Գյումրիի դեղատներում բժշկական դիմակներ չկան, իսկ հիվանդանոցներում եղածն էլ միայն բուժաշխատողների համար է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+12.09 oC

Գյումրիի դեղատներում բժշկական դիմակներ չկան, իսկ հիվանդանոցներում եղածն էլ միայն բուժաշխատողների համար է

19:59 27.02.2020

Կորոնավիրուսի  տարածման դեմ Հայաստանում կանխարգելիչ խստացված միջոցառումները սահմանային անցակետերում են։ Անհանգստացնող օղակներն են Իրանը և Վրաստանը, որտեղ վարակակիրներ են հայտնաբերվել։ Հայաստանցիներից շատերի մոտ  վիրուսների նկատմամբ զգուշավորությունը սկսվել է տարեսկզբից ՝ պայմանավորված սեզոնային գրիպով։

Վիրուսներից պաշտպանվելու համար բժշկական դիմակների, ջերմիջեցնող դեղամիջոցների պահանջարկն է ավելացել։ Դեղատներում  պաշտպանիչ դիմակներ գտնել հնարավոր չէ, իսկ եղածն էլ անհատների ձեռքում է, և թանկ է վաճառվում։Չինաստանի Ուհան քաղաքից սկիզբ առած կորոնավիրուսն օրեցօր լայն տարածում է գտնում աշխարհում։ Իրանի դեպքում  սահմանափակումներ գործեցին հենց առաջին դեպքն արձանագրվելուց հետո, վրացական սահմանը դեռ բաց է։ Խուճապի մատնվել պետք չէ, բայց կանխարգելիչ միջոցառումներին հետևելն անհրաժեշտ է։Տարածվող  լուրերին զուգահեռ, մարդկանց  շրջանում վիրուսների դեմ պայքարի քայլերն են ակտիվացել ։Առաջին անհրաժեշտության ապրանքների պես  դեղատներում պաշտպանիչ  դիմակներն  են սպառվել, Գյումրիի  դեղատներում  դիմակներ  չկան։ «Վաճառքի դիմակներ արդեն 10 օր է՝ չունենք, վերջացել է, պահեստները մերժում են, իսկ հարցնողները շատ-շատ են, երևի օրական 20 հոգի հարցնում է և բոլորն էլ նշում են, որ քաղաքում դիմակներ չկան»,- ասում է Գյումրիի դեղատներից մեկի աշխատակից Աիդա Խաչատրյանը։

Շրջեցինք  տարբեր ընկերություններին պատկանող մի քանի տասնյակ դեղատնային ցանցերում, վաճառքի ենթակա բժշկական դիմակներ ոչ մի  տեղից գտնել չհաջողվեց: Դեղատան աշխատողները ամեն օր ներկրող կազմակերպություններին են դիմում, որտեղից ստանում են պատասխան, որ դիմակները կենտրոնական պահեստներում ևս սպառվել են, դեղատներից պահանջագրեր չեն ընդունում:

Պահեստներում էլ բժշկական դիմակների դեֆիցիտ է, իսկ այս վիճակն ավելի շուտ էր սկսվել, սեզոնային գրիպն ու  սուր շնչառական այլ  վիրուսներից պաշտպանվելու համար դիմակների ու այլ դեղամիջոցների պահանջարկը ավելացել էր։ Իսկ ամեն ինչից մի քանի հատ տանն ունենալու հայի սովորույթը անգամ այստեղ է գործել։

«Գրիպների համար էր դիմակ պետք, չկար, փորձեցինք մի քանի դեղատներում փնտրել, բայց չգտանք»,- ասում էր անցորդներից մեկը։

Բժշկական դիմակներով փողոցում շրջելու անհրաժեշտություն չկա,  խուճապի մատնվելու կարիք էլ չկա, նշում են մասնագետները։ Դրանք պետք են սեզոնային գրիպով կամ սուր շնչառական հիվանդություններով վարակված մարդկանց՝  առողջներին չվարակելու համար։ Բարակ թանզիֆե բժշկական դիմակները վարակի տարածումն ու փոխանցումը կանխելու էֆեկտիվություն չունեն: Բժշկական պաշտպանիչ դիմակները դեղատներում դարձան դեֆիցիտ, բայց թանկ գնով վաճառելու առաջարկներ ի հայտ եկան համացանցում, դիմակների վաճառքի հայտարարություններ սկսեցին տարածվել։ Անհատ քաղաքացիների ձեռքում հայտնված դիմակները դեղատնային արժեքից մի քանի անգամ թանկ են առաջարկվում:«Քաղաքում դիմակներ չկան, եթե կան էլ, ուրեմն բավականին թանկ են վաճառվում, ասենք, եղել է 30 դրամ, հիմա վաճառվում է 200 դրամով»,- նշում էր դեղատներից մյուսի աշխատակիցը։

Բժշկական դիմակներ վերջապես կարողացանք գտնել միայն հիվանդանոցներում։ Ունեցած քանակությունը միայն բժիշկների ու բուժքույրերի համար է, հիվանդների հետ անմիջական շփման  դեպքում պարտադիր դիմակներ կրել: Հիվանդանոցների ներսում գործող դեղատներում ևս պաշտպանիչ դիմակներ չկային։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ինդոնեզիայում ժայթքել է Դուկոնո հրաբուխը․ Antara

00:00 25.11.2024

Ինդոնեզիայում ժայթքել է Դուկոնո հրաբուխը․ Antara

Ինդոնեզիայի Հալմահերա կղզում գտնվող Դուկոնո հրաբուխը սկսել է ժայթքել և 3 հազար մետր բարձրությամբ մոխրի սյուն է նետել, հաղորդում է Antara գործակալությունը։ Ինդոնեզիայի արտակարգ իրավիճակների ծառայությունները հրաբխում մի շարք ցնցումներ են գրանցել, որի գագաթը ծովի մակարդակից 1 335 մետր է։ Իշխանությունները կոչ են արել տեղի բնակիչներին հեռու մնալ Դուկոնոյի գագաթից 3 կմ շառավղով և դիմակներ […] ...

