Երեխաները որևէ ախտանշան չեն ունեցել. Էջմիածնի թիվ 4 դպրոցի տնօրենը՝ մեկուսացված աշակերտների մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 04 2025
  • $
    390.33
  • RUBLE
    4.73
  • 443.14
WEATHER
+19.09 oC

Երեխաները որևէ ախտանշան չեն ունեցել. Էջմիածնի թիվ 4 դպրոցի տնօրենը՝ մեկուսացված աշակերտների մասին

18:00 15.03.2020

Մարտի 14-ին կորոնավիրուսի հաստատված դեպքերից մեկը գրանցվել է դպրոցահասակ երեխայի մոտ։ Երեխան Վաղարշապատի Խ. Աբովյանի անվան թիվ 4 հիմնական դպրոցի աշակերտներից է: Դպրոցի տնօրեն Արուսյակ Մուրադյանը SHANTNEWS-ի հետ զրույցում նշեց, որ իրենց մոտ առավոտից մեկուսացման աշխատանքներ էին տարվում.

«Ես դա բնական երևույթ եմ համարում, որովհետև այդ մեկուսացումը երեխաների անվտանգությունից ելնելով է կատարվում: Մեկուսացվել է 27 աշակերտ՝ ծնողների հետ»,- ասաց տնօրենը՝ փոխանցելով, որ ծնողներից ոմանք իրենց հետ տարել են նաև իրենց անչափահաս երեխաներին:

Մուրադյանն ընդգծեց, որ երեխաները որևէ ախտանշան չեն ունեցել.

«Ես չեմ կասկածում, որ ամեն ինչ լավ է լինելու: Մեկուսացման աշխատանքներն արդեն ավարտված են: Ում որ պետք է՝ արդեն տեղափոխել են Ծաղկաձոր»,- նկատեց Արուսյակ Մուրադյանը:

Նա նշեց նաև, որ ընդհանուր առմամբ, դպրոցի ծնողների ու աշակերտների շրջանում անհանգտություն կա, բայց ծնողները հասկանում են, որ ամեն ինչ արվում է՝ ի շահ իրենց երեխաների առողջության:

Մեկուսացման աշխատանքների ժամանակ ընդդիմացած ծնողների վերաբերյալ էլ մեր զրուցակիցն ասաց.

«Դա այն պատճառով էր, որ ավտոբուսներով բոլորին միասին էին տեղափոխում, բայց համոզվեցին, որ անվտանգությունն ապահովվում է»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մակրոնը դրական է գնահատել Զելենսկիի հետ Հռոմում զրույցը

20:10 26.04.2025

Մակրոնը դրական է գնահատել Զելենսկիի հետ Հռոմում զրույցը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Հռոմում հանդիպել է Վլադիմիր Զելենսկիի հետ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորության արարողությունից հետո։ «Ես շատ լավ զրույց եմ ունեցել Զելենսկիի հետ Հռոմում»,- գրել է Մակրոնը X-ում։ Մակրոնը նշել է, որ կիսում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նպատակը՝ դադարեցնել Ուկրաինայում հակամարտությունը։ «Ուկրաինան պատրաստ է անվերապահ զինադադարի», և Զելենսկին ցանկանում է աշխատել ամերիկացիների և […] ...

SHANTNEWS

20:00 26.04.2025

SHANTNEWS

Պուտինը հաստատել է Կիևի հետ առանց նախապայմանների երկխոսության պատրաստակամությունը

19:50 26.04.2025

Պուտինը հաստատել է Կիևի հետ առանց նախապայմանների երկխոսության պատրաստակամությունը

Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի հետ հանդիպմանը հաստատել է Ռուսաստանի պատրաստակամությունը՝ առանց նախապայմանների բանակցել Ուկրաինայի հետ, հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ «Թրամփի բանագնաց Ուիթքոֆի հետ երեկվա զրույցի ժամանակ Վլադիմիր Պուտինը կրկնել է, որ ռուսական կողմը պատրաստ է վերսկսել Ուկրաինայի հետ բանակցային գործընթացը առանց որևէ նախապայմանի», – ասել է մամուլի քարտուղարը։ Նա […] ...

Սթարմերը ողջունել է ուկրաինական խաղաղության բանակցություններում առաջընթացը

19:40 26.04.2025

Սթարմերը ողջունել է ուկրաինական խաղաղության բանակցություններում առաջընթացը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը նշել է Ուկրաինայի խաղաղ կարգավորման շուրջ բանակցություններում առաջընթացը։ Այս մասին հայտնել են վարչապետի գրասենյակից Հռոմում Վլադիմիր Զելենսկիի հետ նրա հանդիպումից հետո։ «Նրանք քննարկել են դրական առաջընթացը, որը ձեռք է բերվել վերջին օրերին Ուկրաինայում արդար և կայուն խաղաղության հասնելու համար։ Նրանք պայմանավորվեցին պահպանել թափը և շարունակել ակտիվորեն աշխատել միջազգային գործընկերների հետ՝ […] ...

Թրամփը լքել է Վատիկանը՝ հրաժարվելով շարունակել հանդիպումը Զելենսկիի հետ

19:33 26.04.2025

Թրամփը լքել է Վատիկանը՝ հրաժարվելով շարունակել հանդիպումը Զելենսկիի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է շարունակել Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպումը Վատիկանում։ Այս մասին հայտնում է RBC-Ukraine գործակալությունը։ Դրա հաղորդմամբ՝ ԱՄՆ նախագահը չի կարողացել շարունակել բանակցությունները, քանի որ իր ժամանակացույցը պահանջում էր, որ ինքը Հռոմից հեռանա Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորության ավարտից անմիջապես հետո։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Թրամփին ու Զելենսկիին հաջողվել է փոքրիկ հանդիպում […] ...

Գոռ Շատվերյանը՝ սամբոյի պատանիների Եվրոպայի առաջնության չեմպիոն

19:23 26.04.2025

Գոռ Շատվերյանը՝ սամբոյի պատանիների Եվրոպայի առաջնության չեմպիոն

71 կգ քաշային Գոռ Շատվերյանը հռչակվել է սամբոյի պատանիների Եվրոպայի առաջնության չեմպիոն: Այս մասին հայտնում են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից:   ...

BACK_TO_TOP