Ֆրանսիան սահմանափակում է քաղաքացիների տեղաշարժը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 03 2025
  • $
    394.04
  • RUBLE
    4.58
  • 428.99
WEATHER
0.09 oC

Ֆրանսիան սահմանափակում է քաղաքացիների տեղաշարժը

08:41 17.03.2020

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը քաղաքացիներին հեռուստաուղերձ է հղել՝ կապված կորոնավիրուսի տարածման հետ։ Այս մասին հայտնում է France 24 հեռուստաալիքը։

Մակրոնը նշել է, որ Եվրոպական միության և Շենգենյան գոտու երկրների սահմանները փակվում են մարտի 17-ից՝ 30 օր ժամկետով։ Ֆրանսիայի նախագահի խոսքով՝ 15 օրով ուժի մեջ է մտնում երկրի տարածքում մարդկանց տեղաշարժի սահմանափակումը։ Նա հույս է հայտնել, որ շատ քաղաքացիներ լրջորեն կվերաբերվեն ընտանեկան և ընկերական հանդիպումների սահմանափակմանը։

Համաձայն նախագահի հայտարարության՝ Ֆրանսիայում նաև կասեցվում են իրականացվող բարեփոխումները, այդ թվում կենսաթոշակային, որը նախատեսում է թոշակի անցնելիս շատ մասնագիտությունների տեր մարդկանց համար արտոնությունների չեղարկում, թոշակի անցման տարիքի բարձրացում՝ 62-ից 64-ի։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թագավոր Չարլզ III-ը ներկայացրել է սիրելի երգերի ցանկը

01:17 12.03.2025

Թագավոր Չարլզ III-ը ներկայացրել է սիրելի երգերի ցանկը

Apple Music-ը հիրապարակել է «His Majesty King Charles III’s Playlist», որը կազմվել է Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի կողմից։ Այս մասին ծառայության ներկայացուցիչները հայտնել են պաշտոնական կայքում։ Թագավորի սիրելի երգերի ցանկը գլխավորում է Ճամայկացի ռեգգի երգիչ Բոբ Մարլիի «Could You Be Loved» հիթը: Բացի այդ, երգացանկը ներառում է ավստրալացի փոփ երգչուհի Քայլի Մինոուգի, ամերիկուհի Գրեյս […] ...

Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը` Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն

00:59 12.03.2025

Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը` Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն

Խորվաթիայի Օսիեկ քաղաքում ընթացող մեծահասակների Եվրոպայի առաջնությունում մեր հավաքականը նվաճեց առաջին մեդալը։ 10մ օդամղիչ ատրճանակ սոլո մրցաձևի կանանց պայքարում Էլմիրա Կարապետյանը դարձավ փոխչեմպիոն։ Այս մասին հայտնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիան։ Մեր մարզուհին որակավորման փուլում 48 միավորով սահմանեց Եվրոպայի ռեկորդ և առաջին հորիզոնականով անցավ եզրափակիչ փուլ։ Ոսկե մեդալի համար պայքարում Կարապետյանը 13:15 հաշվով զիճեց չեզոք դրոշի […] ...

1964-ից ի վեր «Երևան» պետական փողային նվագախումբը դարձել է հայկական ու միջազգային երաժշտության լավագույն կատարողներից մեկը. Ավինյան

00:48 12.03.2025

1964-ից ի վեր «Երևան» պետական փողային նվագախումբը դարձել է հայկական ու միջազգային երաժշտության լավագույն կատարողներից մեկը. Ավինյան

Երևանի մշակութային կյանքի կարևոր իրադարձություններից մեկը՝ «Երևան» պետական փողային նվագախմբի 60-ամյակի հոբելյանական համերգը, կայացավ Արամ Խաչատրյան համերգասրահում։ Այս մասին Ֆեյսբուքի էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «1964-ից ի վեր նվագախումբը դարձել է հայկական ու միջազգային երաժշտության լավագույն կատարողներից մեկը՝ հարստացնելով Երևանի երաժշտական մշակույթը բազմաժանր ծրագրերով: Երևանի քաղաքապետարանը կարևորում է երաժշտության ու մշակույթի դերը քաղաքի […] ...

Վրաստանում ՀՀ դեսպանը մասնակցել է Սերգո Փարաջանովի անվան ամենամյա ստեղծագործական մրցույթի մասնակիցների մրցանակաբաշխությանը

00:39 12.03.2025

Վրաստանում ՀՀ դեսպանը մասնակցել է Սերգո Փարաջանովի անվան ամենամյա ստեղծագործական մրցույթի մասնակիցների մրցանակաբաշխությանը

Մարտի 10-ին, ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը մասնակցեց կինոռեժիսոր և արվեստագետ Սերգո Փարաջանովի անվան ամենամյա ստեղծագործական մրցույթի մասնակիցների մրցանակաբաշխության արարողությանը, որն ավանդաբար կայանում է Թբիլիսիի Սակրեբուլոյում։ Այս մասին հայտնել են Վրաստանում ՀՀ դեսպանությունից։ Մրցույթի տասնամյա հոբելյանի կապակցությամբ, ՀՀ դեսպանը շնորհավորեց «Վրացահայերի միություն» հասարակական կազմակերպությանը, մրցույթի բոլոր մասնակիցներին, ինչպես նաև Թբիլիսիի Սակրեբուլոյի ղեկավարությանը՝ ի դեմս նախագահ Գիորգի […] ...

Շղթայական ավտովթար՝ Երևանում. բախվել է 4 մեքենա

00:34 12.03.2025

Շղթայական ավտովթար՝ Երևանում. բախվել է 4 մեքենա

Այսօր՝ մարտի 11-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:30-ի սահմաններում Գայի պողոտայում բախվել են «BMW» «Mazda», «Nissan», և «Lada» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:   ...

Երջանիկ եմ վերադարձիս համար․ Նեյմարը մեկնաբանել է Բրազիլիայի հավաքականից հրավեր ստանալը

00:27 12.03.2025

Երջանիկ եմ վերադարձիս համար․ Նեյմարը մեկնաբանել է Բրազիլիայի հավաքականից հրավեր ստանալը

Բրազիլական «Սանթոսի» հարձակվող Նեյմարը մեկնաբանել է տևական ընդմիջումից հետո ազգային թիմից հրավեր ստանալը, հայտնում է Goal.com-ը: «Երջանիկ եմ վերադարձիս համար»,- սոցցանցերում գրել է 33-ամյա ֆուտբոլիստը: Վերջին անգամ նա Բրազիլիայի հավաքականի կազմում խաղադաշտ էր դուրս եկել 2023-ի հոկտեմբերի 18-ին: Այդ ժամանակ բրազիլացիները 0-2 հաշվով պարտվել էին Ուրուգվայի թիմին: Բրազիլիայի հավաքականը մարտի 21-ին Մունդիալ-2026-ի որակավորման փուլի հերթական […] ...

BACK_TO_TOP