան քույրերի գործը կարող է փակվել

13:06 17.03.2020

Ինչպես հայտնի է դարձել «Կոմերսանտ»-ին, իրենց հորը սպանելու մեջ մեղադրվող Խաչատուրյան երեք քույրերի փաստաբանները միջնորդություն են ներկայացրել Քննչական կոմիտե՝ պահանջելով կատարել անցյալ տարի ընդունված և չեղարկված ՌԴ գլխավոր դատախազի տեղակալ Վիկտոր Գրինի որոշումը, որը հանձնարարել էր քննիչներին աղջիկներին թույլ տված գործողությունները ճանաչել որպես ինքնապաշտպանության համար կատարվող գործողություններ: Քանի որ այս հանգամանքը բացառում է «հանցավոր գործողությունները», ապա անհրաժեշտություն է ծագում դադարեցնելու նրանց քրեական հետապնդումը:

Նաև նշվել է, որ փորձագետների եզրակացությունների համաձայն՝ քույրերից ամենափոքրին` Մարիային, որը հանցագործության կատարման պահին անչափահաս էր, անհրաժեշտ է հարկադիր բուժման ուղարկել: Ճիշտ է՝ խոսքն այստեղ ամբուլատոր բուժման մասին է, ոչ թե աղջկան հոգեբուժարան ուղարկելու, քանի որ նա քույրերի հետ երկար ժամանակ այցելել է հոգեբանի և հոգեբույժի: Պատճառն այն հոգեկան ապրումներն էին, որոնք քույրերը զգացել էին հոր հետ շփվելու հետևանքով անընդհատ սթրեսի, սեռական և ֆիզիկական բռնությունների և դրանց սպառնալիքների, ծեծի և այլնի պատճառով. այս փաստերի մեծ մասը հաստատվել է ՌԴ քննչական կոմիտեի սպանությունը քննող քննիչների կողմից:

Այնուամենայնիվ, «Կոմերսանտ»-ի աղբյուրները ինչպես Քննչական կոմիտեում, այնպես էլ վերահսկիչ մարմնում ասում են, որ այժմ երկակի իրավիճակ է ստեղծվել: Մի կողմից գլխավոր դատախազի տեղակալի որոշումը օրինական է, բայց մյուս կողմից` այն ժամանակվա գլխավոր դատախազը թեև չեղյալ չի համարել տեղակալի որոշումը, սակայն խնդրել է, որ քննիչներն անցկացնեն ևս մեկ փորձաքննություն:

«Այս բանավոր գործավարությունը մեզ շատ քիչ է հետաքրքրում»,- ասել է Անգելինա Խաչատուրյանի փաստաբան Ալեքսեյ Պարշինը:

Ըստ նրա՝ այժմ «միայն անհրաժեշտ է կիրառել գործող օրենսդրությունը»: Պաշտպանը շեշտել է, որ արդեն նախկին գլխավոր դատախազ Չայկայի պնդմամբ իրականացված նոր քննությունը հաստատել և ամրապնդել է «փորձագետների կողմից հօգուտ աղջիկների նախկինում արված եզրակացությունները»:

Նոր փորձագիտական ​​տվյալները «միայն լրացնում և կոնկրետացնում են ընտանիքում տիրող սարսափելի իրավիճակի մասին ավելի վաղ արված եզրակացությունները, հաստատում են Միխայիլ Խաչատուրյանի՝ դուստրերի նկատմամբ դաժան վերաբերմունքի և կատարվածի հոգեբանական ազդեցության փաստերը»:

«Մասնագետները ևս մեկ անգամ ընդգծել են, որ քույրերի մոտ խորացել է անհանգստության և հուզական սթրեսի վիճակը»,- բացատրել է քույրերի պաշտպաններից մեկը՝ նշելով, որ նորից հաստատվել է՝ հուսահատության հասած աղջիկները վախեցել են իրենց հոր ագրեսիայից:

«Հուսով ենք, որ գործը կկարճվի»,- ասել են քույրերի փաստաբանները՝ շեշտելով, որ առաջիկա օրերին նրանք պետք է ստանան Քննչական կոմիտե ուղարկված իրենց միջնորդության պատասխանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ռոբերտ Հովհաննիսյանը առաջատարների թվում է․ շախմատի ԵԱ

16:16 18.11.2024

Ռոբերտ Հովհաննիսյանը առաջատարների թվում է․ շախմատի ԵԱ

Չեռնոգորիայի Պետրովաց քաղաքում շարունակվող շախմատի Եվրոպայի անհատական առաջնության 9-րդ մրցափուլում Հայաստանի ներկայացուցիչներից Ռոբերտ Հովհաննիսյանը հաղթել է թուրք Ումուտ Ատա Ակբասին։ 33-ամյա շախմատիստը միավորների քանակը հասցրել է 7-ի և կիսում է 2-7-րդ տեղերը։ Միանձնյա առաջատարը սերբ Ալեքսանդր Ինջիչն է, որը վաստակել է 8 միավոր։ Արամ Հակոբյանը 6,5 միավորով բաժանում է 8-23-րդ, Մանուել Պետրոսյանը, Էրիկ Գասպարյանը, Էմին […] ...

