Ինչպիսի՞ իրավիճակ է տիրում աշխարհում՝ կապված նոր կորոնավիրուսի հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 11 2024
  • $
    390.88
  • RUBLE
    3.71
  • 411.09
WEATHER
+5.09 oC

Ինչպիսի՞ իրավիճակ է տիրում աշխարհում՝ կապված նոր կորոնավիրուսի հետ

20:00 09.03.2020

Նոր տեսակի կորոնավիրուսը շարունակում է մնալ համաշխարհային հանրության ուշադրության կենտրոնում: Վարակվածների թվով վիրուսի էպիկենտրոն Չինաստանին հաջորդում է Հարավային Կորեան, իսկ մահացածների թվով՝ Իտալիան:

Իտալիա

Եվրոպայում նոր կորոնավիրուսի տարածման կենտրոնը համարվում է Իտալիան: Եվրոպական երկրների մեծ մասում կորոնավիրուսի առաջին դեպքերը բերվել են հենց Իտալիայից: Մահացության ցուցանիշով հիվանդության էպիկենտրոն Չինաստանից հետո Իտալիան երկրորդ տեղում է: Այնտեղ վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահվան 133 դեպք է արձանագրվել, ընդհանուր մահացածների թիվը գերազանցել է 360-ը: 25 %-ով ավելացել է վարակվածների թիվը, որն արդեն գերազանցում է 7370-ը: Հիվանդներից շուրջ 620-ը բուժվել է:

Իտալիայի իշխանությունները երկրի հյուսիսային Լոմբարդիա վարչական շրջանում և 14 այլ նահանգներում սահմանափակել են մուտքն ու ելքը, ինչն ազդում է 16 մլն մարդու տեղաշարժի վրա: Ամբողջ երկրում մինչև ապրիլի 3-ը փակվել են դպրոցները, մարզասրահները, թանգարանները: Սպորտային միջոցառումներն անցկացվում են առանց հանդիսատեսի:

Կորոնավիրուսի տարածումը կանխելու համար Իտալիայի իշխանությունները նաև արգելել են բանտեր այցելությունները: Սա ազատազրկվածների շրջանում մեծ դժգոհությունների առիթ է դարձել: Բանտերում կազմակերպված խռովությունների հետևանքով 6 մարդ է մահացել:

Ֆրանսիա

Ֆրանսիայում գրանցվել է վարակման ավելի քան 1200 դեպք, որոնցից 12-ը բուժվել է, 19-ը՝ մահացել: Ֆրանսիայի իշխանություններն արգելել են 1000 հոգուց ավելի մարդկանց կուտակումը մեկ վայրում:

Հարավային Կորեա

Հարավային Կորեայում գրանցվել է 7470-ից ավելի վարակակիր, որոնցից բուժվել է 118-ը, մահացել՝ 53-ը: Հարավային Կորեայում կորոնավիրուսով պայմանավորված մահացության ամենացածր ցուցանիշն է գրանցվել՝ 0,7 %: Այդ երկրի նախագահ Մուն Չժե Ինը հայտարարել է, որ նոր տեսակի կորոնավիրուսի համաճարակի տեմպերն իրենց երկրում, կարծես, նվազում են:

Չինաստան

Չինաստանը նույնպես բավական դրական առաջընթաց է արձանագրել: Վիրուսի էպիկենտրոն հանդիսացող Ուհան նահանգում 14 ժամանակավոր հիվանդանոցներից 11-ը փակվել են, քանի որ հիվանդների մեծ մասը բուժվել է: Միայն Չինաստանում վերջին 3 ամիսների ընթացքում կորոնավիրուսով հիվանդացել է ավելի քան 80 հազար մարդ, նրանցից 58 հազարը բուժվել է, 3120-ը՝ մահացել:

Իրան

Հարևան Իրանում, ըստ պաշտոնական տվյալների, նոր կորոնավիրուսի 7160-ից ավելի դեպք է գրանցվել, որոնցից բուժվել է 2390-ից ավելին, մահվան դեպքերը 237-ն են:

Կորոնավիրուս է ախտորոշվել Իրանի ևս մեկ պաշտոնյայի՝ Ճգնաժամային իրավիճակների ծառայության ղեկավար Իսմայիլ Նաջարի մոտ: Նա բուժօգնության է դիմել անցյալ շաբաթ: 4 թեստերի արդյունքները նրա մոտ արձանագրել են վիրուսի առկայությունը: Իսմայիլ Նաջարը հոսպիտալացվել է, սակայն լավ ինքնազգացողության շնորհիվ նրան դուրս են գրել հիվանդանոցից և կարանտինի ենթարկել:

Իրանի դատարանները որոշակի պայմանների համապատասխանող 70 հազար ազատազրկվածների ժամանակավորապես ազատել են բանտերից, որպեսզի կանխեն հիվանդության է՛լ ավելի տարածումը:

Իրանում վարակման ամենաշատ դեպքերը գրանցվել են, Թեհրան, Ղոմ և Գիլան նահանգներում:

Այլ երկրներ

Վրաստանում նոր կորոնավիրուսով հիվանդների թիվը 15 է, Ադրբեջանում՝ 9: Երկու երկրներում էլ մահվան դեպքեր չեն գրանցվել:

Գերմանիայում կորոնավիրուսով հիվանդների թիվը կազմել է 1151 մարդ, Իսպանիայում՝ 911: ԱՄՆ-ում նոր տեսակի կորոնավիրուսով ախտահարվածների թիվը գերազանցել է 560-ը, Ռուսաստանում այդ թիվը 20 է:

