18:37 16.12.2017
Իրանական սահմանից Հայաստան մտնելիս առաջին բանը, որ կտեսնեն այցելուները, «Մեղրի» ազատ տնտեսական գոտին է։ Նորաբաց արտոնյալ տարածքում արտադրվող ամեն ինչ ավելի էժան կարժենա՝ մի շարք հարկատեսակներից ազատված լինելու շնորհիվ։ Այստեղի արտադրանքը հեշտությամբ կարտահանվի ինչպես Իրանի, այնպես էլ Եվրասիական տնտեսական միության ու Եվրոմիության շուկաներ։
— Բացելը նույնիսկ կես գործը չէ՝ չնայած տրամադրությունը շատ բարձր է, որ հայտարարվում է այսօր այս ազատ տնտեսական գոտու աշխատանքի ռեժիմը։ Իսկական աշխատանքը հիմա է սկսվում։ Չափազանց գոհ եմ, գոհ եմ, որ սկսեց։ Հիմա արդեն էկոնոմիկայի նախարարը և ամբողջ թիմը լինելու են շատ հաճելի «պրիցելի» տակ, — նշում է վարչապետ Կարեն Կարապետյանը, ում խոսքին արձագանքում է տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարը՝ միշտ պատրաստ ենք։
Կառավարությունն ակնկալում է, որ առաջիկա տարիներին ազատ տնտեսական գոտում իրենց աշխատանքները կսկսեն 50-70 ընկերություն, որոնք այստեղ կկատարեն 100-130 միլիոն ամերիկյան դոլարի ներդրում։ Ընկերությունները կազատվեն շահութահարկից, ավելացված արժեքի ու ակցիզային հարկերից, այստեղ ներմուծվող ապրանքների համար էլ չի վճարվի մաքսատուրք։ Ազատ տնտեսական գոտին շահագործողները հիմնականում կվճարեն միայն եկամտահարկ։ Հենց սա է, որ թույլ կտա ապրանքներն արտադրել ու ծառայությունները մատուցել ավելի էժան գնով։
— Հետաքրքրություն կա եվրոպական երկրներից, հետաքրքրություն կա Ռուսաստանի Դաշնությունից, հետաքրքրություն կա Իրանի Իսլամական Հանրապետությունից։ Երեք ընկերություն այսօր ստորագրում են պայմանագիր։ Մի քանի ընկերություններ էլ արդեն հայտը ներկայացրել են, և մի քանի օր հետո արդեն մոտ մի հինգ ընկերության հետ էլ կստորագրենք հուշագիր, — նշում է նախարար Կարայանը։
Այս պահին ազատ տնտեսական գոտում գործում է միայն վարչական շինությունը։ Տարածքը նախատեսվում է ընդլայնել, ունենալ հյուրանոց, հանգստի գոտի, պահեստներ, առանձնացված առևտրային ու արտադրական հատվածներ։ Ընդ որում՝ վերջին երկուսը կառուցապատվելու են ներդրողների պահանջներին համապատասխան՝ նրանց կարծիքը հաշվի առնելով։ Այս ամենը միասին ընդգրկելու է մոտ 70 հեկտար տարածք։
— Նախագծով բլրի վրա ունենք հյուրանոցային հանգստի գոտի և ժամանցային որոշակի կառույցներ։ Արտադրական մասը սխեմատիկ տրված է։ Լոգիստիկ, պահեստային մասը կապված է և՛ արտադրական, և՛ առևտրային մասերի հետ։ Սա կլինի մեր երկրորդ փուլը, — նշում է գոտու ճարտարապետ Վահագն Մովսիսյանը։
Ազատ տնտեսական գոտու լիարժեք շահագործման արդյունքում կառավարությունը մտադիր է ապահովել 250 միլիոն դոլարի արտահանում։ Հայաստանի հարավային բևեռում ընկած այս գոտին, ինչպես և սպասելի է, սևեռված է լինելու հատկապես իրանական շուկայի և իրանցի ներդրողների ուղղությամբ։ Սահմանին մոտ լինելը թույլ է տալու համագործակցել և ինչու ոչ՝ նաև մրցակցել իրանական կողմում բացած «Արազ» ազատ տնտեսական գոտու հետ։
— Մենք շատ ողջունում ենք երկու ազատ տնտեսական գոտիների միջև մրցակցությունը։ Դա միմիայն կնպաստի երկու երկրների տնտեսական զարգացմանը, առանց մրցակցության հնարավոր չէ զարգանալ։ Բայց հաշվի առնելով մեր երկու երկրների բարեկամությունը՝ մենք կարող ենք նաև փորձի փոխանակում իրականացնել իրար հետ, — լրագրողների հետ զրույցում նշում է Հայաստանում Իրանի դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին։
Ազատ տնտեսական գոտու բացման օրը ստորագրվում են համագործակցության առաջին հուշագրերը ներդրողների՝ մասնավոր ընկերությունների հետ։ Դրանցից մեկը շուտով իր սառնարաններն ու պահեստները կտեղակայի արտոնյալ այս տարածքում՝ թիրախում ունենալով Իրանից Հայաստան ու ԵԱՏՄ փոխադրումների սպասարկումը։
— Այստեղի Ice House-ը՝ լոգիստիկ կենտրոնը, կօժանդակի, որ արտահանումը և ներկրումը ավելի դյուրին կերպով կազմակերպվեն, և Իրանի Հանրապետությունից արտահանվող ապրանքն այստեղից շատ ավելի հեշտությամբ հայտնվի Հայաստանի Հանրապետության և ԵԱՏՄ անդամ երկրների շուկաներում, — նշում է ընկերության ղեկավար Արթուր Մուրադյանը։
