13:47 05.06.2018
Միջազգային լրատվամիջոցներում ակտիվ քննարկվում է այն հարցը, որ մայիսի 30-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Քիմ Քարդաշյանի հետ հանդիպել է ոչ միայն բանտային բարեփոխումների ու թմրանյութերի մաքսանենգության գործով ցմահ ազատազրկման դատապարտված 63-ամյա Ալիս Մարի Ջոնսոնին ներում շնորհելու հարցը քննարկելու նպատակով:
Հանդիպման ընթացքում նա շնորհակալություն է հայտնել Քարդաշյանին և նրա աֆրոամերիկացի ամուսնուն՝ իրեն ցուցաբերած աջակցության համար: Այս մասին հայտնում է բրիտանական DailyMail-ը՝ նկատելով, որ Թրամփը 2016 թվականին կայացած ԱՄՆ նախագահի ընտրությունների ժամանակ ստացել է աֆրոամերիկացիների միայն 8 տոկոսի աջակցությունը, այնինչ, Հիլարի Քլինթոնին աջակցել է նրանց 88 տոկոսը:
Հայտնի է, որ հանդիպումից որոշ ժամանակ առաջ ռեփերը գրառում է կատարել իր թվիթերյան էջում՝ իր աջակցությունը հայտնելով ԱՄՆ նախագահին:
«Դուք կարող եք չհամաձայնել Թրամփի հետ, բայց ամբոխը չի կարող ստիպել ինձ չսիրել նրան»,- գրել է նա:
Սրան ի պատասխան՝ Թրամփը գովել ու շնորհակալություն էր հայտնել երգչին:
Հանդիպումից հետո իր թվիթերյան էջում գրառում էր կատարել նաև Քիմ Քարդաշյանը:
«Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել նախագահ Թրամփին հատկացրած ժամանակի համար: Մենք հույս ունենք, որ նախագահը գթություն կցուցաբերի և ներում կշնորհի Ալիս Մարի Ջոնսոնին՝ թմրանյութերի հետ կապված օրինազանցության համար»,- գրել էր նա:
I would like to thank President Trump for his time this afternoon. It is our hope that the President will grant clemency to Ms. Alice Marie Johnson who is serving a life sentence for a first-time, non-violent drug offense.
— Kim Kardashian (@KimKardashian) May 31, 2018
Ավելի վաղ SHANTNEWS.AM-ը հայտնել էր, որ ԱՄՆ նախագահը հանդիպում էր ունեցել Քիմ Քարդաշյանի հետ:
15:25 11.04.2025
Տիգրան Դադունցն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության պատվիրակությանըԱրդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովային, ով ավարտում է իր առաքելությունը Հայաստանում, Ալեքսանդր Թիմանին, ով շուտով ստանձնելու է ԱՄՀ հայաստանյան առաքելության նոր ղեկավարի պաշտոնը, ինչպես նաև առաքելության ներկայացուցիչներին: Հանդիպմանը նախարարի տեղակալը բարձր է գնահատել հաստատությունների միջև առկա համագործակցությունը՝ հատուկ ընդգծելով ԱՄՀ հետ համագործակցության նշանակությունն ու […] ...
15:18 11.04.2025
Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը ընդամենը 32 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել է Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովին և դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Կարեն Խաչատրյանը (87 կգ) 1/8-ում մրցել է բուլղարացի Սեմյոն Նովիկովի հետ և պարտվել է 3-6 հաշվով։ ...
15:11 11.04.2025
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն ԱնթալիաՄեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա: Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսված են նախարարի երկկողմ հանդիպումներ: ...
15:06 11.04.2025
Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆՆԳՆ-ն հորդորում է որևէ մեկին չտրամադրել անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր։ «Վերջերս լայն տարածում են ստացել տարբեր բանկերի անունից սոցցանցերում տեղադրվող տարաբնույթ կեղծ հայտարարությունները, որոնք հանդիսանում են հաճախորդների բանկային տվյալներին տիրանալու, ապա նրանց անվամբ վարկեր ձևակերպելու և գումարները հափշտակելու միջոց։ Կանխարգելիչ թեմատիկ տեսանյութում անդրադարձել է կատարված Հայաստանում գործող բանկերից մեկի անունից տարածվող կեղծ հայտարարություններին և հափշտակության […] ...
14:57 11.04.2025
Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...