Մասնավոր ընկերությունների կողմից մայրաքաղաքում իրականացման փուլում է գտնվում 22 ներդրումային ծրագիր. քաղաքապետարան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 04 2025
  • $
    390.94
  • RUBLE
    4.77
  • 443.95
WEATHER
+7.09 oC

Մասնավոր ընկերությունների կողմից մայրաքաղաքում իրականացման փուլում է գտնվում 22 ներդրումային ծրագիր. քաղաքապետարան

17:18 04.06.2018

Երևանի քաղաքապետարանում այսօր՝ հունիսի 4-ին կայացել է աշխատանքային խորհրդակցություն, որի ժամանակ միջազգային վարկային ծրագրերով իրականացվող աշխատանքների, մասնավորապես Դավթաշեն-Աշտարակ և Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհահատվածների շինարարական աշխատանքների վերաբերյալ զեկուցվել է, որ դրանք ընթանում են սահմանված ժամանակացույցի համաձայն: Հանձնարարվել է շարունակել հսկողությունն ընթացիկ աշխատանքների որակի և ժամկետների պահպանման նկատմամբ: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետը զեկուցել է, որ, ի կատարումն քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարականի, մայրաքաղաքում երկարաժամկետ ներդրումային նոր ծրագրերի մշակմանն ու իրականացմանը զուգահեռ, ներդրումային ծրագրեր են մշակվում նաև ըստ վարչական շրջանների: Ըստ այդմ, ներկայում մասնավորի կողմից մայրաքաղաքում իրականացման փուլում է գտնվում 22 ներդրումային ծրագիր, իսկ ըստ վարչական շրջանների արդեն ներկայացվել է 67 ներդրումային առաջարկ՝ հիմքում ունենալով մայրաքաղաքի համաչափ զարգացման սկզբունքը։ Հանձնարարվել է ակտիվացնել ներդրողների և միջազգային կառույցների հետ համագործակցությունը և օգտագործել հնարավոր բոլոր հարթակները` ներդրումային առաջարկները շահագրգիռ կազմակերպություններին պատշաճ ներկայացնելու համար:
Զեկուցվել է, որ ընթացքի մեջ են Երևանի քաղաքապետարանի 2018թ. ծրագրերով նախատեսված աշխատանքները, մասնավորապես՝ բազմաբնակարան բնակելի շենքերի մուտքերի ու տանիքների նորոգման, բակային տարածքների և խաղահրապարակների հիմնանորոգման, փողոցների բարեկարգման, թեքահարթակների կառուցման ուղղություններով։ Սահմանված ժամանակացույցով շարունակվում է նաև Էրեբունի վարչական շրջանում Երևանի 2800-ամյակին նվիրված նոր այգու շինարարությունը:
Զեկուցվել է, որ ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից Երևանի ավագանու հաստատած պարտադիր բարեկարգման նորմերի պահպանման պահանջի կատարումն ապահովելու նպատակով վարչական շրջաններում շարունակվում են կազմակերպվել շրջայցեր: Արդյունքում հայտնաբերված խախտումների մասով կազմվել են համապատասխան արձանագրություններ: Վարչական շրջանների ղեկավարներին և համապատասխան ծառայությունների պատասխանատուներին հանձնարարվել է խիստ հսկողության տակ պահել տնտեսվարողների կողմից պարտադիր բարեկարգման նորմերի պահպանման գործընթացն ու օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան քայլեր ձեռնարկել թերացողների նկատմամբ:
Խորհրդակցության ավարտին աշխատակազմի հանրակրթության վարչության պետը զեկուցել է, որ նախապատրաստական աշխատանքներ են տարվում երևանաբնակ սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների՝ մարզաառողջարանային ճամբարներում ամառային հանգիստը երեք հերթափոխով կազմակերպելու ուղղությամբ: Այս տարի ծրագիրը կմեկնարկի հունիսի 19-ից և կիրականացվի 3 հերթափոխով, որոնց շրջանակում մարզաառողջարանային ճամբարներ կմեկնի 1215 երեխա: Աշխատակազմի վարչությունների և բաժինների պատասխանատուներին, ինչպես նաև վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է, վերջին տարիներին ձևավորված բարի ավանդույթի համաձայն, այս տարի ևս կազմակերպել երեխաների հանդիսավոր ճանապարհումը, ինչպես նաև պարբերաբար անձամբ այցելել ճամբարներ, ծանոթանալ երեխաների առօրյայի և հանգստի կազմակերպման պայմաններին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հոկեյում էական առաջընթաց ունենք

00:00 18.04.2025

Հոկեյում էական առաջընթաց ունենք

Երևանի գեղասահքի և տափօղակով հոկեյի մանկապատանեկան մարզադպրոցում անցկացվում է տափօղակով հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնությունը, որին մասնակցում է նաև Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը: Ի դեպ, եզրափակիչ խաղը կկայանա ապրիլի 19-ին: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Վերջին տարիների ընթացքում այս մարզաձևում էական առաջընթաց ունենք։ 2023 թվականից փաստացի գործում է հոկեյի լիգան, և այս պահի դրությամբ […] ...

Լարսը փակ է բեռնատարների համար

23:59 17.04.2025

Լարսը փակ է բեռնատարների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է միայն բեռնատարների համար: ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

23:57 17.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Թրամփը հայտարարել է, որ չի շտապում հարձակվել Իրանի վրա

23:48 17.04.2025

Թրամփը հայտարարել է, որ չի շտապում հարձակվել Իրանի վրա

Միացյալ Նահանգները չի շտապում հարձակվել Իրանի վրա՝ Թեհրանի զարգացող միջուկային ծրագրի պատճառով։ Այս մասին Սպիտակ տանը լրագրողների հարցերին պատասխանելիս հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նրան խնդրեցին մեկնաբանել Իսլամական Հանրապետության վրա հարձակվելու հնարավորությունը։ «Ես չէի ասի, որ մերժել եմ այս տարբերակը։ Ես չեմ շտապում դա անել, քանի որ կարծում եմ, որ Իրանն ունի հնարավորություն ստեղծելու […] ...

Քաջարանում բախվել են «Mercedes»-ն ու «Scania» բեռնատարը

23:43 17.04.2025

Քաջարանում բախվել են «Mercedes»-ն ու «Scania» բեռնատարը

Ապրիլի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 16։40-ի սահմաններում Քաջարան քաղաքում բախվել են Սյունիքի մարզի բնակիչ 22-ամյա Սարգիս Խ․-ի վարած «Mercedes» մակնիշի և Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 40-ամյա Մոհարամ Ս․-ի վարած «Scania» մակնիշի բեռնատարը։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների տուժածներ չկան։ Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկները։ Վթարի փաստով […] ...

Հուսով եմ, որ տարածաշրջանը կայուն խաղաղության և կայունության նոր էջ կթևակոխի. ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան

23:34 17.04.2025

Հուսով եմ, որ տարածաշրջանը կայուն խաղաղության և կայունության նոր էջ կթևակոխի. ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան

Ուրախ էի կրկին այցելել Սյունիք և ծանոթանալ նրա հարուստ մշակույթին ու պատմությանը։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոն Գալահերը։ «Ոգեշնչող է տեսնել այն կարևոր աշխատանքը, որ կատարում են տեղական իշխանությունները և քաղաքացիական հասարակությունը, հուսով եմ, որ տարածաշրջանը կայուն խաղաղության և կայունության նոր էջ կթևակոխի»,- գրել է նա: Մեկ այլ […] ...

BACK_TO_TOP