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լատվիայի վարչապետին

16:11 18.11.2024

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լատվիայի վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լատվիայի Հանրապետության վարչապետ Էվիկա Սիլինյային ազգային տոնի՝ Անկախության հռչակման օրվա առթիվ: Ուղերձում ասված է. «Ջերմ շնորհավորանքներ եմ հղում Ձեզ և Լատվիայի բարեկամ ժողովրդին ազգային տոնի՝ Անկախության հռչակման օրվա առթիվ։ Հայաստանը կարևորում է Լատվիայի հետ հարաբերությունները, որոնք հիմնված են ընդհանուր արժեքների ու փոխադարձ վստահության վրա։ Ցանկանում եմ վերահաստատել Հայաստանի […] ...

Չհրկիզվող պահարանում փամփուշտներ ու թմրամիջոց են հայտնաբերել

16:06 18.11.2024

Չհրկիզվող պահարանում փամփուշտներ ու թմրամիջոց են հայտնաբերել

Համայնքային ոստիկանության Գավառի բաժնի ծառայողները զենքի պահման պայմանները ստուգելու նպատակով այցելել են Հայրավանք բնակավայրի բնակիչ 43-ամյա տղամարդու առանձնատուն։ Չհրկիզվող պահարանում եղել են ողորկափող և ակոսափող հրացաններ, օդաճնշիչ ատրճանակ։ Ոստիկանները պահարանում հայտնաբերել են շուրջ 7 գրամ դեղնականաչավուն զանգվածով փաթեթ։ Տանտերը պահարանի տեսանելի հատվածից իրավապահներին է ներկայացրել նաև ապօրինի պահվող ինքնաձիգի 95 փամփուշտ։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են […] ...

Սա մեզ համար դաս էր` հետագայում նույն սխալները չկրկնելու համար․ Չախալյան

16:00 18.11.2024

Սա մեզ համար դաս էր` հետագայում նույն սխալները չկրկնելու համար․ Չախալյան

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար Սուրեն Չախալյանը հետխաղային մամուլի ասուլիսում մեկնաբանել է Ազգերի լիգայի խաղարկության C դիվիզիոնի չորրորդ խմբի վերջին` 6-րդ տուրում, Լատվիայի նկատմամբ հաղթանակը 2-1 հաշվով։ «Ինչպես կանխատեսել էինք, այդպես էլ ընթացավ հանդիպումը։ Ծանր հանդիպում ստացվեց։ Երկու հավաքականների համար էլ սկզբունքային հանդիպում էր։ Երկու թիմերն էլ արեցին ամեն ինչ` հաղթանակի հասնելու համար։ […] ...

Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայում 76 մարդ է զոհվել

15:52 18.11.2024

Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայում 76 մարդ է զոհվել

Գազայի հատվածում վերջին 24 ժամվա ընթացքում առնվազն 76 պաղեստինցի է սպանվել, մոտ 160-ը վիրավորվել են։ Նման տվյալներ է հրապարակել Գազայի առողջապահության նախարարությունը Telegram-ի իր ալիքում։ «Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայում 76 մարդ է զոհվել, ևս 158-ը՝ վիրավորվել»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։ Գազայի առողջապահության նախարարությունը նաև ընդգծել է, որ «2023 թվականի հոկտեմբերից մինչ օրս Գազայում […] ...

Նիկոլ Փաշինյանը Նորին Սրբությանը տեղեկացրել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի վերջին զարգացումների մասին

15:44 18.11.2024

Նիկոլ Փաշինյանը Նորին Սրբությանը տեղեկացրել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի վերջին զարգացումների մասին

Սուրբ Աթոռ կատարած աշխատանքային այցի շրջանակում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի առանձնազրույցը Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապի հետ: Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և նշել, որ իր համար մեծ պատիվ է առաջին անգամ գտնվել Առաքելական պալատում։ ՀՀ վարչապետի խոսքով` բարձր ու բարձրագույն մակարդակով շարունակվող փոխայցերը գալիս են փաստելու Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև […] ...

BACK_TO_TOP