16:42 09.03.2020
Այսօր Գյումրիում երթ է անցկացվել, իսկ առիթն օրեր առաջ Տեքստիլ թաղամասի տներից մեկում կատարված դեպքն էր, երբ դաժան ծեծի հետևանքով 43-ամյա կինը մահացել էր, իսկ նրա 13-ամյա աղջիկը մարմնական ծանր վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց։
Երթի նախաձեռնությունը «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնությունների» կոալիցիայինն էր, որին միացել էին իրավապաշտպան տարբեր կազմակերպություններ, կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ՀԿ-ներ։
Մասնակիցները «Մեղավորը դու չես, բռնարարն է», «Օջախում կին է սպանվում», «Ընտանիքում կանայք շահագործվում են», «Կանայք սպանվում են Ձեր լռության պատճառով» պաստառներով, վանկարկումներով ու թմբուկներով Շիրակի մարզի դատախազությունից շարժվել են դեպի Պռոշյան 14 հասցե, որտեղ մարտի 5-ին տեղի էր ունեցել միջադեպը։
«Մենք այսօր հավաքվել ենք, որ մերժենք բռնությունը, մերժենք առհասարակ լռությունը հասարակության կողմից: Մեր պարտքն է իրազեկել, որ կանայք մեղավոր չեն, և նրանք չպետք է լռեն: Կնասպանությունն այլևս տեղ չունի մեր կյանքում: Մենք պետք է հասնենք այս գաղափարի իրականացմանը»,- ասաց երթի մասնակից, «Կանանց իրավունքների տուն» ՀԿ նախագահ Կարինե Դավթյանը:
Ակցիայի մասնակիցներն ասացին, որ հետամուտ են լինելու նաև դեպքի առթիվ հարուցված քրեական գործի ողջ ընթացքին։ Ներկաների կարծիքով` հարուցված քրեական գործը իրականում չի պարունակում այն ողջ դաժանությունը, ինչը հանցագործության մեջ մեղադրվող 28-ամյա երիտասարդը ցուցաբերել է մոր և դստեր նկատմամբ։
Բռնության զոհ դարձած կնոջ տան դիմաց անցկացվող ակցիայի նկատմամբ այս անգամ ևս հարևաններն ու թաղամասի բնակիչները ցուցաբերել են բացարձակ անտարբերություն և խուսափել ակցիայի մասնակիցների հետ շփումից։
Երթն ավարտվել է Գյումրիի «Օյունջյան» վարժարանի դիմաց։ Հենց այս հաստատության 7-րդ դասարանի աշակերտուհի է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գտնվող դաժան ծեծի ենթարկված 13-ամյա աղջիկը։
20:40 24.11.2024
Ինդոնեզիան զգուշացնում է Կարանգեթանգ հրաբխի ակտիվության աճի մասին18:00 24.11.2024
ՃՏՊ Դիմիտրով գյուղի մոտակայքում. կան տուժածներ17:20 24.11.2024
ԱՄԷ-ում անհետացած ռաբբիին մահացած են գտել14:40 24.11.2024
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով13:00 24.11.2024
Մեքենայում փակված երեխային օգնության են հասել փրկարարները12:20 24.11.2024
COP29-ում հաստատվել է կլիմայական նոր կոլեկտիվ նպատակը12:00 24.11.2024
Ռուսաստանը մարդասիրական օգնություն է ուղարկել Մյանմարի բնակչությանը11:20 24.11.2024
Այրվել է մոտ 500 հակ անասնակեր23:50 23.11.2024
ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համար23:40 23.11.2024
Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին․ SANA23:30 23.11.2024
Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարները23:25 23.11.2024
Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ22:32 23.11.2024
Կանադան անհանգստացած է Արկտիկայում Չինաստանի ակտիվությամբ22:16 23.11.2024
Թբիլիսիի Հերոսների հրապարակում ավարտվել է բողոքի ցույցը21:50 23.11.2024
Պուտինն արգելել է երեխա չունենալու գաղափարի հանրային քարոզչությունը20:06 23.11.2024
Հրդեհ տան տանիքում22:20 24.11.2024
Անհայտ ԱԹՍ-ներ են նկատվել Բրիտանիայում գտնվող ամերիկյան ավիաբազաների երկնքումԱնհայտ անօդաչու թռչող սարքեր են նկատվել Մեծ Բրիտանիայում ԱՄՆ ռազմաօդային ուժերի երեք բազաների վրայով թռչելիս, հայտնում է Guardian-ը՝ հղում անելով Եվրոպայում ԱՄՆ զինված ուժերի ներկայացուցչին։ «Մենք կարող ենք հաստատել, որ փոքր անօդաչու թռչող սարքերը նկատվել են RAF Lakenheath, RAF Mildenhall և RAF Feltwell ռազմաբազաների տարածքների վրա նոյեմբերի 20-ից 22-ը: Թերթի տվյալներով՝ ԱՄՆ ռազմաօդային ուժերը, որոնք […] ...