Լիբանանը հայտնել է, որ 24 ժամվա ընթացքում Իսրայելի օդային հարվածների հետևանքով 84 մարդ է զոհվել

23:55 24.11.2024

Լիբանանը հայտնել է, որ 24 ժամվա ընթացքում Իսրայելի օդային հարվածների հետևանքով 84 մարդ է զոհվել

Նոյեմբերի 23-ին իսրայելական ավիահարվածների հետևանքով զոհվել է 84 մարդ, վիրավորվել՝ 213 լիբանանցի։ Նման տվյալներ են բերվում Լիբանանի Առողջապահության նախարարությանն առընթեր արտակարգ իրավիճակների կենտրոնի զեկույցում, որը հրապարակվել է Ֆեյսբուքում: Այդ տեղեկատվության համաձայն՝ 2023 թվականի հոկտեմբերին ռազմական սրացման սկզբից ի վեր Իսրայելի ռմբակոծությունների և հրետանային հարձակումների հետևանքով զոհերի ընդհանուր թիվը կազմում է 3 754, իսկ վիրավորներինը՝ 15 […] ...

Չոլակուն և Լասկոնին կհանդիպեն Ռումինիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում

23:50 24.11.2024

Չոլակուն և Լասկոնին կհանդիպեն Ռումինիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում

Ռումինիայի Սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցության առաջնորդ, վարչապետ Մարսել Չոլակուն կիրակի օրը կայացած նախագահական ընտրությունների առաջին փուլում ստացել է ձայների 25%-ը։ Երկրորդ արդյունքը ցույց է տվել Ելենա Լասկոնին՝ «Ռումինիայի փրկության միություն» աջ կենտրոնամետ կուսակցությունից, որը ստացել է ձայների 18,1%-ը։ Էքզիթ փոլի այս տվյալները հրապարակվել են ընտրատեղամասերի փակումից անմիջապես հետո՝ ժամը 23:00-ին, Քաղաքային և տարածաշրջանային սոցիոլոգիայի կենտրոնի կողմից: Ընտրություններին […] ...

Kyodo. ԱՄՆ-ն և Ճապոնիան Թայվանի տարածքում գործողության պլան են մշակում

23:40 24.11.2024

Kyodo. ԱՄՆ-ն և Ճապոնիան Թայվանի տարածքում գործողության պլան են մշակում

ԱՄՆ-ի և Ճապոնիայի զինված ուժերը մտադիր են դեկտեմբերին Թայվանում ռազմական ճգնաժամի դեպքում մշակել համատեղ գործողությունների առաջին պլանը, որը կներառի, մասնավորապես, ամերիկյան հրթիռային ուժերի տեղակայումը հարակից Ֆիլիպիններում և ճապոնական կղզիների հարավ-արևմուտքում: Այնտեղ կտեղակայվեն հատուկ հենակետեր, հայտնում է Kyodo գործակալությունը՝ հղում անելով աղբյուրներին։ Գործակալությունը ընդգծում է, որ Թայվանի ճգնաժամի դեպքում այդ ամբողջ հսկայական տարածքը վերածվելու է պատերազմի […] ...

Իրավապահները Թբիլիսիում ցուցարարների ավտոշարասյանը թույլ չեն տվել հասնել խորհրդարան

23:20 24.11.2024

Իրավապահները Թբիլիսիում ցուցարարների ավտոշարասյանը թույլ չեն տվել հասնել խորհրդարան

Թբիլիսիում Վրաստանի ՆԳՆ աշխատակիցները հրաժարվել են թույլ տալ ցուցարարների ավտոշարասյանը խորհրդարանի շենք հասնել։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը հանրահավաքի վայրից։ Ոստիկանության ներկայացուցիչների խոսքով՝ որոշումը կայացվել է խորհրդարանի մոտ նախատեսվող բողոքի ակցիայի անվտանգության միջոցառումներից ելնելով։ Մինչդեռ իրավապահները խնդիր չունեն թույլ տալ ոտքով մարդկանց մոտենալ խորհրդարանին։ Ընտրությունների արդյունքների դեմ Թբիլիսիում հանրահավաքը սկսվել է նոյեմբերի 24-ի երեկոյան։ […] ...

SpaceX հրթիռը ուղեծիր է ուղարկել Starlink ինտերնետային արբանյակների նոր խումբ

23:00 24.11.2024

SpaceX հրթիռը ուղեծիր է ուղարկել Starlink ինտերնետային արբանյակների նոր խումբ

Falcon 9 հրթիռy կիրակի օրը հաջողությամբ ուղեծիր է դուրս բերել 20 մինի արբանյակների ևս մեկ խմբաքանակ՝ համալրելու Starlink համակարգի գլոբալ ինտերնետ ծածկույթի ուղեծրային համաստեղությունը, հաղորդում է SpaceX ծրագրավորող ընկերությունը: «Հաստատվել է Starlink 20 արբանյակների արձակումը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Հրթիռն արձակվել է Կալիֆոռնիայում ԱՄՆ Վանդենբերգ տիեզերական ուժերի բազայի SLC-4E արձակման հարթակից: Արձակումից մոտ մեկ ժամ […] ...

BACK_TO_TOP