10:59 19.12.2017
Նոյեմբերի 18-ին լրատվական կայքերից մեը հրապարակեց հոդված ՝ «Շառլ Ազնավուրը քննադատել է Հայաստանի իշխանություններին» վերտառությամբ, որտեղ նշվում է, որ շանսոնյեն Նուվել դ’Աղմենի ամսագրին տված հարցազրույցում քննադատել է Հայաստանի իշխանություններին: Հոդվածում մեջբերվել է Շառլ Ազնավուրի խոսքը.
«Պետք է գիտակցենք, որ ունենք գեղեցիկ մի երկիր, որը պետք է զարգացնել, այլապես այն մի օր կարող է անհետանալ այնպես, ինչպես որոշ հին քաղաքակրթություններ: Իսկ դրա պատասխանատվությունը կկրեն Հայաստանի ղեկավարները»:
Անդրադառնալով հոդվածին, Հայաստանի արտաքին գործերի նախարարության լրատվական ծառայությունը պատասխանել է, նշելով, որ կայքը փոխել է հարցազրույցի շեշտադրումները և շանսոնյեի խոսքերը ներկայացրել որպես քննադատություն՝ ուղղված Հայաստանի իշխանությունների դեմ, այնինչ Ազնավուրն իր հարցազրույցում ընդհանրական անդրադարձ է կատարում Հայաստանին և նրա խոսքն հիմնականում ուղղված է ուղղված է հայ ժողովրդին ընդհանրապես, այլ ոչ թե Հայաստանի իշխանություններին մասնավորապես:
Բացի այդ, ռադիոկայանի կողմից հարցազրույցի մեկնաբանությունը ընդհանուր առմամբ ներկայացված է հատված-հատված, կոնտեքստից կտրված մեջբերումներով և ընթերցողի մոտ կարող է բացասական տպավորություն ստեղծել, մինչդեռ բնօրինակում Շառլ Ազնավուրը բավական դրական երանգներով է ներկայացնում իրականությունը: Բացի այդ, Ազատություն ռադիոկայանի այն անդրադարձը, թե իբր Աշխարհահռչակ շանսոնյեի խոսքով, ինքն այս թեմայի շուրջ խոսել է Հայաստանի ղեկավարների հետ․ – «Ես նրանց չեմ խնայում: Ասում եմ այն, ինչ որ մտածում եմ», ևս անճշտություններ ունի, քանի որ Ազնավուրը նշել է հետևյալը՝ «Ես դա ասել եմ հայերին» (Je le dis aux Arméniens)»,-ասված է ԱԳՆ տեքստում:
11:53 09.04.2025
Քննարկվել են «Երևանյան երկխոսության» և Դուբրովնիկի համաժողովի միջև համագործակցության հեռանկարներըԱպրիլի 8-ին աշխատանքային այցով Խորվաթիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Խորվաթիայի ԱԳՆ քաղաքական ծրագրավորման տնօրինության ղեկավար, Դուբրովնիկի համաժողովի համակարգող Անտուն Բուկլյաշի հետ: Դավիթ Կարապետյանը ներկայացրել է տարածաշրջանում առկա իրավւճակը: Զրուցակիցները քննարկել են «Երևանյան երկխոսության» և Դուբրովնիկի համաժողովի միջև համագործակցության հեռանկարները, կիսվել համաժողովների կազմակերպման փորձով: ...
11:45 09.04.2025
Բելգիայի Սենատի նախագահը Հակոբ Արշակյանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացըՈւզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող Միջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովի շրջանակում ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հանդիպել է Բելգիայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Պետեր Դը Ռուվերի եւ Սենատի նախագահ Վենսան Բլոնդելի հետ: ՀՀ ԱԺ փոխնախագահը երախտագիտություն է հայտնել Պետեր Դը Ռուվերին եւ Բելգիայի Ներկայացուցիչների պալատին Հայաստանին ու հայ ժողովրդին մշտապես ցուցաբերած աջակցության եւ կարեւոր հարցերի վերաբերյալ […] ...
11:39 09.04.2025
Արաղչին հայտնել է, թե ինչ է քննարկվելու ԱՄՆ-ի հետ բանակցություններումՕմանում ԱՄՆ-ի հետ առաջիկա բանակցությունները կփորձարկեն Թեհրանի հետ ազնիվ և բարեխիղճ երկխոսություն վարելու Վաշինգտոնի մտադրությունների լրջությունը։ Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Ալժիր կատարած այցի ժամանակ։ «Մուսկատում կայանալիք բանակցությունները դիվանագիտության համար նոր հնարավորություն են, ինչպես նաև ԱՄՆ-ի մտադրությունների լրջության փորձություն։ Կքննարկվի միայն միջուկային հարցը, այն է՝ Իրանի միջուկային ծրագրի խաղաղ բնույթի երաշխիքներ՝ անարդար […] ...
11:32 09.04.2025
Քննարկվել են Հայաստան-Խորվաթիա երկկողմ հարաբերությունների օրակարգին առնչվող մի շարք հարցերԱպրիլի 8-ին աշխատանքային այցով Խորվաթիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Խորվաթիայի ԱԳՆ պետական քարտուղար Անդրեյա Մետելկո-Զգոմբիչի հետ: Դավիթ Կարապետյանը զրուցակցին ներկայացրել է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված Հայաստանի ջանքերը՝ ներկայացնելով ՀՀ Կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ նախագիծը»: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Խորվաթիա երկկողմ հարաբերությունների օրակարգին առնչվող մի շարք հարցեր, […] ...
11:24 09.04.2025
Արենի համայնքի Ելփին բնակավայրում գործարկվելու են էլեկտրական շչակներԱպրիլի 10-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Ելփին բնակավայրում և միջնակարգ դպրոցում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...