22:00 24.11.2024
Հաջորդ համերգներից մեկի հայտարարությունը էջումս տեղադրելու եմ՝ ներկա-բացակա անելու հեռանկարով․ վարչապետՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․ «Մարիամի հետ ներկա գտնվեցինք Հայաստանի պետական ջազ նվագախմբի համերգին։ Խնդրում եմ + դնեն նրանք, ովքեր պատրաստ կլինեին 3000-ից 5000 դրամ վճարել համերգին ներկա գտնվելու համար, եթե իմանային դրա մասին։ Խնդրում եմ անկեղծ լինել, որովհետև հաջորդ համերգներից մեկի հայտարարությունը էջումս տեղադրելու եմ՝ […] ...
21:40 24.11.2024
Արաբական պետությունների լիգան մերժել է Իրաքի դեմ Իսրայելի մեղադրանքներըԱրաբական պետությունների լիգան հայտարարել է, որ մերժում է Իսրայելի բոլոր մեղադրանքները Իրաքի դեմ և իր համերաշխությունն է հայտնում Բաղդադին։ Այս մասին ասված է կազմակերպության հայտարարության մեջ, որը հրապարակվել է մշտական ներկայացուցիչների մակարդակով նրա արտահերթ նիստի արդյունքներով։ Կիրակի Արաբական պետությունների լիգայի խորհրդի արտահերթ նիստը տեղի է ունեցել իրաքյան կողմի խնդրանքով։ «Արաբական պետությունների լիգան լիովին աջակցում է […] ...
21:20 24.11.2024
Լիտվան զենքի խմբաքանակ է փոխանցել ՈւկրաինաՎիլնյուսը Կիևին է հանձնել բանակի համար նախատեսված զենքի և տեխնիկայի խմբաքանակ, հայտնում է Լիտվայի ազգային պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։ «Լիտվան շարունակում է ռազմական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային։ Այս շաբաթ Ուկրաինա են հասել նրա բանակի համար էլեկտրական գեներատորներ, M113 զրահամեքենաների պահեստամասեր, տարբեր տեսակի զենքեր և դրանց մասեր։ Լիտվան, ի պատասխան Ուկրաինայի խնդրանքների, այս տարի արդեն մատակարարել է […] ...
21:00 24.11.2024
Իսրայելական հարվածների հետևանքով Բեյրութում առնվազն 29 մարդ է զոհվելԲեյրութի կենտրոնին Իսրայելի ավիահարվածի հետևանքով առնվազն 29 մարդ է զոհվել։ Նման տվյալներ են ներկայացված Հանրապետության առողջապահության նախարարությանն առընթեր արտակարգ իրավիճակների օպերատիվ կենտրոնի հաշվետվության մեջ։ Հրապարակված տեղեկատվության համաձայն՝ տուժել է 67 մարդ։ Ինչպես պարզաբանում է լիբանանյան NNA ազգային գործակալությունը, փրկարարները շարունակում են փլատակների մաքրումը, և զոհերի թիվը կարող է աճել։ ...
20:40 24.11.2024
Ինդոնեզիան զգուշացնում է Կարանգեթանգ հրաբխի ակտիվության աճի մասինԻնդոնեզիայի իշխանությունները հայտարարել են Սիվու կղզում Կարանգեթանգ հրաբխի ակտիվության աճի մասին, ինչի հետևանքով դրա գագաթից կարող են իջնել հզոր պիրոկլաստիկ հոսքեր՝ բարձր ջերմաստիճան հրաբխային գազերի, մոխրի և ժայթքման ժամանակ ձևավորված ժայռերի բեկորներ։ Այս մասին հայտնում է Antara գործակալությունը՝ հղում անելով երկրի էներգետիկայի և հանքային պաշարների նախարարության Երկրաբանական գործակալության տվյալներին։ «Զգուշացեք պիրոկլաստիկ հոսքերից, երբ լեռան գագաթին […] ...