Նախարար Սուրեն Կարայանի խոսքով՝ ևս մի քանի ընկերություն շուտով կմիանա ներդրողների խմբին։ Հետաքրքրություն կա մասնավորապես Ուկրաինայի ու Բելառուսի գործարարների կողմից։ Ռուս գործարարների հետաքրքրությունների մասին էլ նշում է Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցիչը՝ որոշակի զգուշավորությամբ։ Ներկայացուցչությունը համագործակցության հուշագիր է ստորագրել «Մեղրի» ազատ տնտեսական գոտու ղեկավարության հետ։
— Մենք պայմանավորվում ենք, որ կփոխանակվենք տեղեկատվությամբ, կօգնենք իրար ազատ տնտեսական գոտու զարգացման ուղղությունների մասին տեղեկությունների տարածմամբ։ Կհրապուրենք, որ այստեղ գան Ռուսաստանի Դաշնության ռեզիդենտ գործարարները, — նշում է առևտրային ներկայացուցիչ Ալեքսեյ Բաբկոն։
Իրանի թիրախավորումն ու երրորդ երկրներ արտահանման հնարավորությունները կառավարությանը մղել են ազատ տնտեսական գոտում գործունեության թույլատրելի ոլորտների լայն ընդգրկմանը․ «Մեղրիում» աշխատելու հնարավորություն կստանան բազմազան ուղղություններում աշխատող ընկերություններ՝ գյուղատնտեսական ու արդյունաբերական, զբոսաշրջություն կազմակերպող ու փոխադրում իրականացնող։
15:11 19.04.2025
Փրկարարները հայտնաբերել են Դիլիջանի անտառներում մոլորված քաղաքացունԱպրիլի 19-ին՝ ժամը 12:20-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն օտարերկրյա քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ինքը Դիլիջանի անտառներում ընկել և հավանաբար կոտրել է ոտքը, չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել, չգիտի իր գտնվելու վայրը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարներն օպերատիվ գործողությունների […] ...
14:50 19.04.2025
Ինչո՞ւ ձախողեց հին Հանրային խորհուրդը, ինչո՞ւմ կհաջողի նորը. Հեռանկար բանավեճԱյս շաբաթ իր աշխատանքը սկսեց Հանրային նոր խորհուրդը: Գործընթացը վերջնականացավ խորհրդի նախագահի նշանակմամբ: Այս կառույցը ստեղծվեց 2008 թվականին, բայց ավելի քան 3 տարի այն գրեթե չէր գործում: Կառավարությունը որոշեց ցրել խորհրդի հին կազմն ու նորը ձևավորել՝ նոր գործառույթով: Բայց արդյո՞ք անհրաժեշտ է հանրային նման կառույցի գործունեությունը և ինչո՞ւ: Այս ու այլ հարցեր «Հեռանկար բանավեճ»-ի տաղավարում […] ...
14:35 19.04.2025
Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունովՀայաստանում Ղազախստանի մշակույթի օրեր են։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի մասնակցությամբ կայացել է Երևանի Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգու անվանակոչման արարողությունը։ Ի պատիվ ղազախ բանաստեղծ, լուսավորական շարժման ներկայացուցիչ, գրականության ու փիլիսոփայության անվանի գործիչ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի՝ զբոսայգում […] ...
14:16 19.04.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա ԲալաևայինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևային: Նախարարի գլխավորած պատվիրակությունը մեր երկրում է գտնվում ապրիլի 18-19-ին Հայաստանում Ղազախստանի մշակութային օրերի միջոցառումներին մասնակցելու շրջանակում: Ողջունելով նախարարին՝ նախագահ Խաչատուրյանը ընդգծել է, որ նման այցերը ոչ միայն խորացնում են երկկողմ կապերը, այլև նոր շունչ են հաղորդում ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների զարգացմանը։ Նա […] ...
13:58 19.04.2025
Հռոմում մեկնարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների երկրորդ փուլըՀռոմում մեկնարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամի կարգավորման բանակցությունների երկրորդ փուլը։ Այս մասին հայտնում է Իրանի պետական հեռարձակողը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Խորհրդակցությունները անցկացվում են Օմանի դեսպանի նստավայրում։ Ավելի վաղ Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտնել էր, որ Իտալիայի մայրաքաղաքում անուղղակի բանակցություններ կանցկացվեն Օմանի ԱԳ նախարարի միջնորդությամբ։ ...