Պապիլոմա վիրուսի դեպքում ո՞ր վիճակագրությանը հավատալ. Փաշիկյանի հարցը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+18.09 oC

Պապիլոմա վիրուսի դեպքում ո՞ր վիճակագրությանը հավատալ. Փաշիկյանի հարցը

14:16 18.12.2017

ՀՀ  ԱԺ Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկման ժամանակ պանավեճ է  ծավալվել այն հարցի շուրջ, թե որ վիճակագրությունն է ավելի հավաստի, երբ խոսքը վերաբերում է Պապիլոմա վիրուսի դեմ պատվաստող Գարդասիլ անունով խպատավստանյութին: 

Բժշկիշկ Գարիկ Աղաբեյկանի խոսքերով պատվաստվածների 65 տոկոսի դեպքում, պատվաստվելուց հետո, մահ է գրանցվել: Ըստ վիրուսաբան Հովակիմ Զաքարյանի՝  120-ից ավել դեպք է գրանցվել, բայց նրանց կեսը՝  60-ից ավելն արդեն ապացուցված է, որ պատահարների հետևանքով է եղել: 

Երբ մասնագետները սկսել են բանավիճել, ԱԺ «Ելք» խմբակցության ղեկարվար Նիկոլ Փաշինյանն ասել է, թե ի վերջո այս վիճակագրությունները հստակեցնելու կարիք կա:

Համաճարակաբան Գայանե  Մելիք-Անդրեասյան ասել է, որ Գարիկ Աղաբեյկանն մատնանշում է «Վայերս» համակարգի տվյալները: Մելիք-Անդրեասյանը պարզաբանելով, թե խոսքը որ համակարգի մաիսն է ասել, որ ԱՄՆ-ում գոյություն ունի մի կայք, որտեղ ամեն ոք կարող է գրանցել   այն իրադրությունները, որոնք նկատվել են պատվաստումից հետո մեկ տարվա ընթացքում:

«Ըստ այդ կայքի 2011 թվականին ԱՄՆ-ում կատարվել է 35 մլն դեղաչափ Գարդասիլի օգտագործում: Վայերս համակարգում գրանցված է 18 հազար 728 գրանցում: կարծում եք, որ սա մեծ թիվ է, բայց դա ընդամենը 0.1 տոկոս է» -ասել է  Գայանե  Մելիք-Անդրեասյանը:

  ԱՆ իմունականխարգելման ազգային ծրագրի պատասխանատու Գայանե Սահակյանն էլ իր հերթին հավելել է, որ  Վայերս համակարգը գրանցվող համակարգ է, ոչ թե պատճառահետևանքային կապը հաստատող:

«35 մլն պատվաստվածից 62 մահվան դեպք: 62-ից 38-ը առողջական խնդիր է ունեցել: Նրանց համար պատճառահետևանքային հետազոտություններ են կատարվել: Թե ինչ առողջական խնդիրներ ունեն և այդ խնդիրներն արդյո՞ք կապ ունեն պատվաստման հետ, թե՞ ոչ: Վերջնական եզրակցոըւթյամբ ոչ մեկը պատճառահետևանքային կապ չի ունեցել պատվաստման հետ: Օրինակ ինչ առողջական խնդիր կարար լիներ՝ լեյկոզ՝ արյան հիվանդություն, սեզոնային գրիպից հետո ուղեղի թաղանքի բորբոքում, ի՞նչ կապ ունի պատվաստման հետ և նման մի շարք ախտորոշումներ», -ասել Գայանե Սահակյանը : 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունով

14:35 19.04.2025

Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունով

Հայաստանում Ղազախստանի մշակույթի օրեր են։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի մասնակցությամբ կայացել է Երևանի Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգու անվանակոչման արարողությունը։ Ի պատիվ ղազախ բանաստեղծ, լուսավորական շարժման ներկայացուցիչ, գրականության ու փիլիսոփայության անվանի գործիչ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի՝ զբոսայգում […] ...

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևային

14:16 19.04.2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևային

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևային: Նախարարի գլխավորած պատվիրակությունը մեր երկրում է գտնվում ապրիլի 18-19-ին Հայաստանում Ղազախստանի մշակութային օրերի միջոցառումներին մասնակցելու շրջանակում: Ողջունելով նախարարին՝ նախագահ Խաչատուրյանը ընդգծել է, որ նման այցերը ոչ միայն խորացնում են երկկողմ կապերը, այլև նոր շունչ են հաղորդում ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների զարգացմանը։ Նա […] ...

Հռոմում մեկնարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների երկրորդ փուլը

13:58 19.04.2025

Հռոմում մեկնարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների երկրորդ փուլը

Հռոմում մեկնարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամի կարգավորման բանակցությունների երկրորդ փուլը։ Այս մասին հայտնում է Իրանի պետական ​​հեռարձակողը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Խորհրդակցությունները անցկացվում են Օմանի դեսպանի նստավայրում։ Ավելի վաղ Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտնել էր, որ Իտալիայի մայրաքաղաքում անուղղակի բանակցություններ կանցկացվեն Օմանի ԱԳ նախարարի միջնորդությամբ։ ...

Այսօր կկայանան վերջին տուրի հանդիպումները. Հոկեյի ԱԱ

13:50 19.04.2025

Այսօր կկայանան վերջին տուրի հանդիպումները. Հոկեյի ԱԱ

Այսօր Երևանում կկայանա տափօղակով հոկեյի Աշխարհի IV դիվիզիոնի առաջնության վերջին տուրը։ Հայաստանի հավաքականն ԱԱ-ի շրջանակում վերջին հանդիպումը կանցկացնի՝ մրցելով Ինդոնեզիայի հետ։ Հանդիպումը կմեկնարկի 17։00-ին։ Այսօրվա հանդիպումների ժամանակացույցը․ Մալայզիա — Ուզբեկստան / 14։00 Հայաստան — Ինդոնեզիա / 17։00 Իրան — Քուվեյթ / 20։00 Հայաստանի հավաքականն ունի 9 միավոր և երկրորդն է մրցաշարային աղյուսակում, իսկ առաջատարն Ուզբեկստանի […] ...

Իրանի ԱԳ նախարարը ժամանել է Հռոմ

13:33 19.04.2025

Իրանի ԱԳ նախարարը ժամանել է Հռոմ

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին ժամանել է Իտալիայի մայրաքաղաք Հռոմ՝ մասնակցելու Միացյալ Նահանգների հետ բանակցությունների երկրորդ փուլին։ Ինչպես տեղեկացնում է իրանական IRNA գործակալությունը, Թեհրանն ու Վաշինգտոնը բանակցություններ են վարում Իսլամական Հանրապետության քաղաքացիական միջուկային ծրագրի և Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցների դադարեցման շուրջ քննարկումների համար: ...

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

13:22 19.04.2025

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում ապրիլի 19-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 20-24-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ: Ապրիլի 21-24-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 19-ի ցերեկը, 20-22-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։ Երևան քաղաքում ապրիլի 19-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 20-24-ին […] ...

BACK_TO_TOP