«Արի տուն»-ը և մի շարք այլ ծրագրեր հետաձգվում են՝ կոռուպցիոն ռիսկերի պատճառով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 04 2025
  • $
    390.94
  • RUBLE
    4.77
  • 443.95
WEATHER
+6.09 oC

«Արի տուն»-ը և մի շարք այլ ծրագրեր հետաձգվում են՝ կոռուպցիոն ռիսկերի պատճառով

12:40 05.06.2018

«Առնվազն չենք բացառում, որ 2018թ.-ի պետբյուջեով հաստատված մի շարք ծրագրերում, որ դեռևս չեն իրականացվել, սակայն արդեն անցկացվել են համապատասխան մրցույթներ, կարող են առկա լինել կոռուպցիոն ռիսկեր», – այս մասին հունիսի 5-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը:

Հունիսի 17-ին պետք է մեկնարկեր «Արի տուն» ծրագիրը, այնուհետև «Ամառային դպրոց» և «Իմ Հայաստան» ծրագրերը, սակայն  այս ծրագրերի իրականացումը նախարարը հետաձգում է՝ ժամանակ հատկացնելով ուսումնասիրություններին և ստեղծված կասկածները փարատելու համար: Մխիթար Հայրապետյանը նաև ներկայացրել է այն փաստերը, որոնք կասկածի առաջացման հիմք են դարձել:

«Իմ հանձնարարականով ուսումնասիրվեցին նախորդ տարիների տենդերների և առաջին եռամսյակի գործունեությունը և պարզվեց, որ տարիենր շարունակ, առնվազն վերջին 3 տարիներին, հիմնականում տենդերը շահել են նույն կազմակերպությունները ու ՍՊԸ-ները: Անունները կհրապարակվեն ՊՎԾ ուսումնասիրություններից հետո, որ դրանք հիմնարար փաթեթով ներակայացնեմ հանրությանը», – ասել է նախարարը և բերել կոնկրետ օրինակներ:

Օրինակ, 2016-ին նույն կազմակերպությունը շահել է 10-ից ավելի մրցույթում, 2017-ին՝ 8, 2018-ին նույն կազմակերպությունը շահել է 7 մրցույթ: Այս պահին որևէ փաստ չկա, սակայն, ըստ նախարարի, կան խոսակցություններ, որ այդ ՍՊԸ-ների մի մասը անմիջական կապ են ունեցել «Հայաստան-Սփյուռք» ՊՈԱԿ-ի նախկին ղեկավարության ու աշխատակիցների հետ:  Չեն ներկայացվել ծանրակշիռ փաստարկներ, որոնք կարող էին փարատել այդ մտահոգությունները:

«Իմ նշանակումով, իմ թիմի ձևավորումով, «Հայրենիք-Սփյուռք» կենտրոնի նոր նշանակումով՝ ի դեմս Հակոբ Ասլանյանի, բոլոր կոռուպցիոն ռիսկերը պետք է բացառվեն: Մենք պետք է ՀՀ քաղաքացուն, ով հարկ է վճարում, լինենք հաշվետու ամեն ծախսված դրամի համար», – նշել է նախարարը:

Նախարարի մոտ կասկած են հարուցել ամառային ճամբարներում սննդի համար իրականացված ծախսերը: Ամեն երեխայի համար սահմանված է մոտ 8000դր՝ 2-անգամյա սննդի համար: Նախարարի խոսքով՝ քրտնաջան աշխատող քաղաքացին, որի վճարած հարկերից է այս գումարը ծախսվում, կարող է հարցնել, թե՝ 4000-ով ի՞նչ լանչ պետք է լինի.

«Գառ պետք է մատուցե՞ն, թե սև խավիար: Միգուցե օրինական առումով կարող ես թույլ տալ նման շռայլություն, բայց հարկատուի վճարած ամեն դրամը պետք է հաշվետու կերպով ծախսվի: Եթե անգամ օրենքը թույլ է տալիս, իմ նշանակումից հետո որևէ նոր մրցույթի պայմաններում չպետք է սահմանվեն առավելագույն թվեր: Նույն մրցույթում լանչը կարելի է սահմանել շատ ավելի մատչելի գներով», – ասել է նախարարը:

Կասկածի տեղիք են տվել նաև հյուրանոցային և տրանսպորտային ծախսերը: Տարիներ շարունակ նույն հյուրանոցն է ընդունել հյուրեր: Գուցե պատճառը մատչելի գներն են, բայց, ըստ նախարարի, պետք է ստուգել:

