«Մեզ մնում է հուսալ, որ հեղափոխությունից մնացած էյֆորիան շուտով կանցնի». Աննա Հակոբյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+11.09 oC

«Մեզ մնում է հուսալ, որ հեղափոխությունից մնացած էյֆորիան շուտով կանցնի». Աննա Հակոբյան

18:46 04.06.2018

Այսօր ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետում հյուրընկալվել էր վարչապետի տիկին` Աննա Հակոբյանը, որը պատասխանել է մի շարք հարցերի, այդ թվում նաև խոսել է այն մասին, որ վերջին շրջանում Հայաստանում տեղի ունեցած իրողությունների փոփոխություներից հետո, հասարակությունը սվիններով է սկսել ընդունել ներկայիս կառավարության հասցեին հնչող քննադատությունները.

«Մեզ մնում է սպասել և հուսալ, որ որոշ ժամանակ անց հանրության մոտ հեղափոխությունից հետո մնացած էյֆորիան կանցնի և ավելի սթափ կվերաբերվեն ամեն ինչին ու արդյունքում կնահանջի նաև այդ երևույթը»,- ասել է Աննա Հակոբյանը:

Վարչապետի տիկինը նաև նշել է, որ լրատվամիջոցները ներկայումս ազատ են իրենց քննադատություններում և եթե ուզում են, որ այս նոր կառավարության գործը հաջողի, ապա ավելի աչալուրջ պետք է լինեն և քննադատեն.

«Առաջիկայում պետք է մոռանալ հեղափոխությունը, ծափահարությունները, ձոները և անցնել աշխատանքային ռեժիմի, որը լրատվամիջոցի համար առաջին հերթին նշանակում է քննադատություն: Եվ մեր այն հայրենակիցները, որոնք սիրում են կառավարության նոր անդամներին, պետք է ուղղակի հասկանան, որ այդ մարդկանց կարելի է օգնել միայն մամուլի միջոցով քննադատելով: Առանց դրա նրանք ուղղակի կկտրվեն հողից և ի վերջո հենց այդ նույն հանրությունը, հնարավոր է` մի օր էլ դուրս գա փողոց, և ստիպված լինի նորից հրաժարականի պահանջով փողոց փակել»,- նշել է Աննա Հակոբյանը և հավելել, որ եթե չեն ուզում, որ բանը հասնի դրան, ապա պետք է թողնեն, որ մամուլը աշխատի:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կասկադին հարակից տարածքի կրպակն ապամոնտաժվել է. Երևանի քաղաքապետարան

00:00 19.04.2025

Կասկադին հարակից տարածքի կրպակն ապամոնտաժվել է. Երևանի քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանից հայտնել են, որ Կասկադին հարակից տարածքի կրպակն ապամոնտաժվել է: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

23:59 18.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

23:57 18.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Եգիպտոսում ՀՀ դեսպանն ու Հարավային Սինայի նահանգապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը

23:55 18.04.2025

Եգիպտոսում ՀՀ դեսպանն ու Հարավային Սինայի նահանգապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը

Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը ապրիլի 17-ին հանդիպում է ունեցել Հարավային Սինայի նահանգապետ Խալեդ Մուբարաքի հետ։ Այս մասին հայտնել են Եգիպտոսում ՀՀ դեսպանությունից։ Զրուցակիցները քննարկել են Հարավային Սինայի նահանգի հետ համագործակցության ընդլայնումը, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փոխգործակցության զարգացման հնարավորությունները։ ՀՀ դեսպանը, ընդգծելով դեպի Եգիպտոս հայ զբոսաշրջիկների հոսքի շարունակական ավելացումը, կարևորել է այս ոլորտում […] ...

Քննարկվել են Հայաստան–Բուլղարիա փոխգործակցության խորացման հեռանկարները

23:47 18.04.2025

Քննարկվել են Հայաստան–Բուլղարիա փոխգործակցության խորացման հեռանկարները

Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Բուլղարիա կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Պլովդիվի քաղաքապետ Կոստադին Դիմիտրովի հետ: Այս մասին հայտնել են Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից։ Հանդիպմանը ներկա են եղել նաև Բուլղարիայում ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանը և Բուլղարիայում սփյուռքի գործերի հանձնակատար, Եվրոպայի հայերի միության նախագահ Արթուր Հովհաննիսյանը: Կոստադին Դիմիտրովը, ողջունելով հյուրերին, նշել է, որ շատ ուրախ է […] ...

Արգավանդում 24-ամյա վարորդը «Mercedes»-ով հայտնվել է ջրատարում

23:46 18.04.2025

Արգավանդում 24-ամյա վարորդը «Mercedes»-ով հայտնվել է ջրատարում

Ապրիլի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 22։20-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 24-ամյա Պարգև Կ․-ն Արգավանդ գյուղի Երկաթգծի 29 հասցեի դիմաց իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել է ջրատարում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և տեղում […] ...

BACK_TO_TOP