Ի դեպ, այս թվերը ժամ առ ժամ փոփոխվում են: Կորոնավիրուսից հիվանդացածների, առողջացածների և մահացածների թիվն կարող եք հետևել այստեղ:

Հիվանդության ավարտի կանխատեսումները և հնարավոր բուժումը

Չինաստանի առողջապահության նախարարության պաշտոնյաներից մեկը կանխատեսել է, որ կորոնավիրուսի համաճարակը աշխարհի տարբեր երկրներում կշարունակի տարածվել մինչև հունիս:

Մինչ հիվանդությունը տարածվում է, մասնագետները փորձում են արդյունավետ դեղամիջոց ստեղծել վիրուսի դեմ: Ճապոնական դեղագործական ընկերություններից մեկն առաջարկել է դեղամիջոցում օգտագործել վիրուսը հաղթահարած հիվանդների արյան հակամարմինները:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանի Մ19 հավաքականը պարտվել է Ուկրաինայի ընտրանուն

15:30 27.11.2024

Հայաստանի Մ19 հավաքականը պարտվել է Ուկրաինայի ընտրանուն

Ֆուտբոլի կանանց Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը պարտությամբ է մեկնարկել Երևանում ընթացող Եվրոպայի Մ19 առաջնության որակավորման առաջին փուլի մինի-մրցաշարում։ Առաջին տուրում հայ ֆուտբոլիստուհիները մրցել են Ուկրաինայի Մ19 թիմի հետ և պարտվել 0-2 հաշվով։ Հյուրերը Այս խմբում ընդգրկված է նաև Իսրայելը, որի դեմ Հայաստանի թիմը կխաղա դեկտեմբերի 2-ին։ ...

Աշխարհի չեմպիոնի կոչման համար երկրորդ պարտիան ավարտվել է ոչ-ոքի

15:28 27.11.2024

Աշխարհի չեմպիոնի կոչման համար երկրորդ պարտիան ավարտվել է ոչ-ոքի

Սինգապուրում շարունակվում է շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման մրցամարտը չինացի Դին Լիրենի ու հնդիկ Դոմարաջու Գուկեշ միջև: Կայացել է երկրորդ տուրը, որում 23 քայլից հետո գրանցվել է ոչ-ոքի: Աշխարհի չեմպիոնը խաղացել է սպիտակներով: Առաջին տուրում չինացի գրոսմայստերը սևերով հաղթել էր: Սինգապուրում նախատեսված է 14 պարտիա: Չեմպիոն կդառնա 7,5 միավոր վաստակած գրոսմայստերը: Եթե գրանցվի 7-7 հաշիվը, չեմպիոնը […] ...

Մի շարք մասնագիտական աշխատանքների և ծառայությունների հարկումը կտեղափոխվի հարկման ընդհանուր համակարգ. առաջարկը քննարկվել է առաջին ընթերցմամբ

15:22 27.11.2024

Մի շարք մասնագիտական աշխատանքների և ծառայությունների հարկումը կտեղափոխվի հարկման ընդհանուր համակարգ. առաջարկը քննարկվել է առաջին ընթերցմամբ

Կառավարությունն առաջարկում է մի շարք մասնագիտական աշխատանքների եւ ծառայությունների հարկումը տեղափոխել հարկման ընդհանուր համակարգ: ««ՀՀ հարկային օրենսգրքում» լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», ««ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» 2024 թվականի հունիսի 12-ի ՀՕ-285-Ն օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ նոյեմբերի 27-ի նիստի ընթացքում ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարարի […] ...

ՀՀ ԱԺ նախագահի և Գերմանիայի դեսպանի քննարկումների առանցքում են եղել Հայաստան-ԵՄ համագործակցությանը և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցերը

15:15 27.11.2024

ՀՀ ԱԺ նախագահի և Գերմանիայի դեսպանի քննարկումների առանցքում են եղել Հայաստան-ԵՄ համագործակցությանը և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցերը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 27-ին ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին: Շնորհավորելով Հայաստանում դիվանագիտական ծառայության անցնելու կապակցությամբ՝ ՀՀ ԱԺ նախագահը դեսպանին հաջողություններ է մաղթել այդ կարեւոր առաքելությունում՝ նշելով, որ որպես ԱԺ նախագահ` պատրաստ է ցուցաբերել անհրաժեշտ օգնություն հայ-գերմանական հարաբերությունները զարգացնելուն միտված նախաձեռնություններում: Գերմանիայի դեսպանն էլ իր հերթին […] ...

«Կրասնոդարը» դուրս է եկել Ռուսաստանի գավաթի կիսաեզրափակիչ

15:07 27.11.2024

«Կրասնոդարը» դուրս է եկել Ռուսաստանի գավաթի կիսաեզրափակիչ

Ռուսաստանի գավաթի խաղարկության ռեգիոնների ուղու քառորդ եզրափակչում «Կրասնոդարը» հյուրընկալվելիս հետխաղյա 11-մետրանոցներով պայքարից դուրս է թողել երկրորդ լիգան ներկայացնող «Տյումենին»։ Հյուրերը Ռուսաստանի ազգային հավաքականում հանդես եկած հարձակվող Ֆյոդոր Սմոլովի դուբլի և 19-ամյա կիսապաշտպան Դանիլա Կոզլովի գոլի շնորհիվ հաղթում էին 3-0 հաշվով, սակայն «Տյումենի» ֆուտբոլիստները կարողացել են հավասարեցնել հաշիվը։ Հետխաղյա հարվածաշարի ժամանակ «Կրասնոդարին» երկու անգամ փրկել է […] ...

SHANTNEWS

15:00 27.11.2024

SHANTNEWS

BACK_TO_TOP