«Իքս հյուրանոցից մինչև ԵՊՀ 1 կմ է: 1 երեխային տեղափոխել և հետ բերելը հաշված է  1300 դրամ: Ինձ մոտ առաջանում է հարց՝ ի՞նչ չափորոշիչներով է հաստատվել տվյալ գումարը: Անգամ, եթե յուրաքանչյուրին 1 տաքսիով տանում, բերում ես, մինիմալով 1200 է անում, բայց տաքսու մեջ  կարող էր նստել 4 երեխա: Պարզ հաշվարկներ են, որ յուրաքանչյուրին մտածելու առիթ պետք է տա: Թվում է, թե 100 դրամի մասին է խոսքը, բայց արժեհամակարգի մասին է խոսքը: Չեմ ուզում ասել՝  փողեր մսխելու մասին է խոսքը, բայց դա էլ չի բացառվում: Թվում է, թե մեծ գումար չէ, բայց որ բազմապատկեք 1000-ներով, 10 000-ներով, կտեսնեք թե ինչ գումարների մասին է խոսքը», – հայտարարել է նախարարը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հոկեյում էական առաջընթաց ունենք

00:00 18.04.2025

Հոկեյում էական առաջընթաց ունենք

Երևանի գեղասահքի և տափօղակով հոկեյի մանկապատանեկան մարզադպրոցում անցկացվում է տափօղակով հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնությունը, որին մասնակցում է նաև Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը: Ի դեպ, եզրափակիչ խաղը կկայանա ապրիլի 19-ին: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Վերջին տարիների ընթացքում այս մարզաձևում էական առաջընթաց ունենք։ 2023 թվականից փաստացի գործում է հոկեյի լիգան, և այս պահի դրությամբ […] ...

Լարսը փակ է բեռնատարների համար

23:59 17.04.2025

Լարսը փակ է բեռնատարների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է միայն բեռնատարների համար: ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

23:57 17.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Թրամփը հայտարարել է, որ չի շտապում հարձակվել Իրանի վրա

23:48 17.04.2025

Թրամփը հայտարարել է, որ չի շտապում հարձակվել Իրանի վրա

Միացյալ Նահանգները չի շտապում հարձակվել Իրանի վրա՝ Թեհրանի զարգացող միջուկային ծրագրի պատճառով։ Այս մասին Սպիտակ տանը լրագրողների հարցերին պատասխանելիս հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նրան խնդրեցին մեկնաբանել Իսլամական Հանրապետության վրա հարձակվելու հնարավորությունը։ «Ես չէի ասի, որ մերժել եմ այս տարբերակը։ Ես չեմ շտապում դա անել, քանի որ կարծում եմ, որ Իրանն ունի հնարավորություն ստեղծելու […] ...

Քաջարանում բախվել են «Mercedes»-ն ու «Scania» բեռնատարը

23:43 17.04.2025

Քաջարանում բախվել են «Mercedes»-ն ու «Scania» բեռնատարը

Ապրիլի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 16։40-ի սահմաններում Քաջարան քաղաքում բախվել են Սյունիքի մարզի բնակիչ 22-ամյա Սարգիս Խ․-ի վարած «Mercedes» մակնիշի և Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 40-ամյա Մոհարամ Ս․-ի վարած «Scania» մակնիշի բեռնատարը։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների տուժածներ չկան։ Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկները։ Վթարի փաստով […] ...

Հուսով եմ, որ տարածաշրջանը կայուն խաղաղության և կայունության նոր էջ կթևակոխի. ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան

23:34 17.04.2025

Հուսով եմ, որ տարածաշրջանը կայուն խաղաղության և կայունության նոր էջ կթևակոխի. ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան

Ուրախ էի կրկին այցելել Սյունիք և ծանոթանալ նրա հարուստ մշակույթին ու պատմությանը։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոն Գալահերը։ «Ոգեշնչող է տեսնել այն կարևոր աշխատանքը, որ կատարում են տեղական իշխանությունները և քաղաքացիական հասարակությունը, հուսով եմ, որ տարածաշրջանը կայուն խաղաղության և կայունության նոր էջ կթևակոխի»,- գրել է նա: Մեկ այլ […] ...

BACK_TO_TOP